ՄԿԾ-ի մշտադիտարկման և վերանայման քաղաքականություն
Հաստատված է
Կրթահամալիրի տնօրենի 15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ
ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՔՈԼԵՋ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈւՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Քոլեջը կարևորում է իր ուսումնական գործընթացների, կրթական ծրագրերի և աշխատանքների
բարձր որակի ապահովումը: Սեբաստացի քոլեջի մասնագիտական կրթական ծրագիրը (ՄԿԾ) նպատակ
ունի ապահովել ուսանողների հմտությունների և գիտելիքների բարձր մակարդակը՝ ժամանակակից
աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Այս հայեցակարգը հիմնված է ՄԿԾ-ի մշտադիտարկման,
վերանայման քաղաքականության և ընթացակարգերի վրա՝ նպատակ ունենալով հաստատել որակյալ
կրթական համակարգ:
Հայեցակարգի հիմքում ընկած է որակի համակարգված
կառավարումը, ինչը ենթադրում՝
Կրթական
ծրագրերի մշակում և իրականացում՝
ü կրթական նյութերի ստեղծում,
ü ուսումնական պլանների
և ծրագրերի մշակում,
ü արդյունքների հիմնավոր
փորձարկում և վերլուծություն:
Դասավանդման և ուսուցման
մեթոդաբանություններ՝
ü նախագծային և արտադրական
ուսուցման մեթոդների կիրառում,
ü նորարարական և ակտիվ
ուսուցման մեթոդների ներմուծում և կիրառում:
Մշտադիտարկման և վերանայման
համակարգերի կիրառություն՝
ü արդի պահանջներին և չափանիշների
համապատասխանությամբ:
ԿՐԹԱԿԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ
Մշտադիտարկման
և վերանայման նպատակներն են՝
- Որակի կատարելագործում: Հետևողականորեն
բարձրացնել ՄԿԾ-երի որակը:
- Համապատասխանություն
պահանջներին: Ապահովել կրթական ծրագրերի համապատասխանությունը
փոփոխվող պահանջներին և չափանիշներին:
- Տվյալների
հավաքագրում և վերլուծություն: Կազմակերպել տվյալների հավաքագրում և վերլուծություն՝
գնահատելու արդյունավետությունն ու բացահայտելու բարելավման հնարավորությունները:
- Անհատական կարգավորում: Կիրառել անհատական մոտեցումներ՝ յուրաքանչյուր ուսանողի համար ապահովելով լավագույն ուսումնական պայմանները:
Մշտադիտարկման և վերանայման մեխանիզմներն են՝
- Պլանավորում: Մշակել մանրամասն
պլան՝ նախատեսված գործողություններով և ժամանակացույցով: Ներգրավել դասավանդողներին,
ուսանողներին և այլ մասնակիցներին՝ ծրագրերի և քաղաքականությունների մշակման գործընթացում:
- Իրականացում:
Իրականացնել պլանավորված գործողությունները՝ հետևելով հաստատված ժամանակացույցին:
Համակարգել տարբեր մասնակիցների գործողությունները՝ ապահովելով համագործակցություն:
- Գնահատում:
Կազմակերպել հարցումներ ուսանողների, դասավանդողների, ծնողների, շրջանավարտների
համար՝ հավաքելու կարծիքները և առաջարկությունները:
- Բարելավում: Վերլուծել հավաքված
տվյալները և գնահատման արդյունքները՝ բացահայտելու թույլ կողմերը և հնարավոր բարելավումները:
Կատարել անհրաժեշտ փոփոխություններ և բարելավումներ՝ մշտապես հետևելով կատարված
գործողությունների ազդեցությանը:
Գնահատման հիմքեր են՝
ü Հաշվետվությունները
ü Կլոր սեղանները
ü Հանրային ներկայացումները
ü Ստեղծագործական հավաքները
ü Ստուգատեսները, փառատոները
ü հետադարձ կապը
Վերանայման մեխանիզմներ
ü Կրթական ծրագրերի պարբերական
վերանայում՝ ապահովելու համար նրանց համապատասխանությունը ժամանակակից պահանջներին:
ü Ծրագրերի արդիականացում
նոր տեխնոլոգիաների և մեթոդների հիման վրա:
ü Կրթական գործընթացների
բարելավում՝ ուսանողների և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
ü Կրթական ծրագրերի լավարկում՝
հետադարձ կապի վերլուծության հիման վրա:
Ուսանողների
և դասավանդողների մասնակցությունն ապահովում են՝
- Հետադարձ կապը՝
ü Ուսանողների և դասավանդողների
պարբերական հարցումներ և հետադարձ կապի ստացում:
- Մասնակցության
հրապարակային միջոցառումներին՝
ü Քննարկումներ, սեմինարներ
և վերապատրաստումներ, որոնք նպաստում են ծրագրերի բարելավման առաջարկների ներկայացմանը:
- Համագործակցություն
և փոխգործակցություն՝
ü Ուսանողների և դասավանդողների
համատեղ աշխատանք կրթական նախագծերի շրջանակում:
Մասնագիտական կրթական ծրագրերի կառավարումն իրականացվում
է Քոլեջի ղեկավարի, մանկավարժական խորհրդի,
կրթահամալիրի մասնախմբերի, մանկավարժության լաբորատորիայի, որակի ապահովման կենտրոնի
կողմից: Ուսումնական տարվա ավարտին՝ անկավարժական ճամբարի ընթացքում Քոլեջի մանկավարժական
խորհուրդը լրամշակում է մասնագիտական կրթական ծրագրերը՝ հիմնվելով տարվա ընթացքում
գրանցած մշտադիտարկման արդյունքների վրա: Լրամշակված տարբերակը ներկայացվում է քննարկան
կրթահամալիրի մասնախմբերին, մանկավարժության լաբորատորիային: Մանկավարժության լաբորատորիան
հաստատում է մասնագիտական կրթական ծրագրի լրամշակված տարբերակը: