«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐԸ՝ ԸՍՏ ՄԵԹՈԴԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈւՄՆԵՐԻ
ՈւՂՂՎԱԾՈւԹՅՈւՆՆԵՐԻ
Կրթահամալիրի
ուսումնական հաստատություն մասնաճյուղերում գործում են մանկավարժական խորհուրդներ, որոնք ղեկավարում
են մասնաճյուղերի ղեկավարները։ Նրանք
դասավանդողի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման անմիջական պատասխանատուն
են, հետևում են վերջինիս ամենօրյա աշխատանքին: Մասնաճյուղի
ղեկավարը անհատական հանդիպում-քննարկում է կազմակերպում աշխատողի հետ, քննարկում,
ուղղորդում, կազմակերպում մանկավարժական խորհրդի հավաքներ, քննարկումներ, որոք կազմակերպվում
են կրթահամալիրի, մասնաճյուղի ուսումնական օրացույցներով։
Կրթահամալիրի
դասավվանդողները, մանկավարժական այլ աշխատողներ ընդգրկվում են մասնախմբերում, մասնախմբի
աշխատակարգով, օրացույցով որոշված՝ մասնակցում նրա գործունեությանը, առարկայական ֆլեշմոբների կազմակերպմանը։
Կրթահամալիրի մասնախմբերի են.
●
2-5 տարեկանների դաստիարակներ
●
«Իմացումի հրճվանք»
●
Հայրենագիտւթյուն և էկոլոգիա
●
Արտադրական դիզայն Mskh.am կայք
●
«Դպիր» ամսագիր
●
«Մաթեմատիկա» ամսագիր
●
Մայրենիի լաբորատորիա
●
Բնագիտության լաբորատորիա
●
Գեղարվեստի
●
Ռուսերենի
●
Պատմություն և հասարակագիտություն
դասավանդողներ
●
Եվրոպական և տարածաշրջանային
օտար լեզուների ուսուցման
●
Երաժշտության
Մասնագիտական խմբերն աշխատում են մասնախմբի ղեկավարի ներկայացրած
աշխատակարգով՝ ֆիզիկական միջավայրում, առցանց և հեռավար: Մասնագիտական քննարկումները
լինում են անհատական՝ մասնախմբի ղեկավարի հետ, մենթոր ուսուցչի հետ, փոքր խմբերով,
մեծ խմբով: Մասնախմբով հանդիպումներն իրականացվում են ըստ կրթահամալիրի ուսումնական
օրացույցի։
Կրթահամալիրի
ուսումնական օրացույցով գործում են նաև մասնագիտական զարգացման այլ խմբեր, այդ թվում՝
-
Գրական ակումբ
-
Մանկավարժական ակումբ
-
Քանդակի ակումբ
-
Պարի ակումբ Հասկ
-
Նռանե
-
Մարզական ակումբ
-
Շախմատի ուսումնական ակումբ
-
Սեբաստացիներ երգչախումբ
-
Սեբաստացիներ վոկալ համույթ
Մասնագիտական
զարգացման հարթակներ են՝
-
Դպիր մանկավարժական
հանդեսը
-
Կրթահամալիրի օրացույցով որոշված ընդհանուր հավաքները
o Ուսումնական ժամերգություն
o Ուրբաթ համերգ
o Աշխատողների ժողով
o Համերգ ֆիլհարմոնիկում
o Առավոտյան ընդհանուր պարապմունք
o Մանկավարժական շուրջտարյա ճամբարներ
Մանկավարժական աշխատողի համար կազմակերպվում
են նաև լրացուցիչ մասնագիտական սեմինար-պարապմունքներ, աշխատարաններ՝ ելնելով աշխատողների կարիքներից
և կրթահամալիրում գործարկվող նոր մանավարժական-մեթոդական գործիքներ փոխանցելու անհրաժեշտությունից:
Սեմինար-պարապմունքները վարում են կրթահամալիրի
առաջատար մասնագետները, ինչպես նաև՝ հրավիրյալ մասնագետներ: Ուսումնական տարվա ընթացում
կազմակերպվում են պարբերաբար մասնագիտական զարգացման սեմինարներ, դասընթացներ, վերապատրաստումներ։
Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության
կանոնադրությամբ՝ աշխատողը կրթահամալիրից
դուրս մասնագիտական զարգացմանն ուղղված դրամական աջակցություն կարող է ստանալ, եթե
իր ձեռք բերած գիտելիք-հմտությունն ուղղվելու է կրթահամալիրում իր, գործընկերների
մասնագիտական աճին, փոխանցելու է սովորողներին, ուսանողներին:
Կրթահամալիրի մասնախմբերի, ուսումնական
կենտրոնների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի Մասնաժողովը։ Մասնաժողովը կրթահամալիրի մանկավարժական, ուսումնամեթոդական,
հետազոտական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին
է, որի անհատական կազմը և փոփոխությունները կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում
է կրթահամալիրի Կառավարման խորհուրդը։
Մասնաժողովը ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մասնաժողովն իր
աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Մասնաժողովի նիստերը, որպես կանոն,
կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա վերջին երեքշաբթին։ Կրթահամալիրի տնօրենի առաջարկով
կարող է կազմակերպվել Մասնաժողովի արտահերթ նիստ։ Մասնաժողովի նիստերը կարող են անցկացվել
առցանց: Մասնաժողովին ներկայացվող նյութերը պատրաստվում են հեռավար, առցանց քննարկումների
միջոցով: Մասնաժողովն իր որոշումները ընդունում է համաձայնությամբ։
Մասնաժողովը սահմանված կարգով կրթահամալիրի խորհրդի հաստատմանն է
ներկայացնում․
●
կրթահամալիրի կրթական հայեցակարգը.
●
մասնաճյուղերի ուսումնական պլանները՝ ըստ ուսումնական
շրջանների, ուսումնական պլանը սպասարկող կարգերի.
●
առարկայական ծրագրերը, այդ թվում՝ սովորողի
ընտրությամբ գործունեության և դասընթացների, լրացուցիչ կրթության.
●
ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների
ցանկը.
●
կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական
և մեթոդական աշխատանքների թեմաները.
●
կրթահամալիրի խորհրդի կողմից նախարարությանը
ներկայացվող կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան
առաջարկություններ։
Մասնաժողովը հաստատում է՝ հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական
պլաններով որոշված՝ ուսումնական ստուգատեսային-նախագծային
ճամբարների՝ երկրորդ, չորրորդ շրջանների կազմակերպման կարգը, լրացուցիչ կրթության
դասընթացների ցանկը, կազմակերպման կարգը, այլ հարցեր։
Մասնաժողովն ունի իր էջը մանկավարժության կենտրոնի բլոգում, տարածման էլեկտրոնային հասցեն՝
masnajhoghov@mskh.am:
Մանկավարժական աշխատողի աշխատանքի պլանավորումը՝ նախագիծը, աշխատանքի ընթացքը
և արդյունքները հրապարակվում են վերջինիս բլոգում Մանկավարժական աշխատողի մասնագիտական
զարգացմանն ուղղված աշխատանք է մեթոդական
հոդված գրելը, թարգմանություն կատարելը, հրապարակվելը կրթահամալիրի «Դպիր» էլեկտրոնային
ամսագրում։
Որպես
դասավանդողների կատարելագործման միջոցառում՝ մանկավարժական աշխատողների և ուսումնաօժանդակ
կազմի համար կրթահամալիրը սահմանել է անվանական, ինչպես նաև խրախուսական մրցանակներ՝
●
բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության,
էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում բլոգային-նախագծային-լաբորատոր
ուսուցման կազմակերպման, տարածման համար.
●
հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի
իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության
համար.
●
ռազմամարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ
կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման
համար.
●
համաշխարհային համացանցում հայալեզու գրականության,
օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության
համար.
●
պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության
բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
●
ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական
նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
●
ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման
նախագծերի համակարգման, իրականացման համար.
●
հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների
հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման,
նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար.
●
հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման,
տարածման մեջ էական ներդրում ունենալու համար.
●
համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների
հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:
●
կոնկրետ նախագծի (նախագծերի) համար, որտեղ
ակնհայտ են հեղինակային-նորարարական մոտեցումները, շարունակականությունը, այլոց կողմից
կիրառելիությունը։