Մանկավարժական խորհրդի կանոնակարգ

                                                                                                                                                                       Հաստատված է կառավարման խորհրդի

 14/05/2020 նիստում

 

«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ՔՈԼԵՋ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԵՐԵՎԱՆ 2020

 

1.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

11 Սույն կանոնակարգը սահմանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի մանկավարժական խորհրդի կազմը, իրավասությունները, ձևավորման կարգը և գործունեության ուղղությունները։

12 Մանկավարժական խորհրդի կանոնակարգը հաստատվում է Կրթահամալիրի կառավարման խորհրդի կողմից։

13 Կանոնակարգում փոփոխությունները սահմանված են սույն կանոնակարգով։

2.    ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ
 

21 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի մանկավարժական խորհուրդը կազմավորվում է Քոլեջում դասավանդող մանկավարժական աշխատողներից:

2․2 Մանկավարժական խորհրդի աշխատանքները ղեկավարում է Քոլեջի ղեկավարը:

2․3 Մանկավարժական խորհրդի կազմում կարող է ընդգրկվել ուսանողական խորհրդի նախագահը։

2․4 Քոլեջի մանկավարժական խորհուրդը քննարկում է՝

Քոլեջի Ռազմավարական ծրագիր
Քոլեջի զարգացման ծրագիրը
Առարկայական, մասնագիտական ծրագրերը
Մոդուլները
Ուսումնական պլանները
Կարգերը
Ուսուցման բովանդակությանը, կրթական ծրագրի, ուսումնական օրացույցի կազմակերպմանը վերաբերող հարցերը և ներկայացնում կրթահամալիրի մասնաժողովին
Քննարկում է ուսանողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտաքոլեջային աշխատանքների կազմակերպման հարցերը խնդիրները

2․5 Կարիերայի կենտրոնը նպատակ ունի աջակցելու ուսանողներին և շրջանավարտներին իրենց մասնագիտական ուղին գտնելու և կարիերայի զարգացումը հաջողությամբ շարունակելու հարցում։

2․6 Սահմանված կարգով ուսանողի նկատմամբ  կարգապահական տույժ կիրառելու կամ խրախուսելու մասին

2․7 Քոլեջի գործունեությանն առընչվող այլ հարցեր։

 

3.   ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

 

31 Մանկավարժական խորհրդի նիստերը ստանում են էլեկտրոնային արձանագրություն։ Նիստերն արձանագրում է խորհրդի քարտուղարը։

32 Մանկավարժական խորհրդի նիստերը իրականացվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, կրթահամալիրի օրացույցով սահմանված։ Կարող են իրականացվել արտահերթ՝ յուրաքանչյուր ամիս, ըստ անհրաժեշտության։

33 Արտահերթ նիստներն կազմակերպվում են տնօրենի, մանկավարժական խորհրդի նախաձեռնությամբ։

 

4.   ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

41 Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են, կազմակերպվում են ուսումնական օրացույցով, հրապարակված ծրագրով։

42 Քոլեջի մանկավարժական խորհուրդը որոշումներն ընդունում է համաձայնությամբ։

 


college

Edit Delete