Որակի կենտրոն
ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Որակի ապահովման կենտրոնը (ՈԱԿ) նպատակ ունի ապահովելու Քոլեջի կրթական ծրագրերի բարձր որակը և ուսանողների հաջողությունը՝ հիմնվելով այլոց առաջավոր փորձի և մեթոդների վրա: Որակի ապահովման կենտրոնի մեխանիզմները բխում են սահմանված նպատակներից և խնդիրներից, գործառույթներից, ներառում են որակի մշտադիտարկման մեխանիզմների կիրառում, ուսումնական և վարչական ընթացակարգերի կանոնակարգում, հետազոտությունների իրականացում, տվյալների վերլուծություն, միջոցառումներ:
Որակի ապահովման կենտրոնի նպատակներն են`
ü կրթական ծրագրերի համապատասխանեցում Քոլեջի առաքելությանը, աշխատաշուկայի պահանջներին,
ü ուսուցման ծառայությունների բարձր որակի ապահովում,
ü ուսանողների, դասավանդողների ծառայությունների բարձր որակի ապահովում,
ü ուսանողների, շրջանավարտների, աշխատակիցների և այլ շահագրգիռ կողմերի արձագանքների հավաքագրում, վերլուծություն,
ü շրջանավարտների հետադարձ կապի, նրանց աշխատանքային հաջողությունների և կրթական ծրագրերի ազդեցության վերաբերյալ հետազոտության իրականացում,
ü կրթական հաստատությունների և որակի ապահովման մարմինների հետ լավագույն փորձի փոխանակում,
ü մեդիահարթակների և գործիքների կիրառում (առցանց հարցաթերթեր, ձևաթղթեր, ուսումնական բլոգ, կայք, սոցիալական մեդիա),
ü միջազգային կրթական պահանջներին և չափանիշներին համապատախանության ապահովում,
ü արդյունավետ կառավարում:
Խնդիրներ`
ü Կազմակերպել վերապատրաստումներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ակումբներ,
ü կազմակերպել որակի ապահովման շաբաթներ,
ü իրականացնել մասնագիտական խորհրդատվություն,
ü ապահովել ուսումնական բարձրորակ միջավայր,
ü աջակցել ուսանողներին, դասավանդողներին` հասնելու կրթական և մասնագիտական նպատակներին,
ü իրականացնել կրթական ծրագրերի մշտադիտարկում և գնահատում,
ü պարբերաբար հավաքել և վերլուծել ներքին և արտաքին շահակիցների կարծիքները,
ü ապահովել նորարարական ուսումնական մեթոդներով և տեխնոլոգիաներով:
Որակի ապահովման կենտրոնի գործառույթներն են`
1. Մշտադիտարկում և գնահատում: Կրթական ծրագրերի, դասընթացների և դասավանդման մեթոդների պարբերական գնահատում:
2. Ուսուցում և թրեյնինգ: Դասավանդողների և ուսումնաօժանդակ կազմի մասնագիտական զարգացում:
3. Արտաքին գնահատում և աուդիտ: Պարբերաբար արտաքին գնահատման և աուդիտների կազմակերպում:
4. Տվյալների հավաքագրում և վերլուծություն: Ուսանողների, դասավանդողների և շրջանավարտների կարծիքների և արդյունքների հավաքագրում, վերլուծություն:
5. Անվտանգության և ռիսկերի կառավարում: Անվտանգության և ռիսկերի կառավարման մեխանիզմների կիրառում:
6. Պարբերական աուդիտներ: Ներքին և արտաքին աուդիտների պարբերական իրականացում:
Մեխանիզմներ՝
- Քննարկման խմբեր: Կազմակերպել պարբերական հանդիպումներ ուսանողների, դասավանդողների և աշխատակիցների հետ՝ քննարկելու կրթական ծրագրերի որակը:
- Հարցումների և հարցազրույցների անցկացում: Օգտագործել տարբեր մեթոդներ հետադարձ կապի համար, ինչպիսիք են` հարցաթերթերը, հարցումները, ֆոկուս խմբերը, անհատական հարցազրույցները:
- Տվյալների բազաների մշակում: Ստեղծել և պահպանել տվյալների բազաներ, որոնք կպարունակեն որակի ապահովման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն:
- Կրթական ծրագրերի կառավարում: Կազմակերպել կրթական ծրագրերի կառավարում:
Վերանայման մեխանիզմներ՝
- Ինքնագնահատում: Իրականացնել պարբերական ինքնագնահատում, գնահատել կրթական գործընթացները, դասավանդողների և սովորողների, ուսանողների աշխատանքը:
- Հետադարձ կապի համակարգեր: Ներքին և արտաքին շահակիցների շրջանում անցկացնել հարցումներ, հարցազրույցներ և հավաքել վերլուծական տվյալները՝ կրթական ծրագրերի և դասավանդման որակի վերաբերյալ:
- Աուդիտ: Իրականացնել աուդիտ, վերահսկողություն:
- Հաշվետվությունների վերլուծություններ: Վերլուծել հաշվետվությունները՝ բացահայտելու կրթական գործընթացի ուժեղ և թույլ կողմերը, քայլեր ձեռնարկելու դրանց բարելավման ուղղությամբ:
- Կրթական ծրագրերի վերանայում և թարմացում: Պարբերաբար թարմացնել, վերանայել կրթական ծրագրերը՝ ապահովելու համապատասխանությունը ուսումնական նպատակներին, արդի տեխնոլոգիաներին և աշխատանքի շուկայի պահանջներին:
- Մասնագիտական զարգացում և վերապատրաստում: Իրականացնել դասավանդողների, աշխատակիցների և վարչական անձնակազմի պարբերական վերապատրաստումներ, մասնագիտական զարգացման միջոցառումներ:
Միջոցառումներ
1. Սեմինարներ և աշխատաժողովներ
2. Որակի ապահովման տարեկան հաշվետվություն
3. Կրթական ցուցահանդեսներ, տոնավաճառներ, աշխատարաններ
4. Դասավանդողների և ուսանողների հետադարձ կապի հավաքագրումներ
Կազմակերպչական կառուցվածք
1. Կենտրոնի ղեկավար
Ղեկավարում է կենտրոնի ողջ գործունեությունը, պատասխանատու է որակի ապահովման ռազմավարության մշակման և իրականացման համար:
2. Գնահատման մասնագետներ
Պատասխանատու են կրթական ծրագրերի, դասընթացների և դասավանդման մեթոդների գնահատման համար:
3. Մասնագիտական զարգացման մասնագետներ
Կազմակերպում են դասավանդողների և ուսումնաօժանդակ կազմի վերապատրաստման ծրագրեր:
4. Տվյալների վերլուծաբաններ
Պատասխանատու են հետազոտությունների, հարցումների և վերլուծությունների իրականացման համար: