Կրթահամալիրում բուժքրոջ աշխատանքային պարտականությունների նկարագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատող բուժքրոջը ներկայացվող պահանջներ 

Բուժքույրը առողջապահական կազմակերպության աշխատողի իր պարտականությունները կրթահամալիրի դպրոց-պարտեզում, դպրոցում, քոլեջում պետք է կատարի գրագետ, խնամքով, անհրաժեշտ փաստաթղթերը վարի էլեկտրոնային եղանակով։

Բուժքույրը պետք է կարողանա՝

  •  կազմել ճաշացանկ պարտեզի սաների, երկարացված օրվա սովորողների համար.
  • հետևել նախակրթարանային խմբերի, դպրոցական խոհանոցի, լողավազանի, լողափի հիգիենային, սննդի որակին, հակահամաճարային, սանիտարական, հակահամաճարակային նորմերի, կանոնների պահպանմանը.
  • կատարել ներմկանային և ներերակային ներարկումներ.
  • չափել արյան ճնշումը և անոթազարկը.
  • գնահատել սովորողի/ուսանողի մաշկային ծածկույթը.
  • կատարել մարմնազննություն. գնահատել կեցվածքը, մեջքի ձևը, կոնքի դիրքը, ոտքերի ձևը առջևից և կողքից, ոտնաթաթերի դիրքը.
  • կատարել մարդաչափություն. չափել հասակը (կանգնած և նստած), քաշը, ուսերի լայնությունը, մեջքի աղեղը, կրծքավանդակի շրջագիծը, որովայնի շրջագիծը, նստատեղի շրջագիծը.
  • գնահատել ոտնաթաթերի դիրքը և ներբանները.
  • ստացված արդյունքներով ձևավորել խորհրդատվություն ծնողի և սովորողի/ուսանողի համար:

Բուժքույրը պետք է կարևորի, յուրացնի, կիրառի՝

  •  համակարգչից, ինտերնետից ուսումնական նպատակներով օգտվելու կարողություններ.
  •  աշխատանքը առողջագետի բլոգով կազմակերպելու կարողություններ.
  • սովորողների/ուսանողների, դասավանդողների հետ առողջագիտական նախագծերի մշակման, կազմակերպման հմտություններ.
  • մասնագիտական զարգացման, ինքնակրթության կարողություններ։

 

Բուժքրոջ աշխատանքը իր աշխատասենյակից, մարդաչափության լաբորատորիայից դուրս.

  • մասնակցություն հայրենագիտական ճամփորդությունների, վերելքի, քայլքի, հեծանվարշավի նախագծերի.
  • մասնակցություն արշավախմբային ճամբարների.
  • առաջին բուժօգնության դասընթացի վարում դասավանդողների և սովորողների/ուսանողների համար։

 


MSKH

Edit Delete