1988թ.-ից գործող ծրագիր. պատմություն
Հանրակրթական ծրագիրը սահմանված է
ՀՀ օրենքով. «հանրակրթական ծրագիր (հիմնական և
լրացուցիչ)` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների և ուսուցման կազմակերպման
ձևերի ամբողջություն, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված
վերջնարդյունքներն ու կարողունակությունները» (հոդված 3.6)։ Այլընտրանքային, այդ
թվում՝ հեղինակային ծրագիրը նույնպես սահմանված է.
«հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով
և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն
ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային
երաշխավորված հանրակրթական ծրագիր» (հոդված 3.6.3)։
Կրթահամալիրն ստեղծվել է
նպատակային՝ իրականացնելու համար պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրեր, և
իր գործունեության ամբողջ ընթացքում իրականացրել է։
Ծրագրի բաղկացուցիչները՝ ուսումնական պլաններ, ուսուցման կազմակերպման ձևեր, առարկայական ծրագրեր, ուսումնական նախագծեր, և
այլ, սահմանված կարգով հրապարակված-ներկայացված են։
Հիմնադիր ՀՀ
կառավարությունը կրթահամալիրի գոյության ամբողջ ընթացքում ՀՀ
պետական բյուջեից ֆինանսավորել է
իր ստեղծած կազմակերպությունը նաև
այլընտրանքային ծրագրերի մշակման-լրամշակման, կազմակերպման, պահպանման համար։
Հեղինակային կրթական ծրագիր
Ստեղծողի
մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց
համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով,
անհատական թվային միջոցներով
- ՀԽՍՀ լուսավորության նախարարության ՄԳԳ «Դպրոց-մանկապարտեզ» ուսումնադաստիարակչական քաղաքային փորձարարական հիմնարկ, ՀԽՍՀ լուսավորության նախարարի 33-Մ հրաման (1988-1989)։
- ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի 1989թ. N12 որոշում կրթական հեղինակային հայեցակարգի մասին։
- Հեղինակային հայեցակարգով գործող կրթահամալիրի ստեղծումը՝ ՀԽՍՀ կառավարության որոշումով, 1989թ.։
- Կրթահամալիրի
գործող կանոնադրությունը վերջին՝ ՀՀ ԿԳՆ 15․05․2017թ․ N 533-Ն հրամանով
հաստատված փոփոխություններով.
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է: - Հեղինակային ծրագրի հիմնադրույթների ներկայացում ՀՀ ԿԳՆ, 2004թ.։
- Հեղինակային կրթական ծրագրի ներկայացում ՀՀ ԿԳ նախարարին, հանրակրթության վարչության պետին, ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի, «Կրթական ծրագրերի կենտրոն» «ԾԻԳ»-ի տնօրեններին, ԿԳ նախարարության լիցենզավորման վարչության պետին, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին, 2004թ.։
- Պետական աջակցության պայմանագիր հեղինակային կրթական ծրագրի համար, ՄԺԾ ծրագրով, պետական բյուջեով, պետական աջակցության ամենամյա պայմանագրով. 2005թ.-ից։
- «ՀՀ ԿԳ նախարարությունը ներկայացնում է իր հաստատած հեղինակային կրթական ծրագիրը». Կրթական EXPO ցուցահանդես, 2012թ. հոկտեմբերի 18, Մարզահամերգային համալիր. ԱՊՀ անդամ երկրների կրթական աշխատողների և սովորողների մասնակցությամբ։
- Կրթահամալիրի
տնօրենի ընտրության կարգ, աշխատանքային պայմանագիր (կետ 1.2).
Տնօրենը պատասխանատու է կազմակերպությունում գործատուի որոշած այլընտրանքային՝ կազմակերպության մանկավարժական աշխատողների կողմից մշակվող, ներդրվող, տարածվող հեղինակային կրթական ծրագրերի, կազմակերպության զարգացման ծրագրի և դրա շրջանակում կրթահամալիրի դասավանդողների կողմից մշակվող և փորձարկվող ծրագրերի, կազմակերպությունում՝ որպես գործատուի փորձարարական-հետազոտական միավորում, իրականացվող մանկավարժական գիտափորձերի համար: - Կրթահամալիրի
մանկավարժական աշխատողների պաշտոնի նկարագրություն, ներկայացվող պահանջներ, ընդունելության
կարգ. մանկավարժական աշխատողի աշխատանքային պայմանագրում՝
կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրի առանձնահատկությունները՝ հեղինակային կրթական ծրագրի ստեղծում, կազմակերպում և տարածում։ - Կրթահամալիրի
դպրոցի սովորողի, նրա օրինական ներկայացուցչի հետ կնքվող ուսումնառության պայմանագիր
Պայմանագրի նպատակը և առարկան։
Օրենքով սահմանված կարգով Կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային հեղինակային կրթական ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրն ապահովում է կրթություն բոլորի համար, Օրենքով երաշխավորված` հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը Սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին։ Ծրագիրն ուղղված է նաև ստեղծագործական աշխատանքի խթանմանը, Սովորողի վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությանը, հանրակրթության որակի շարունակական բարելավմանը: - Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների ամենամյա ներկայացում ԿԳՄՍՆ (ԿԳՆ)։
- Հեղինակային կրթական ծրագրի ամենամյա հաշվետվություն ԿԳՄՍՆ (ԿԳՆ)։
- Ծրագրի կազմակերպման մասին տեղեկանքների, խնդիրների, ձեռքբերումների պարբերական ներկայացում գրություններով ԿԳՄՍՆ (ԿԳՆ)։
- Հեղինակային մանկավարժության արդյունքների, նախագծերի ներկայացման ամենամյա մայիսյան, աշնանային հավաքներ։
- ԿԳՆ կողմից կրթահամալիրում իրականացված հավաստիացման ծառայությունների աուդիտ (ծրագրի մասով պատասխանատուն՝ ԿԳՆ հանրակրթության վարչություն), 2012թ.։
- ՀՀ կրթության պետական տեսչության ստուգումներ կրթահամալիրում, 2015թ.։
- Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ում համակարգի գնահատման աուդիտ, 2019թ.։
- Հեղինակային կրթական ծրագրի, ծրագրի ձեռքբերումների ներկայացում ՀՀ ԿԳՆ-ում, 2017թ. մայիս։
- «Առանձնահատուկը կրթահամալիրում». ներկայացում նախարարությունում, ԿՏԱԿ-ում, 2018թ., 2019թ.։
- Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ՝ նախադպրոցական հաստատությունների, դպրոցների մանկավարժական աշխատողների, կազմակերպիչների, ղեկավար աշխատողների, ԿԳՄՍՆ (ԿԳՆ) կազմակերպական աջակցությամբ, պետական դրամաշնորհային ծրագրով։
- ՀՀ ԿԳՄ (ԿԳՄՍՆ) հրամաններով պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կենտրոն. վերապատրաստման բովանդությունն ու կազմակերպումը՝ հեղինակային կրթական ծրագրով։
- Դպրոց ընդունվելու հայտագրման էլեկտրոնային համակարգում կրթահամալիրի դպրոց-պարտեզ դիմողներին հեղինակային կրթական ծրագրի սովորողի ընդունելության կարգի ներկայացում՝ ՀՀ ԿԳՄՍՆ համաձայնությամբ։
- Հեղինակային կրթական ծրագրի գիտափորձերը, ամեն տարվա համար ուսումնական պլանները, կազմակերպման կարգերը մշակվում-լրամշակվում են, ծրագրերը, նախագծերը ստեղծվում-լրամշակվում են պետական դրամաշնորհային ծրագրով։
Հրապարակում՝
- Մանկավարժության հիմնադրույթները. Ա. Բլեյան «Ժամանակակից և հանրամատչելի մանկավարժություն». Մանկավարժական սեմինար Երևանի թ. 1 քննչական մեկուսարանից, «Շաղիկ» 2000
- Թվային միջոցներով ուսուցման սպասարկման մեդիագրադարան
- Բազմալեզու mskh.am
- «Դպիր» մանկավարժական հանդես
- Կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերի ուսումնական պլաններ
- Ուսուցման կազմակերպման կարգեր
- Աշոտ Բլեյանի բլոգը, «Կրթահամալիրի տնօրենի օրագիր»
- Հեղինակային մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի, մասնախմբերի, դասավանդողների, սովորողների բլոգներ