Արձագանք հանդիպումից հետո

Գոռ Կարապետյան

Մասնագիտական համագործակցության նախագծի շրջանակներում մարտի 29-ին,  հանդիպում-դասընթաց իրականացրեցինք  մենթոր Քոուչ, թվային մարքեթինգի մասնագետ, Հաջողության թաքնված կողմը և ProԱկտիվ Առաջնորդը գրքերի հեղինակ՝ Գոռ Կարապետյանի հետ։
Հանդիպման ընթացքում խոսեցինք առաջնորդության, նախաձեռնոցականության մասին։
 Գոռ Կարապետյանը պատմեց նաև, թե ինչպես է ինքը սկսել իր մասնագիտական ուղին։ Այնուհետև օգտակար խորհուրդներ տվեց սկսնակ մասնագետներին՝ իրենց գործում հաջողության հասնելու համար:

Հանդիպումից օրեր անց Գոռ Կարապետյանը կիսվեց հանդիպման մասին իր տպավորություններով։

Օրեր առաջ դասընթաց-հանդիպում ունեցա Սեբաստացի կրթահամալիրի  Քոլեջի ուսանողների հետ: Հարդիպման թեման առաջնորդություն, նախաձեռնողականություն էր: Ներկայացրեցի իմ անցած ուղին, փորձեցի մեկ հանդիպման ժամանակ հիմնարար տեղեկություն փոխանցել մարքեթինգային աշխարհի մասին։ 
Ուրախությամբ պիտի ասեմ, որ որպես սոցիալական ցանցերի մասնագետ,  ես տպավորված եմ Քոլեջի ուսանողների հետ հանդիպումից: Երիտասարդների խանդավառությունն ու հետաքրքրասիրությունը միշտ ոգեշնչող են։ Նրանք ընդգծված և համապատասխան հարցեր տվեցին այն մասին, թե ինչպես սոցիալական մեդիան կարող է ազդել հանրային կարծիքի վրա,  և  մարքեթինգային բովանդակության, որ ռազմավարություններն են այսօր առավել արդյունավետ:

Ինձ հատկապես դուր եկավ ուսանողների արձագանքը այն մասին թե, որքան կարևոր է լինել անկեղծ և ստեղծել լսարանի հետ ռեզոնանսային օրիգինալ բովանդակություն։ 
Շատ կարևոր է, որ ուսանողները բացի տեսական գիտելիքից Քոլեջում ստանում են գործնական գիտելիքներ, հմտություններ։ Մասնակցելով իրական նախագծերի, նրանք հնարավորություն կունենան փորձի միջոցով ձեռք բերել մասնագիտական հմտություններ:

Այս ուսանողները հստակորեն պատրաստ են դառնալ թվային բովանդակության ազդեցիկ ստեղծողների հաջորդ սերունդը:

Գրում է Գոռ Կարապետյանը։



college

Edit Delete