Նախագծերը Քոլեջում
Ուսանողներ
Ուսումնական նախագծերը որոշվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ուսանողների նախասիրությունների զարգացման ակումբների, կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված դասընթացների, լրացուցիչ կրթական ծրագրերով, հեղինակային կրթական ծրագրերի պետական աջակցության պայմանագրի հավելվածով, անհատական նախաձեռնությամբ։
Ուսումնական նախագծերը բաց են, մշակվում և իրականացվում են որպես դասավանդողների և ուսանողների համատեղ ուսումնական աշխատանք։ Ուսումնական նախագծերն իրականացվում են կրթական ծրագրի աշխատակարգով (դասացուցակով) կազմակերպվող ուսումնական պարապմունքների ժամանակ, նախագծային ուսուցում իրականացնող դասավանդողի բլոգում հրապարակված կարգով կամ որպես լրացուցիչ ուսուցում, նախագծի ծրագրով որոշված կարգով և ժամկետներում։
Ուսանողների նախագծերը հրապարակված են բլոգներում։
Ուսումնական նախագիծը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանողի համար հանդիսանում է ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ, որը նպաստում է նրա գիտելիքների և հմտությունների բազմազան զարգացմանը։ Ուսումնական նախագիծը ուսանողներին հնարավորություն է տալիս իրական կյանքում հանդիպող հիմնախնդիրների ձևակերպման և դրանց լուծման միջոցով զարգացնել իրենց հետազոտական և համագործակցային հմտությունները: Այս նախագծերի հիմնական նպատակը ուսումնական պրոցեսի հարստացումն ու ուսանողների ինքնուրույն գործունեության խթանումն է:
Ուսումնական նախագծերի առանձնահատկությունները
- Հիմնախնդիր՝ ուսումնական նախագիծը սկսվում է իրական կյանքում հանդիպող հիմնախնդիրի ձևակերպմամբ: Սա կարող է լինել կրթական, սոցիալական, գիտական կամ որևէ այլ բնագավառում առկա խնդիր:
- Նպատակ և վերջնարդյունքներ՝ նախագիծը պետք է ունենա հստակ նպատակներ և տեսանելի, շոշափելի վերջնարդյունքներ, որոնք կարող են ներկայացվել հանրությանը:
- Տևողություն՝ նախագծերը կարող են լինել կարճաժամկետ (մինչև մեկ ամիս) կամ երկարաժամկետ (մեկ ամիս և ավելի):
- Մասնակիցների քանակ՝ նախագծերը կարող են իրականացվել անհատական կամ խմբային ձևաչափով:
- Բովանդակություն՝ նախագծերը կարող են վերաբերել որևէ առարկային, լինել միջառարկայական կամ ինտեգրված:
Նախագծերի իրականացման փուլեր
- Նախապատրաստական փուլ՝ աշխատանքային խմբերի ձևավորում, աշխատանքի բաշխում և նկարագրություն ըստ խմբերի:
- Ընթացք՝ նախագծի ընթացքը նկարագրվում է ըստ քայլերի և առջև դրված խնդիրների: Աշխատանքի ընթացքի լուսաբանում (բլոգներ, լուսանկարներ, ֆիլմեր և այլն):
- Վերջնարդյունք՝ վերջնարդյունքը կարող է լինել հանրային ներկայացում (կլոր սեղան, ցուցադրություն և այլն):
Արդյունքների հրապարակում բլոգում, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ:
Ստեղծված արդյունքի ցուցադրություն-ներկայացում-համեմատում-նորարարություն-նախագծի հետագա շարունակություն-զարգացում:
Նախագծերի լուսաբանում
- Նախագծերի ընթացքի լուսաբանումը և արդյունքները հրապարակվում են ուսումնական անհատական և խմբային բլոգներում, դպրոցների ենթակայքերում, ինչպես նաև՝ mskh.am-ում:
- Քոլեջի ուսանողը և դաստիարակը բլոգում ունենում են տվյալ ուսումնական տարվա նախագիծ բաժինը, որտեղ երևում է նախագծի ընթացքը և վերջնարդյունքը (ֆիլմեր, ուղիղ եթերներ, լուսանկարներ, ռադիոնյութեր և այլն):
Նախագծերի մշակում և քննարկում
- Նախագծերը մշակում և քննարկում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի նախադպրոցական բաժնի ուսանողները՝ դաստիարակների հետ համատեղ:
- Նախագծերը անընդհատ նորացվում են, թարմացվում և ունեն շարունակական բնույթ:
- Կազմակերպվում են սեմինար-հավաքներ ծնողների հետ՝ քննարկելու նախագծերի լավարկման հարցերը:
- Նախագծերում ներառվում են յուրաքանչյուր տարվա ամփոփումները՝ լրացումներով, որոնք իրականացվել են ուսանողների և դաստիարակների համատեղ աշխատանքի արդյունքում:
Ամփոփում
Ուսումնական նախագիծը կարևոր միջոց է ուսանողների ինքնուրույն և համագործակցային հմտությունների զարգացման համար: Այն ոչ միայն նպաստում է նրանց գիտելիքների հարստացմանը, այլև խթանում է նրանց ստեղծագործական և հետազոտական մտածողությունը:
2023-2024 ուսումնական տարի
Քոլեջի նախադպրոցական բաժնի ուսանողների փաթեթներ. 2, 3-րդ կուրս
- Լենա Պողոսյան փաթեթ
- Գայանե Սարգսյան փաթեթ
- Թամարա Մկրտչյան փաթեթ
- Լիան Գրիգորյան
- Արմանուշ Ղազարյան
- Նարինե Մակարյան փաթեթ
- Անուշիկ Ղազարյան փաթեթ
- Հասմիկ Քերոբյան փաթեթ
- Սաթեն Գևորգյան փաթեթ 1, 2
- Արմանուշ Ղազարյան փաթեթ
Նախագծերի փաթեթ
2020-2024ուստարի
- Թումանյանական օրեր
- «Ձոն մայրիկի» գարնանային ցուցահանդես
- «Աղայան-Ռոդարի» նախագիծ
- Մեղրա-մեղվա նախագիծ
- «Կոմիտասյան օրեր» նախագիծ
- ` Բաղը քաղինք խաղողը տարանք նախագիծ
- «Բարի լո՜ւյս, Ագարակ+ Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ
- «Խնկոյանական օրեր» նախագիծ
- «Ռոդարիական օրեր» նախագիծ
- «Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ
- Նվեր օրեր՝ ծննդյան ծեսով նախագծեր
Վեբ ծրագրավորման, համակագչային գրաֆիկայի ոլորտի մասնագիտական նախագծերը կազմել և իրականացրել են Քոլեջի ուսանողները։ Նախագծերը հրապարակված են ուսանողների բլոգներում։
- Ասատրյան Արայիկ Վարդանի
- Նագրի Վինիտա Ռաջիվի
- Քրմոյան Արսեն Արմանի
- Պալյան Լիլյա Մանուկի
- Հովհաննիսյան Տիգրան Կարենի
Զբոսաշրջություն
Բազմօրյա հայրենագիտական երթուղիների մշակում․ Ինեսա Գրիգորյան, Մարիամ Մարտիրոսյան
Վայոց ձորի մարզի՝ Արատեսի երթուղիների մշակում՝ Մարիամ Սմբատյան, Գոհար Սիմոնյան
Արկածային տուրիզմը Հայաստանում, տուր-նախագծեր․ Էդուարդ Խաչատրյան
Քարտեզագրական գործիքների կիրառումն ուսումնական գործընթացում․ Մանյա Կարապետյան, Գայանե Սաֆարյան
Կրթական տուրիզմ-կենտրոնը կրթահամալիրում․ Էլեն Ասատրյան
Մեկօրյա մարզային նախագծային փաթեթ․ Լիա Ավետիսյան, Սոնա Մեհրաբյան
Ինտեգրված, միջմասնագիտական
Պատմական հետքեր․ երեկ և այսօր․ Դավիթ Անժուր, Օֆելյա Առաքելյան, լուսանկարչական մասնագիտական խումբ
Մարքեթինգ
Ձեռնարկության մարքեթինգային պլանի ստեղծում․ Սեբաստացի գինի․ Վրեժ Հովհաննիսյան, Սուրիկ Համբարձումյան
Ձեռնարկության մարքեթինգային պլանի ստեղծում․ Արատեսի դպրական կենտրոն․ Խաչատրյան Մերի
Քոլեջի սոցհարթակների կառավարում (Imstagram, Facebook, Telegram)․ Միքայել Խուդավերդյան, Նարեկ Միրզոյան
BIG Christmas Market with Coca-Cola 2023-2024 — Ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառի բրենդինգ․ Միքայել Խուդավերդյան, Նարեկ Միրզոյան, Նանե Ասատրյան, Սմբատ Եղոյան, Ալեքս Պետրոսյան
ՏՏ ոլորտ
Կիբերանվտանգության հիմունքներ (Haching). Հայկ Հարությունյան
Իմ իրավունքները և թվային աշխարհը․ Նարեկ Սոսոյան, Արմեն Ավետիսյան
Արհեստական բանականության կիրառումը ուսումնական գործընթացում․ վտանգները և հնարավորությունները․ Դավիթ Խալաթյան, Աշոտ Վարդանյան
Մոդելավորում, տեխնոլոգիա
Հայկական ազգային տարազ․ տարազախմբեր/ Էլեն Եսայան և Ժաննա Նավոյան
Նորաձևության խոշոր տներ և հավաքածուներ. բարձր նորաձևություն/ Լիլիթ Ստեփանյան և Սվետլանա Մովսիսյան
Գործվածքի տեսակների ուսումնասիրություն/ Լուսինե Երեմյան և Սյուզի Թագվորյան
Զբոսաշրջության ոլորտի մասնագիտական, մշակութային նախագծեր։
Նախագծերը կազմել և իրականացրել են Քոլեջի դասավանդողները և ուսանողները։
Նախագծերը հրապարակված են դասավանդողների, ուսանողների բլոգներում։
«Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» (Մանկական «Տիկնի պսակ» երաժշտածիսական ներկայացում)
«Հարցումների շարք» նախագիծ
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն
Նեյրոգրաֆիկան անընդմեջ փոփոխվող կյանքում
Քարտեզագրական գործիքների կիրառում
Проект зимнего лагеря“ Территория возможностей
«Древняя Армения» Регионы Армении Время поэзии
« Женщины, которые изменили мир»
“Թումանյանն իսպաներենով” թարգմանական-ընթերցանության Mi casa ideal” El proyecto “Vidas, biografías” “Mi familia” El proyecto “Vidas, biografías” Անգլալեզու տուրիստական փաթեթների կազմում
Ուսանողների կատարած հետազոտական աշխատանքները, ուսումնասիրությունները
2023-2024 ուսումնական տարի
- Գայանե Սարգսյան
- Լենա Պողոսյան
- Թամարա Մկրտչյան
- Աննա Վահանյան
- Ալլա Նիկողոսյան
- Ժենյա Գասպարյան
- Մարինե Համբարձումյան
- Նելլի Իսակովա
- Արմինե Եղյան
- Անուշ Իսրայելյան
- Նաիրա Գաբրիելյան
- Մարիետա Փիլիպոսյան
- Աննա Հովսեփյան
- Հասմիկ Գասպարյան
- Դիանա Գևորգյան
- Քրիստինե Օքսուզյան
- Արմինե Սիրաֆյան
- Լիանա Արամյան
- Աննա Բարոյան
- Ռուզաննա Մարտիրոսյան
- Էլմիրա Հայրապետյան
- Կարինե Կիմջյան
- Սիրուշ Թովմասյան
- Վիկտորյա Պեպելյան
- Արմենուհի Ալեքսանյան
- Մարիամ Օսիպյան
- Գոհար Ոսկանյան