Հետազոտական նախագծի կառուցվածք
Հետազոտական նախագծի կառուցվածք
Ուսանողների կատարած հետազոտական նախագծին
ներկայացվող պահանջներ
1. Նախագծի վերնագիր և նպատակ
Ո՞րն է նախագծի վերնագիրը և նպատակը:
2․ Խնդրի նկարագրություն
Համառոտ նկարագրեք հետազոտության համար
ընտրված խնդիրը՝ անդրադառնալով հետևյալ հարցերին.
· ի՞նչ
խնդրի է ուղղված հետազոտությունը,
· ո՞րն
է խնդրի ընդհանուր համատեքստը,
· ի՞նչ
ազդեցություն ունի խնդիրը հասարակության կամ որևէ սոցիալական խմբի վրա,
· ինչու՞
է կարևոր տվյալ խնդրի մասին հետազոտությունը
· ո՞րն
է լինելու հետազոտության ներդրումը, ակնկալվող արդյունքը
Այս մասում անհրաժեշտ է հիմնավորել տեքստը՝
մեջբերումներ կատարելով/հղելով առկա տվյալներն ու հետազոտությունները, որոնք վկայում
են խնդրի առկայության մասին:
3․ Հետազոտական հարցեր
Ո՞րն է կամ որո՞նք են հետազոտության
գլխավոր հարցը և ենթահարցերը: Ի՞նչ է անհրաժեշտ պարզել հետազոտության միջոցով, ի՞նչ
հարցերի է անհրաժեշտ պատասխանել:
4․ Գրականություն
Ներկայացնել, թե
ի՞նչ գրականություն կա, ի՞նչ հետազոտություններ են արվել հետազոտվող խնդրի վերաբերյալ,
մասնավորապես`
· ի՞նչ
տեսական մոտեցումներ կան առկա գրականության մեջ
· ո՞րն
է հետազոտության արժեքն ու նորարարությունը
5․ Մեթոդաբանություն
Անհրաժեշտ է հստակ նկարագրել հետազոտության
մեթոդաբանությունը՝ անդրադառնալով հետևյալ հարցերին.
· ի՞նչ
մեթոդաբանությամբ է իրականացվելու հետազոտությունը
· ո՞րն
է հետազոտության ընտրանքը
· ինչպե՞ս
է վերլուծվելու նյութը
· ի՞նչ
դժվարություններ կարող են լինել
6․ Ժամանակացույց
Նկարագրել նախագծի գործողություններն
ըստ ժամանակի և պատասխանատուի:
7․ Պատասխանատու, համակարգող
Նկարագրել նախագծի գործողություններն
ըստ պատասխանատուի կամ համակարգողի:
8. Արդյունքներ
Որո՞նք են լինելու ակնկալվող արդյունքները, հանրայնացման մեխանիզմները:
Հետազոտական աշխատանքը պետք
է ՝
●
լինի մասնագիտական կրթական ծրագրով որոշված
նպատակին հասնելու ուղիներից մեկը,
●
համընկնի, վերաբերի կրթական ծրագրի բուն մոդուլին,
բովանդակությանը և թեմաներին,
●
ապահովի կապը ուսումնական գործընթացի հետ,
●
ունենա ՄԿԾ-ին համապատասխան մեթոդաբանություն,
համեմատություն այլ հետազոտութունների արդյուքների հետ,
●
արտացոլի միջառարկայական, միջմասնագիտական կապերը: