Պաշտոնի նկարագրություն. բուժքույր
7/11/2024, 6:44:00 PM
Created By`
LusinePashayan
Բուժքույրը առողջապահական կազմակերպության աշխատողի իր պարտականությունները կրթահամալիրի դպրոց-պարտեզում, դպրոցում, քոլեջում պետք է կատարի գրագետ, խնամքով, անհրաժեշտ փաստաթղթերը վարի էլեկտրոնային եղանակով։
Բուժքույրը պետք է կարողանա՝
• կազմել ճաշացանկ պարտեզի սաների, երկարացված օրվա սովորողների համար.
• հետևել նախակրթարանային խմբերի, դպրոցական խոհանոցի, լողավազանի, լողափի հիգիենային, սննդի որակին, հակահամաճարային, սանիտարական, հակահամաճարակային նորմերի, կանոնների պահպանմանը.
• կատարել ներմկանային և ներերակային ներարկումներ.
• չափել արյան ճնշումը և անոթազարկը.
• գնահատել սովորողի/ուսանողի մաշկային ծածկույթը.
• կատարել մարմնազննություն. գնահատել կեցվածքը, մեջքի ձևը, կոնքի դիրքը, ոտքերի ձևը առջևից և կողքից, ոտնաթաթերի դիրքը.
• կատարել մարդաչափություն. չափել հասակը (կանգնած և նստած), քաշը, ուսերի լայնությունը, մեջքի աղեղը, կրծքավանդակի շրջագիծը, որովայնի շրջագիծը, նստատեղի շրջագիծը.
• գնահատել ոտնաթաթերի դիրքը և ներբանները.
• ստացված արդյունքներով ձևավորել խորհրդատվություն ծնողի և սովորողի/ուսանողի համար:
Բուժքույրը պետք է կարևորի, յուրացնի, կիրառի՝
• համակարգչից, ինտերնետից ուսումնական նպատակներով օգտվելու կարողություններ.
• աշխատանքը առողջագետի բլոգով կազմակերպելու կարողություններ.
• Սովորողների/ուսանողների, դասավանդողների հետ առողջագիտական նախագծերի մշակման, կազմակերպման հմտություններ.
• մասնագիտական զարգացման, ինքնակրթության կարողություններ։
Բուժքրոջ աշխատանքը իր աշխատասենյակից, մարդաչափության լաբորատորիայից դուրս.
• մասնակցություն հայրենագիտական ճամփորդությունների, վերելքի, քայլքի, հեծանվարշավի նախագծերի.
• մասնակցություն արշավախմբային ճամբարների.
• առաջին բուժօգնության դասընթացի վարում դասավանդողների և սովորողների/ուսանողների համար։