Պաշտոնական հրահանգ․ այգեպանի
1․ ՀՀ ԿԳ
նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային
կազմակերպությունում (այսուհետ` կրթահամալիր) մասնաճյուղի (կառուցվածքային
ստորաբաժանման) այգեպանին աշխատանքի է նշանակում կրթահամալիրի տնօրենը (այսուհետ` տնօրեն)` խորհրդակցելով մասնաճյուղի ղեկավարի,
փոխտնօրենի հետ։
2․ Այգեպանը աշխատում է շաբաթական 6 օր: Աշխատանքի
սկիզբը` ժ. 8:45, ավարտը` ժ. 16:45։
Շաբաթ օրը
աշխատանքային ժամանակը սահմանվում է ժ. 10:00 - 13:45:
3․ Աշխատանքային
ժամերի սահմաններում սահմանված կարգով նախատեսվում է ընդմիջում` 45 րոպե
տևողությամբ (բացառությամբ շաբաթ օրերի):
4․ Այգեպանի ժամանակավոր բացակայության դեպքում նրան
փոխարինում է
մասնաճյուղի ղեկավարի լիազորած անձը:
5․ Այգեպանը կրում է աշխատանքային արտահագուստ։
6․ Այգեպանն ունի
- բարձրագույն, թերի բարձրագույն, միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն կամ աշխատանքային փորձ, այդ թվում՝ սեփական այգումմ
- տեխնիկական սպասարկման, հնձիչի, մանգաղի, էլեկտրասղոցի
օգտագործման հմտություններ։
7․ Այգեպանը կատարում է - կրթահամալիրի կրթական օբյեկտի
արտաքին կանաչ տարածքների խնամք և բարելավում
- սովորողների հետ երկրագործական ուսումնական նախագծերի մշակում և իրականացում։