Դասավանդողների գնահատման ընթացակարգ
Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի
15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Փաստաթղթի հիմքում ընկած է՝
Մանկավարժական աշխատողի պաշտոնական հրահանգը, պաշտոնի նկարագիրը, անձնագիրը
Աշխատանքային պայմանագիրը
ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՂԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Քոլեջի դասավանդողը
ուսումնական ծրագրեր իրականացնող ուսուցիչն է, որն աշխատանքի է ընդունվում Կրթահամալիրի
խորհրդի սահմանած՝ դասավանդողի հրապարակային ընտրության կարգով կամ որպես հրավիրյալ
մասնագետ: Քոլեջում դասավանդողը պիտի ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
(ըստ պահանջի), համակարգչային ծրագրերով (MS Office, դասավանդմանն առնչվող այլ ծրագրեր),
ինտերնետով աշխատելու հմտություն, ուսումնական, հետազոտական աշխատանքում օգտագործի
առնվազն մեկ օտար լեզու:
Դասավանդողն
իր աշխատանքի մեջ գործածում է Outlook.office.com հասցեների համակարգը, մասնակցում կրթահամալիրի
բաց մեդիամիջավայրի (կայք, ենթակայքեր, մեդիագրադարան, բլոգային ցանց) պահպանման
և զարգացման աշխատանքին, սովորողի, ուսանողի ուսումնական աշխատանքը կազմակերպելու,
արդյունքները հրապարակելու համար գործածում է համացանցը:
Դասավանդողը
պիտի իմանա կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը, դրանց ուսումնական
պլանները՝ իրենց պարզաբանումներով։
Դասավանդողն
իր հիմնական աշխատատեղում ապահովված է անհրաժեշտ աշխատանքային պայմաններով, ունի ինտերնետից,
ուսումնական միջոցներից, ուսումնական գրականությունից անարգել և անվճար օգտվելու հնարավորություն:
Դասավանդողը
մասնակցում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի, զարգացման ծրագրի,
պետական աջակցությամբ իրականացվող այլ ծրագրերի իրականացմանը և պարտավոր է ապահովել
պետական չափորոշիչներով որոշվող ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը
սովորողի կողմից:
Դասավանդողը
սահմանված կարգով մասնակցում է իր աշխատաժամանակի կազմմանը, կազմակերպում սովորողների/ուսանողների
ուսումնական-հայրենագիտական-բնապահպանական գործունեությունը և/կամ մասնակցի դրան: Ներկայացնում
է իր գործունեության հաշվետվությունները, սովորողների/ուսանողների հետ՝ իր ղեկավարած
ընտրությամբ գործունեության հաշվետվությունը, հետազոտական անհատական և խմբային աշխատանքի
արդյունքները, իր ղեկավարած ուսումնական նախագծի, ուսումնական-հայրենագիտական
ճամփորդության, անցկացրած վերապատրաստման հաշվետվությունները:
Դասավանդողը
ուսումնական տարվա կամ ուսումնական շրջանի համար
ընտրում կամ ստեղծում է ուսումնական նյութեր, կազմում է իր հեղինակային դասընթացի
ծրագիրը և մասնախմբի, ուսումնական կենտրոնի, մասնաճյուղի ղեկավարների հաստատումից հետո
հրապարակում դրանք իր ուսումնական բլոգում,
ներկայացնում մասնաժողովին։
Դասավանդողը
դասացուցակով ազատ ժամերն օգտագործում է իր որակավորման բարձրացման, ինքնուսուցման
և այլ պարապմունքների նախապատրաստման համար, որը ներառվում է աշխատաժամանակում:
Դասավանդողը
պետք է տիրապետի ուսումնական գործընթացն արդյունավետ ծրագրելու, ինքնուրույն կամ գործընկերների
հետ առանձին դասընթացներ, ուսումնական նախագծեր, ուսումնական ճամբարի նախագծեր, թեմատիկ
միավորների ծրագրեր մշակելու և կազմակերպելու, անհատականացված ուսուցում իրականացնելու, կրթության
բովանդակության յուրացումն ապահովող ուսուցման ժամանակակից մեթոդներ և հնարներ ներդնելու, ուսուցման
համար բարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայր ստեղծելու հմտություններին, գնահատման
կարողությանը՝ դիտարկելով գնահատումը որպես սովորողի խրախուսման և նրա շարունակական
զարգացումն ապահովող միջոց,
ուսուցման
և դաստիարակության գործընթացին մշտական անդրադարձ կատարելու, սեփական աշխատանքի արդյունքները
շարունակաբար գնահատելու, սեփական պլանները վերանայելու եղանակ։
Դասավանդողի
համար կրթահամալիրի մասնագիտական ուսուցման կենտրոնը կազմակերպում է շուրջտարյա մասնագիտական
զարգացման սեմինարներ, վերապատրաստումներ:
Դասավանդողը
սահմանված կարգով հանդես է գալիս որպես վերապատրաստող, ունի բլոգ, որը բաց հարթակ է, հասանելի համացանցում: Բլոգին հետևում
են մասնախմբի, մասնաճյուղի ղեկավարները:
Դասավանդողն իր բլոգում հրապարակվում
է դասավանդման համար անհրաժեշտ փաթեթը, որը ներառում է՝
●
դասընթացի ծրագիրը, մոդուլները
●
աշխատանքային նախագիծը, արդյունքները
●
ուսումնական ռեսուրսները
●
իր մշակումները, հոդվածները
●
լրացուցիչ առաջադրանքները
● լրացուցիչ աշխատանքը
●
ուսումնական գործընթացին առնչվող
այլ փաստաթղթեր, նյութեր, հաշվետվություններ
ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ
ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ և ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Դասավանդողի գնահատման նպատակներն են՝
● մասնագիտական կարողությունների զարգացումը
(մասնագիտական շարունակական կրթություն, ներհայեցում)
● մասնագիտական որակների բարձրացումը (դասավանդման
ծրագրերի, մեթոդների բարելավում, ուսումնական գործընթացի կազմակերպման զարգացում),
● հաշվետվողականությունը և թափանցիկությունը
(մոնիթորինգ, ՄԿԾ չափանիշներին համապատասխանություն, հետադարձ կառուցողական կապ)
● սովորողների կրթության որակի բարձրացումը։
Դասավանդողի
մասնագիտական որակի գնահատման հիմքում ընկած
են՝
- սոցիոլոգիական
ուսումնասիրություն (հարցումներ)
- փաստաթղթերի
ուսումնասիրություն
- ուսումնական
մեդիատարածքի մշտադիտարկում
- գործընկերային
փոխգնահատում
- ինքնագնահատում
- սովորողի,
ուսանողի կրթական արդյունքներ։
Կրթահամալիրի դասավանդողի մասնագիտական որակների
և աշխատանքի գնահատման համար ներդրվել և կիրառվում են տարբեր մեխանիզմներ ու գործիքներ, որոնք ապահովում
են դասավանդողների կազմի պահպանումը, մասնագիտական
զարգացումը և կայունությունը։
Դասավանդողի մասնագիտական որակների և աշխատանքի
գնահատման մեխանիզմներն ու ձևերն են՝
Վարչական
գնահատում։ Իրականացվում են դասավանդողի
մասնագիտական որակների և աշխատանքի շուրջտարյա-ամենամսյա գնահատում՝ ծրագրի կիրառման, ուսումնական նյութերի, մասնագիտական
զարգացման աշխատանքներին մասնակցության, ուսումնական այլ հարթակներում գործունեության,
հաշվետվության միջոցով, աշխատավարձում հավելավճարի, լրավճարի, պարգևավճարի տրամադրմամբ,
խրախուսանքի այլ ձևերով։
Գործընկերային
գնահատում։ Գործընկերային գնահատումը դասավանդող
գործընկերների կողմից իրականացվող գնահատումն է խմբային քննարկումներով, փոխգործակցությամբ,
վերլուծությամբ, բլոգային հրապարակումներին հղումներ անելով։
Ինքնագնահատում։ Ինքնագնահատմամբ դասավանդողներն անդրադառնում
են իրենց մանկավարժական գործունեությանն ու մասնագիտական զարգացմանը ներհայեցողությամբ, ուսումնական փաթեթներով, ինքնավերլուծությամբ, եզրակացություններով,
պատումներով, մեթոդական հոդվածներով, մասնագիտական զարգացման պլաններով։
Սովորողի/ուսանողի
գնահատում։ Իրականացվում է հետադարձ կապի
միջոցով՝ հարցաթերթիկներով, առցանց հարցումներով, քննարկումներով, առցանց գնահատմամբ։
Դասավանդողի մասնագիտական որակները և աշխատանքը
գնահատվում են հետևյալ գործիքներով՝
● հեղինակային կրթական ծրագրի կիրառում
● ուսուցման նյութերի վերանայում, լրամշակում
● մասնագիտական զարգացման սեմինարներ, վերապատրաստումներ
● բլոգավարություն, նամակագրություն
● լրավճար/հավելավճար/պարգևավճար
● անվանական մրցանակներ
● հաշվետվություն
● փոխգործակցություն
● խմբային քննարկում
● ինքնավերլուծություն
● հետադարձ կապ
● հարցում (այդ թվում՝ առցանց)
● քննարկում
● առցանց գնահատում