Քոլեջի կանոնադրություն


Հաստատված է  կառավարման խորհրդի 
2020թ․ դեկտեմբեր 17-ի նիստում։ 

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ  

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  

ՔՈԼԵՋԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) քոլեջը (այսուհետ՝ քոլեջ) կրթահամալիրի մասնաճյուղ է: 

  1. Քոլեջը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: 

  1. Քոլեջը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն: 

  1. Քոլեջի կանոնադրությունը և դրանում փոփոխությունները կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ): 

  1. Քոլեջը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և սույն կանոնադրություններով: 

  1. Քոլեջի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Անդրանիկի 92/1: 

  1. Քոլեջը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ: 

  1. Կարճ անվանումն է ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ»: 

  1. Քոլեջն ունի էլեկտրոնային կայք` college.mskh.am,որը գործում է որպես քոլեջի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է քոլեջի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, քոլեջի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։ 

  1. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել հայաստանյան, օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ: 

  1. Քոլեջում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը: 

 




Քոլեջի կանոնդրություն


college

Edit Delete