Ուսանողական խորհրդի կանոնակարգ
Հաստատված է կառավարման խորհրդի
30․06․2022 նիստում
«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՔՈԼԵՋ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԵՐԵՎԱՆ 2022
1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանողական խորհուրդը
(այսուհետ՝ Խորհուրդ) ուսանողներին միավորող,
նրանց շահերը պաշտպանող մարմին է:
1.2 Կանոնակարգը հաստատվում
է Կրթահամալիրի կառավարման խորհրդի կողմից։
1.3 Խորհրդի լիազորություններն
ու գործունեությունը սահմանվում են Կրթահամալիրի, Քոլեջի կանոնադրությամբ։
1.4 Խորհուրդն ապահովում և կազմակերպում է ուսանողների շրջանում
Քոլեջի ուսանողական ինքնակառավարման գործընթացները, պաշտպանում ուսանողների շահերը
և իրավունքները։
1․5 Կրթահամալիրի,
Քոլեջի կանոնադրության համաձայն՝ ուսանողական կազմից երկու ուսանող
(ուսանողական խորհրդի ընտրության արդյունքում) Կրթահամալիրի կառավարման մարմնի լիիրավ
անդամ է։
2.
ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1 Խորհրդի գործունեության
նպատակներն են՝
Քոլեջի գործունեությանը,
գործունեության բարելավման մասնակցություն։
Քոլեջում իրականացվող յուրաքանչյուր միջոցառման, իրադարձության
տեղեկատվության տարածում, դրանց մասնակցություն։
Ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանություն։
Ուսուցման կազմակերպման, որակի բարձրացման
վերաբերյալ առաջարկների ներկայացում, դրանց կազմակերպմանը մասնակցություն։
Ուսանողների առողջության, հանգստի կազմակերպման գործընթացի մասնակցություն։
Միջազգային ուսանողական ծրագրերի, սեմինարների, դասընթացների, համաժողովների մասնակցություն։
2.2 Խորհրդի գործունեության խնդիրներն են՝
Մշակել, կազմակերպել և իրագործել միջոցառումներ, քննարկումներ,
հավաքներ ուսանողների իրավունքների պաշտպանության համար:
Օգտագործել մեդիահարթակները ուսանողական, ուսումնական գործունեությունը
լուսաբանելու համար։
Ստեղծել ուսանողական, մշակութային, մարզական նախասիրությունների ակումբներ, միջոցառումներ։
Մասնակցել Քոլեջի գործունեությանն առնչվող, ուսանողների իրավունքները
սահմանող կարգերի ստեղծմանը։
3.
ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
3․1 Խորհուրդը ձևավորում է քոլեջի 1-4-րդ կուրսերից ներկայացուցիչներից ընտրության սկզբունքով: Պարտադիր է յուրաքանչյուր մասնագիտությամբ սովորող ուսանողի ներկայությունը կազմում։
3․2 Խորհրդի լիազորությունների
ժամկետը 2 տարի է, որի ընթացքում կարող է տեղի ունենալ Խորհրդի անդամների մասնակի փոփոխություն՝
անդամների՝ քոլեջն ավարտելու և նոր ուսանողների ընդունելության հետ կապված:
3․3 Խորհրդի ղեկավար
մարմինը նախագահն է:
3․4 Խորհրդի նիստերը գումարվում են յուրաքանչյուր կիսամյակում առնվազն 2 անգամ: Արտահերթ նիստեր իրականացվում են ըստ անհրաժեշտության:
3․5 Ուսանողական խորհուրդը
որոշումներն ընդունում է համաձայնությամբ։
3․6 Խորհուրդը քննարկում է այլ հարցեր և ընդունում համապատասխան որոշումներ:
3․7 Խորհրդի նախագահն
ընտրվում է երկու տարի ժամկետով: Խորհրդի նախագահ
կարող է ընտրվել Խորհրդի անդամ հանդիսացող յուրաքանչյուր ուսանող:
3․8 Խորհրդի նախագահի ընտրությունը կատարվում է Խորհրդի նիստում
փակ, գաղտնի քվեարկությամբ: Նախագահի թեկնածուն համարվում է ընտրված, եթե նրա օգտին
քվեարկել է Խորհրդի ներկա անդամների մեծամասնությունը:
3․9 Խորհրդի նախագահը՝
Ղեկավարում է ուսանողական խորհուրդը և կազմակերպում Խորհրդի
աշխատանքը:
Խորհրդի հաստատմանն է ներկայացնում գործունեության պլանը:
Իր կարատած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում
Խորհրդին և Քոլեջի ղեկավարին:
Բացակայության դեպքում նախագահի պարտականությունները փոխանցում
է խորհրդի անդամներից որևէ մեկը անդամների միասնական որոշմամբ։
Իրականացնում է սույն Կանոնակարգով հաստատված այլ լիազորություններ:
Խորհուրդն իր գործունեության հիմնական ուղղությունների իրականացման
համար ձևավորում է հետևյալ հանձնաժողովները։
4.
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
4․1 Խորհրդի անդամները պարտավոր են՝
աջակցել, նպաստել Խորհրդի գործունեության զարգացմանը, կատարելագործմանը,
մասնակցություն ցուցաբերել Խորհրդի կողմից անցկացվող միջոցառումների,
նախագծերի, ծրագրերի ստեղծմանը, իրագործմանը,
զերծ մնալ այնպիսի գործողություններից,
որոնք կարող են վնասել Խորհրդի կամ նրա անդամների շահերին։
4․2 Խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
ընտրել և ընտրվել Խորհրդի նախագահ,
սույն Կանոնակարգի համաձայն՝ մասնակցել Խորհրդի կառավարմանը,
մասնակցել Խորհրդի կողմից անցկացվող միջոցառումներին,
ներկայացնել Խորհրդի գործունեության վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ,
ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Խորհրդի աշխատանքի վերաբերյալ,
դուրս գալ Խորհրդի կազմից,
ուսանողական խորհրդում ստեղծել և զարգացնել համապատասխան ներքին կառույցներ:
ու
4․3 Խորհրդի անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել
հետևյալ դեպքերում՝
ժողովներից պարբերաբար բացակայելու, որոշումները չկատարելու,
կարգապահական խախտումների և Կրթահամալիրի և Քոլեջի
կանոնադրությամբ սահմանված ուսանողի պարտականությունները չկատարելու,
Խորհրդի կողմից անվստահություն հայտնելու՝ ամբողջ
խորհրդի խմբի համաձայնությամբ,
ուսումնառությունն ավարտելու,
կրթությունն ընդհատվելու,
անձնական նախաձեռնությամբ։
5.
ԽՈՐՀՐԴԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԸ
5․1 Խորհուրդն ազատ, անարգել, անվճար օգտվում է Քոլեջի տարածքից, գույքային, տեխնիկական միջոցներից։ Անհրաժեշտության դեպքում
Քոլեջը կարող է տրամադրել ֆինանսական միջոցներ։
6․ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
6․1 Սույն կանոնակարգն ուժ մեջ է մտնում Կառավարման
խորհրդի կողմից հաստատվելուց հետո։
6․2 Խորհուրդը լուծարվում
է Կառավարման խորհրդի, Կրթահամալիրի տնօրենի կամ Քոլեջի ղեկավարի որոշմամբ։