Լիճը լուսե․ ճամբարի ամփոփում

Անահիտ Գրիգորյան

Օգոստոսի առաջին օրը մի խումբ սեբաստացիներով մեկնեցինք դեպի Սևան՝ բնապահպանական, վրանային ճամբարի։ Մինչ հասնելը ունեցաք երեք կանգառներ (Սևանավանք, Ժայռաբեկոր, Պորտ Այաս նավահանգիստ՝ «Կիլիկիա» նավ ), որոնք յուրովի տպավորեցին խմբին։

Մեզ սպասում էր Սևանը, կանչում էր Սևանը, վերջապես ճամբարում էինք։ Տեղավորվելուց, ճամբարի կարգուկանոնին ծանոթանալուց, մաքուր օդին նախաճաշելուց հետո անհամբերներս գնացինք դեպի «ծովը» ձուլվելու՝ լույսին, ջերմությանն ու ուսումնական զվարճանքին։ Ուսուցումը երբեք այսքան գրավիչ, բնական չէր եղել, ինչքան բնության հենց էպիկենտրոնում՝ ջրի, մաքուր օդի անմիջական ներկայությամբ։ Առաջին օրն ավարտեցինք խարույկի շուրջ՝ երգով, պարով, զրույցներով։ Հաջորդ օրը՝ արևածագից մեզ սպասում էին Գեղամա լեռները՝ Արտանիշը իր վեհությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ Անահիտ Գրիգորյանի բլոգում։


MSKH

Edit Delete