Աուդիտի կազմակերպման սկզբունքներ

Աուդիտը կարող է իրականացվել տարբեր նպատակներով և տարբեր մեթոդներով՝ կախված ստուգման բնույթից և կազմակերպության պահանջներից: Աուդիտի հիմնական տեսակներն են.

  1. Ֆինանսական աուդիտ: Այս տեսակի աուդիտը ստուգում է կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները:

  2. Համապատասխանության աուդիտ: Այս աուդիտը ստուգում է, թե արդյոք հաստատությունը հետևում է համապատասխան օրենքներին, կանոններին, ընթացակարգերին::

  3. Արտաքին աուդիտ: Իրականացվում է արտաքին աուդիտորական կազմակերպության կողմից և տրամադրում է անկախ գնահատում և հավաստում հաստատության ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

  4. Որակի վերահսկողության աուդիտ: Ստուգում է, որ արտադրական կամ այլ ծառայությունների մատուցման գործընթացները համապատասխանեն որակի պահանջներին:

    5. Կրթական ծրագրերի աուդիտ: Կրթական ծրագրերի գնահատում, որի ընթացքում ստուգվում են այդ ծրագրերի որակը, արդյունավետությունը և համապատասխանությունը չափանիշներին:

    Աուդիտը լինում է՝

  • մասնակցային. սովորողների, ուսուցիչների, ծնողների, բարեկամների նախագծային տարբեր խմբեր մասնակցում են աուդիտին նրա որևէ փուլում՝ ուսումնասիրության, արդյունքների, առաջարկությունների քննարկման, անհատական արդյունքների ներկայացման ձևաչափով․
  • խթանող. մասնակիցներն անում են առաջարկություններ, գրանցում դրանք որպես նախագծի արդյունքներ, զարգացում.
  • բաց. նյութերը, առաջարկությունները հրապարակվում են, հասանելի են։ Դպրոցների ղեկավարները, նախագծի համակարգողները ասուլիս-կլոր սեղաններ  են կազմակերպում՝ ապահովելով նախագծի հանրայնացնումը։

Աուդիտն իրականացնողներն են՝ ծրագրերի ղեկավարներ, նախագծի ղեկավարները՝ դասավանդող, սովորող, համակարգողները՝ դպրոցների նախագծային խմբերը:

Աուդիտի հարթակները

  • Սովորողների, դասավանդողների բլոգներ, կրթահամալիրի կայք, կրթահամալիրի հանրայնացման հարթակներ, ասուիլիսներ, կլոր սեղաններ։

Աշխատակարգ

  • Գրանցվում-հրապարակվում են կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի  ուսումնական տարիների ձեռքբերումները նյութական միջավայրում։
  • «Հանրային աուդիտ» խորագրով ստեղծվում, հրապարակվում, տարածվում են ռեպորտաժներ, հարցազրույցներ, տեսանյութեր։
  • Կազմակերպվում են ասուլիսներ, ՖԲ ասուլիսներ, Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում ծրագրով կլոր սեղաններ:
  • Այլ ձևաչափով։

Ուսումնասիրության շրջանակը

  • Նյութական միջավայրը. գրանցման միավորները՝ քառակուսի մետր, աշխատանքում ներառված մարդկանց թիվ, կրթահամալիրի ծախսերը, շահառուների թիվ, շահառուների արձագանք
    — կրթական պարտեզ, կանաչ լանջերի ստեղծում, ամենօրյա խնամք
    — ուսումնական նկուղներ
    — ուսումնական տանիքներ
    — նոր, նորոգված ներքին տարածքներ՝ խմբասենյակ, կաբինետ, սրահ, արհեստանոց, արվեստանոց, ուսումնաարտադրական արհեստանոց
    — նյութական միջավայրում ընդհանուր գործածման նոր ուսումնական միջոցներ, գործիքներ, պիտույքներ
  • Նյութական միջավայրը՝ որպես ուսուցողական. ուսումնական ծառայությունները՝
    — փակ լողավազանի
    — խոհանոցի
    — արվեստանոցի, արհեստանոցի, ուսումնաարտադրական արհեստանոցի, լաբորատորիայի, կաբինետի
  • Մարդկային ռեսուրսներ.  (թիվ, աշխարհագրություն)
    — սովորողներ, ուսանողներ
    — նախակրթարանի սաներ
    — երկարացված օրվա ճամբարի սովորողներ
    — աշխատողներ
    — կրթահամալիրում վերապատրաստված մասնագետներ
    — կրթահամալիրային նախագծերի մասնակցած սովորողներ, մանկավարժական աշխատողներ
    — մենթոր ուսուցիչներ
    — ծրագրի գործընկերներ, աջակիցներ
  • Հեղինակային կրթական ծրագրային կազմակերպում
    — ուսումնառության պայմանագիր
    — անհատական ուսումնական պլան
    — ուսումնական պլանի կազմակերպման կարգեր-
    — ուսումնական բլոգներ
    — ուսումնական նախագծեր
    — ուսումնական ճամբարներ, ստեղծագործական հավաքներ
    — մեդիագրադարան
    — կրթահամալիրի ներքին ցանց
    — ուսումնական TV, ռադիո
    — կրթական փոխանակումներ
    — հանրակրթական կամուրջներ
    — միջազգային նախագծերի, մրցույթների մասնակցություն
    Առանձնահատուկը կրթահամալիրում
  • Դրամական ցուցանիշներ.
    Մուտքեր՝
    — պետական հատկացումներ
    — սովորողների, ուսանողների ուսումնառության պայմանագրով որոշված վճարումներ
    — սաների խնամքի և զարգացման պայմանագրով որոշված վճարումներ
    — լրացուցիչ կրթության պայմանագրով որոշված վճարումներ
    — կրթական այլ ծառայության համար պայմանագրային վճարումներ
    — այլ ներդրումներ (նպատակային, բարեգործական, …)
    Ծախսեր՝
    — աշխատավարձ
    — դասավանդողների ամսական միջին աշխատավարձ
    — ապրանքների, նյութերի ձեռքբերում
    — կոմունալ ծախսեր
    — այլ ծառայությունների համար պայմանագրային վճարում

*Աուդիտը (հաշվեստուգում) կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի և արդյունքի անկախ գնահատման գործընթացն է։


college

Edit Delete