Ուսումնական 5-րդ շրջան․ Ամառային ճամբարներ

Անահիտ Կիրակոսյան

«Մխիթար Սեբաստացի» կ/հ-ի ուսումնական հինգերորդ (ոչ ֆորմալ), շրջանը ուսումնական ամենատարբեր բովանդակությամբ ճամբարների իրականացումն է՝ Սևանա լճի ափին, Արատեսում, հայրենաճանաչությամբ, բնապահպանական խնդիրների ճանաչմամբ։ Ստորև ծանոթացեք սովորողների պատումներին, տպավորություններին։

Էվա Կարապետյանի ամփոփումը՝

Մենք դպրոցի ընկերներով գնացել էինք Սևանա լճի Արտանիշ ճամբարը։ Մենք այնտեղ անցկացրեցինք երեք հիասքանչ օրեր։ Ճամբարում կային մի քանի վրաններ, որտեղ մենք գիշերեցինք։ Առավոտյան արթնանալուն պես գնում էինք անտառ մարզվելու, հետո վերադառնում էինք և նախաճաշում։ Ցերեկվա ժամերին հանգստանում էինք, գիրք էինք ընթերցում կամ լողում։ Երեկոյան ժամերին խարույկ էինք վառում և երեխաներով հավաքվում էինք շուրջը ու հետաքրքիր պատմություններ պատմում։ Կային տաղանդավոր երեխաներ, որոնք երգում էին նվագում և պարում։ Մենք ճամբարում ծանոթացանք մանկատան սաների հետ, որոնք բարի էին և շփվող։ Ճամբարում շատ հետաքրքիր խաղեր էինք խաղում ֆութբոլ, բասկետբոլ և այլն։ Ես շատ երեխաների հետ ընկերացա։ Շատ հաճելի էր այդ երեք օրը ճամաբարում։


Լուսանկարը՝ Տաթև Մարգարյանի


northschool

Edit Delete