Ուսումնառողների գնահատման քաղաքականությունը և վերանայման հիմքերը
12/9/2023, 1:01:00 AM
Created By`
Տաթև Բլեյան
Հաստատված է՝ Կրթահամալիրի տնօրենի
15․09․2023թ․ թիվ 10-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Ուսումնառողի գնահատման
քաղաքականության նպատակն է ապահովել արդար, թափանցիկ և արդյունավետ գնահատման
գործընթաց՝ համահունչ կրթական ծրագրերի նպատակներին, ուսումնառողի անհատական զարգացման
կարիքներին։
- Այն ներառում է ուսումնառողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապարփակ գնահատում, ինչը նպաստում է կրթական գործընթացի բարելավմանը, որակի բարձրացմանը, ուսումնառողների առաջընթացի արդյունավետությանը։
- Ուսումնառողի գնահատման քաղաքականությունը ենթադրում է՝
- Արդարության պահպանում: Գնահատման գործընթացում
հավասարություն և արդարություն:
- Չափանիշների
հստակություն: Գնահատման չափանիշների առկայություն, որոշակիություն,
հստակություն:
- Աջակցություն: Ուսանողների անհատական
կարիքներին համապատասխան աջակցություն։
- Վերանայում: Գնահատման քաղաքականության վերանայում ըստ պահանջի։
Գնահատման ընթացակարգը ներառում է՝
- Մեթոդների ներդրում
- Չափանիշների սահմանում
- Աջակցություն
- Վերանայում
- Հետադարձ կապ
Գնահատման քաղաքականության արդյունավետությունը որոշվում է կրթական արդյունքների արձանագրմամբ, ուսումնառողների և դասավանդողների արձագանքներով, արդարության, հավասարության, անկողմնակալության ապահովմամբ, աջակցման ռեսուրսների նպատակային կիրառությամբ։
ՈւՍՈՒՄՆԱՌՈՂԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ուսումնառողների գնահատման քաղաքականության վերանայման համար պետք է նկատի ունենալ հետևյալ կարևոր գործոնները՝
- Կրթական նպատակների
համապատասխանություն
- Ուսումնառողի անհատական
կարիքներ
- Տվյալների հավաքագրում
- Բազմազանություն
- Հավասարություն
և անկողմնակալություն
- Թափանցիկություն
- Իրազեկվածություն
- Կրթության շարունակականություն
- Արձագանքներ
Գնահատման քաղաքականության վերանայումը
ներառում է՝
- Պարբերական վերանայումներ, թարմացումներ՝ համապատասխան
փոփոխվող կրթական պահանջներին
- Հետադարձ կապի բազմազանեցում
- Քննարկումներ
- Համակողմանի գնահատում
- Անհատական մոտեցում
- Տվյալների համակողմանի վերլուծություն