Արտաքին կապերի միջազգայնացմանը նպաստող քաղաքականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Արտաքին կապերի միջազգայնացմանը նպաստող քաղաքականություն

 

Արտաքին կապերին և միջազգայնացմանը նպաստող քաղաքականությունը ներառում է որոշակի ընթացակարգեր և մեխանիզմներ, որոնք կարևոր են կրթահամալիրի միջազգային համագործակցության զարգացման գործում:

Արտաքին կապերին և միջազգայնացմանը նպաստում են.

  1. Միջազգայնացման ռազմավարությունը: Կրթահամալիրի զարգաման, ռազմավարական ծրագրերը, պլանը պետք է ներառեն միջազգայնացման հստակ նպատակներ, որոնք համապատասխանում են կրթահամալիրի ընդհանուր առաքելությանը և տեսլականին:
  2. Միջազգային համագործակցության, արտաքին կապերի քաղաքականությունը: Մշակել միջազգային համագործակցությունները խրախուսող քաղաքականություն, ստեղծել արտաքին կապերի, միջազգային համագործակցությունների կազմակերպմամբ, համակարգմամբ և կառավարումով զբաղվող բաժին:
  3. Փոխանակման ծրագրերի ընթացակարգերը: Մշակել հստակ ընթացակարգեր սովորողների, ուսանողների և դասավանդողների փոխանակման ծրագրերի համար:
  4. Համատեղ ծրագրերի, համաձայնագրերի, հուշագրերի ընթացակարգերը: Համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի համար ունենալ պայմանագրեր, կնքել, ստորագրել:
  5. Վերապատրաստումների, հանդիպումների, կրթական փոխանակումների ընթացակարգերը: Կազմակերպել միջազգային հանդիպումներ, սեմինարներ, աշխատարաններ և այլ միջոցառումներ, փորձի փոխանակում, մասնակցել դրանց:
  6. Առցանց հարթակների և  մեդիագործիքների կիրառությունը: Կիրառել առցանց հարթակներ և մեդիագործիքներ (վիրտուալ դասարանները, վեբինարներ, համատեղ հետազոտական հարթակներ):
  7. Ֆինանսական աջակցությունը և դրամաշնորհները: Ապահովել ֆինանսական աջակցություն և դրամաշնորհներ միջազգային նախագծերի, փոխանակման ծրագրերի համար:
  8. Միջմշակութային ուսուցումը: Իրականացնել միջմշակութային ուսուցում, ստեղծել միջմշակութային կապեր:

Միջազգային համագործակցությունը կարող է ընդգրկել.

     Սովորող/ուսանողների և դասավանդողների փոխանակում: Համագործակցություն այլ  երկրների կրթական հաստատությունների հետ՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր կազմակերպելու համար:

     Համատեղ հետազոտական նախագծեր: Միջազգային համագործակցություն և համատեղ հետազոտական նախագծեր տարբեր երկրների հետազոտողների հետ:

 

 


college

Edit Delete