Հաշվետվողականության կարգ
Հաստատված է՝
Կրթահամալիրի տնօրենի 15․09․2023թ․ թիվ 10-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՔՈԼԵՋ
ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն
կարգով սահմանվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի հաշվետվողկանության կարգը։
1.2. Քոլեջի հաշվետվողականության
կարգը ներառում է մի շարք ընթացակարգեր և մեխանիզմներ, որոնք ապահովում են կրթական,
հետազոտական և ռեսուրսների օգտագործման գործընթացների թափանցիկությունը և որակը։
1.3. Քոլեջում
հաշվետվողկանությունը կրթահամալիրի հաշվետվողկանության մաս է։
1.4.
Քոլեջի հաշվետվողականությունը վերաբերում են ուսանողներին, դասավանդողներին, ուսումնաօժանդակ
կազմին, կազմակերպչին, գրասենյակի ղեկավարին, Քոլեջի ղեկավարին:
1.5.Քոլեջում հաշվետվողականությունը ժամանակին ապահովելու վերահսկողությունն իրականացնում է Քոլեջի ղեկավարը։
1.6.
Սույն կարգը պարտադիր է Քոլեջի ողջ աշխատակազմի և ուսանողների համար։
Հաշվետվողականությունը որոշակի գործողությունների և որոշումների համար պարտականություն ունենալն ու պատասխանատվություն կրելն է:
Հաշվետվողականության նպատակներն են՝
- ապահովել Քոլեջի և նրա գործունեության համապատասխանությունը սահմանած նպատակներին,
- հետևել ուսանողների, դասավանդողների, աշխատակիցների կատարողականին և արդյունքներին,
- բարելավել ներքին գործընթացների արդյունավետությունը,
- ապահովել թափանցիկություն և վստահություն:
ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈւԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ
Հաշվետվողականության կազմակերպման քայլերը ներառում են՝
- հաշվետվողականության
սահմանում
- հստակ պարտականությունների
սահմանում
- հաշվետվողականության
մեխանիզմների ստեղծում
- հետադարձ կապի և
վերահսկման մեխանիզմներ
- պատասխանատվության
կրում
- թափանցիկության ապահովում
Հաշվետվողականության հիմնական բաղադրիչներն են՝
- պատասխանատվություն
- հաշվետվության ներկայացում
- թափանցիկություն
Հաշվետու
անձինք պարտավորվում են կատարել իրենց պարտականությունները և գործել պատասխանատու կերպով:
Պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ չկատարելու դեպքում նրանք պարտավորվում
են կրել համապատասխան հետևանքներ:
Հաշվետվողականությունը պահանջում է, որ գործառնությունները և որոշումները լինեն թափանցիկ, որպեսզի շահագրգիռ կողմերը կարողանան տեսնել և գնահատել դրանք:
Հաշվետվողականությունը լինում է արտաքին և ներքին:
Արտաքին հաշվետվողականությունը վերաբերում է Քոլեջի հաշվետվությունների ներկայացմանը արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են կառավարական մարմինները, օրենսդրական և կարգավորող մարմինները, հասարակությունը և այլ շահագրգիռ կողմեր:
Ներքին հաշվետվողականությունը վերաբերում է Քոլեջի ներսում հաշվետվողականության գործընթացներին: Աշխատակիցները և ղեկավարները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել միմյանց և հետևել ներքին հաշվետվողականության կանոններին:
Ուսանողները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել դասավանդողներին, կազմակերպչին: Դասավանդողները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել Քոլեջի ղեկավարին, մասնախմբերի ղեկավարներին: Քոլեջի ուսումնաօժանդակ կազմը կատարված աշխատանքի և արդյունքների վերաբերյալ պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Քոլեջի ղեկավարին: Քոլեջի ղեկավարը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել մասնաժողովին, վարչական խորհրդին, կրթահամալիրի տնօրենին:
Հաշվետվողականությունը կատարվում է էլեկտրոնային և թղթային եղանակով։ Էլեկտրոնային հաշվետվողականությունը հաշվետվության կազմակերպման էլեկտրոնային, առցանց եղանակ է, որի ժամանակ հաշվետվությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով և պահվում առցանց պահոցներում։
Հաշվետվությունների ստացումը և ուղարկումն իրականացվում է Microsoft365-ի էլեկտրոնային փոստի միջոցով։
Հաշվետվությունները հրապարակվում են ուսումնական բլոգներում:
Քոլեջի հաշվետվությունները լինում են՝
- կրթական գործունեության,
- ֆինանսական։
Լաբորատորիաների, արհեստանոց-արվեստանոցների
ղեկավարներն ամեն ամիս ներկայացնում են հաշվետվություն իրենց գործունեության մասին։
Հաշվետվությունները պետք է ներառեն կատարված աշխատանքները,
արդյունքները:
Հաշվետվությունները ստուգվում են տնօրենության կողմից
և ամփոփվում ընդհանուր ամսական հաշվետվության մեջ:
Ֆինանսական հաշվետվությունները
ամեն տարվա ավարտին ներկայացվում են կրթահամալիրի ֆինանսական բաժին,
որը քննարկվում և հաստատվում է ղեկավարության կողմից: Հաստատված բյուջեն հրապարակվում
է կրթահամալիրի էլեկտրոնային մատենավարության ցանցում: Ֆինանսական հաշվետվությունները
ներառում են եկամուտների և ծախսերի մանրամասն նկարագրություն:
Հաշվետվությունները լինում են՝
1. Ամսական
2. Կիսամյակային
3. Տարեկան
1. Ամսական հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր ամսվա վերջում: Յուրաքանչյուր ուսանող, դասավանդող, աշխատող, լաբորատորիա ներկայացնում է իր ամսական գործունեության մանրամասն նկարագրությունը, հաշվետվությունները և արդյունքները: Ամսական հաշվետվությունները հրապարակվում են Քոլեջի պաշտոնական կայքում և հասանելի են բոլոր շահագրգիռ կողմերին:
2. Կիսամյակային հաշվետվությունները ներկայացվում են կիսամյակի վերջին: Յուրաքանչյուր ուսանող, դասավանդող, աշխատող, լաբորատորիա ներկայացնում է իր տարվա գործունեության մանրամասն նկարագրությունը, հաշվետվությունները և արդյունքները: Կիսամյակային հաշվետվությունները հրապարակվում են Քոլեջի պաշտոնական կայքում և հասանելի են բոլոր շահագրգիռ կողմերին:
3. Տարեկան հաշվետվությունները ներկայացվում են տարվա ավարտին: Յուրաքանչյուր ուսանող, դասավանդող, աշխատող, լաբորատորիա ներկայացնում է իր տարվա գործունեության մանրամասն նկարագրությունը, հաշվետվությունները և արդյունքները: Տարեկան հաշվետվությունները հրապարակվում են Քոլեջի պաշտոնական կայքում և հասանելի են բոլոր շահագրգիռ կողմերին:
Տարեկան հաշվետվությունները հաստատվում են կրթահամալիրի կառավարման խորհրդի կողմից:
ԿԱՐԾԻՔՆԵՐԻ և ԲՈՂՈՔՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
Քոլեջում կիրառվում են առցանց հարթակներ կարծիքների հավաքման համար: Ուսանողները, աշխատակիցները կարող են անանուն կերպով ներկայացնել իրենց բողոքները, կարծիքները և առաջարկությունները, որոնք վերանայվում են սահմանված ժամկետներում (30 օր) հանձնաժողովի կողմից, տրվում համապատասխան լուծումներ:
Ներքին աուդիտների խումբը պարբերաբար ստուգում է Քոլեջի բոլոր գործընթացների համապատասխանությունը կանոնակարգերին: Աուդիտների արդյունքները ներկայացվում են ղեկավարությանը և հրապարակվում ներքին ցանցում:
Աշխատակիցների աշխատանքային գործունեությունը պարբերաբար ստուգվում է համապատասխան մասնախմբերի, կենտրոնների կողմից: Պարբերաբար իրականացվում են ներքին վերահսկողություններ՝ խախտումների հայտնաբերման և համապատասխան միջոցների ձեռնարկման համար: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվում են համապատասխան միջոցներ:
Քոլեջը կարող է գնահատվել կրթական տեսչական մարմինների, անկախ կազմակերպությունների կողմից՝ թափանցիկության և որակի վերահսկման նպատակով: Գնահատումների արդյունքները հրապարակվում են՝ ներառելով առաջարկություններ:
Քոլեջն ամեն տարի հրապարակում է տարեկան հաշվետվություն,
որը ներառում է ֆինանսական և գործունեության արդյունքները: Այն հասանելի է բոլոր շահագրգիռ
կողմերին և հրապարակվում է պաշտոնական կայքում:
Քոլեջի պաշտոնական կայքը պարբերաբար թարմացվում
է բոլոր կարևոր տեղեկատվություններով: Կայքում հրապարակվում են լուսաբանումներ, գործունեության արդյունքներ, հաշվետվություններ:
Հաշվետվողականությունը ներառում է՝
- Ուսանողական առաջադիմության
գնահատում: Քոլեջը պարբերաբար ներկայացնում է ուսանողների
առաջադիմության և ավարտական ցուցանիշների գնահատականներ։
- Աշխատաշուկայում հաջողությունների հաշվետվություններ: Քոլեջը տրամադրում է տվյալներ ուսանողների աշխատաշուկայում հաջողությունների մասին, ներառյալ աշխատանքի տեղավորման և աշխատավարձի տվյալները։
- Հետազոտական գործունեության գնահատում: Քոլեջը պարբերաբար երկայացնում է հետազոտական նախագծերի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ՝ներառյալ հրապարակումները, դրամաշնորհները և հետազոտական աշխատանքի ազդեցությունը։
- Հոդվածներ և հրապարակումներ: Դասավանդողները, ուսանղները ներկայացնում են հոդվածներ, թարգմանություններ «Դպիր» էլեկտրոնային ամսագրում։
- Հեռավար ուսուցման հաշվետվություններ: Հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ ուսանողները ներկայացնում են հաշվետվություններ:
- Տեխնոլոգիական ռեսուրսների օգտագործում: Տեխնոլոգիական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները ներառում են տվյալներ համակարգիչների, լաբորատորիաների և այլ տեխնոլոգիական միջոցների օգտագործման վերաբերյալ։
- Բաց դռների օրեր և հասարակական միջոցառումներ: Քոլեջը կազմակերպում է բաց դռների օրեր, հանդիպումներ շահակիցների հետ, հասարակական միջոցառումներ և սեմինարներ՝ ապահովելու ուսումնական և հետազոտական գործունեության իրազեկվածությանը, թափանցիկությունը։
- Հասարակական հաշվետվություններ: Քոլեջը հրապարակում է ներառում են կրթական ծրագրերի, հետազոտական արդյունքների և ռեսուրսների օգտագործման մասին տեղեկությունները կայքում:
- Հետադարձ կապի մեխանիզմներ: Քոլեջը տրամադրում է ուսանողներին և դասավանդողներին հետադարձ կապի մեխանիզմներ՝ իրենց կարծիքները և առաջարկությունները ներկայացնելու համար։
- Թվային տեղեկատվություն: Քոլեջի կայքը և սոցիալական ցանցերի էջերը տրամադրում են թափանցիկ տեղեկատվություն կրթական ծրագրերի, հետազոտությունների և ռեսուրսների օգտագործման վերաբերյալ։
- Հասարակական քննարկման հարթակներ: Քոլեջը կազմակերպում է կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ, ներկայացումներ, քննարկումներ, հաշվետու միջոցառումներ, համերգներ, որտեղ ներկայացվում են հանրության տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը։