«Սեբաստացիներ» վոկալ համույթ-լաբորատորիան Վահե Քոթանյանի «Պար ավետյաց» հեղինակային հաղորդման հյուր

Մարինե Մկրտչյան և ընկերներ

Դիզայներ, ազգագրագետ Վահե Քոթանյանի «Պար ավետյաց» հեղինակային հաղորդման հյուրն էր  «Սեբաստացիներ» վոկալ համույթ-լաբորատորիան , որտեղ նախ ներկայացվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես ազգային դպրոց, որտեղ հանրակրթության երաժշտության ծրագրով  ուսուցանվում են ազգային երգ ու պար, իրականացվում ազգային ծեսեր, տոներ:

«Սեբաստացիներ» վոկալ համույթ – լաբորատորիան որպես լաբորատորիա կատարում է բանահավաքչական և հետազոտական աշխատանք, իսկ որպես համույթ կատարում և հանրայնացնում է լաբորատորիայի գրառած և մշակած նմուշները:
Հետազոտական աշխատանքի արդյունքում այս ընթացքում գրառվել,  կատարվել և ձայնագրվել են հայ ժողովրդական երգեր, պարերգեր, սիրերգեր, կատակերգեր, մանկախաղաց թռնոցիներ (տարբեր տարածաշրջանների, հատկապես՝ Շիրակի մարզի), և այլն: Ստեղծվել են պարերգերի ուսուցողական տեսահոլովակների փաթեթներ, որոնք կրթահամալիրի լոգոյով տեղ են գտել համացանցում:
Համույթը կատարում է նաև Կոմիտասի գրառած հայ ժողովրդական երգեր, որոնք զետեղված են նրա վերջին հատորներում: Դրանցից շատերի թափառիկ խաղիկները հարկ է եղել վերականգնել: Որոշներն էլ բազմաձայնեցվել են՝ հիմքում ունենալով Կոմիտասի բազմաձայնեցման սկզբունքները:

«Սեբաստացիներ» վոկալ համույթի մասին ավելին՝ այստեղ:


MSKH

Edit Delete