Ամառային ուրախ ճամբարն Արևելյան դպրոցում

Գոհար Հովհաննիսյան

Ահա և սկսվեց ճամբարային վեցերորդ շաբաթն Արևելյան դպրոց-պարտեզում: Օրն սկսեցինք ճամբարականների հետ ծանոթանալով։ Խմբում ունեինք նոր ընկերներ, որոնք առաջին անգամ էին մեր ամառային ճամբարում։ Օրը դրական անվանել կնշանակի ուղղակի ոչինչ չասել: Այն հագեցած էր անսահման ջերմությամբ ու սիրով: Յուրաքանչյուրն իր հոգու գույներով ներկեց իր իսկ պատկերած արևը: Նախաճաշից և ճաշից հետո լողավազանն ու հեծանվավարությունը մեզ էին սպասում։ Օրվա տեսապատումը` բլոգում։

MSKH

Edit Delete