«Մուտք» վարժարան աշխատարանով
7/7/2024, 3:25:00 PM
Created By`
Մարթա Ասատրյան
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանը հրավիրում է մասնակցելու «Մուտք» վարժարան աշխատարանին։ Աշխատարանը 7-օրյա է․ երևանյան փուլ՝ հուլիսի 1-4 և հայրենագիտական ճամբար Արատեսում՝ հուլիսի 6-8
Ծնողը վճարում է միայն հայրենագիտական ճամբարի համար (եռօրյա ճամբարի արժեքն է 8000 դրամ՝՝ սնունդ, տրանսպորտ)։
«Մուտք» վարժարան աշխատարանը համակարգում են կրթահամալիրի դասավանդողներ Ժաննա Հակոբյանը և Իրինա Ապոյան
Կարևոր է՝
- սովորողը պետք է ունենա անհատական թվային միջոց՝ նոթբուք կամ պլանշետ
- արտագնա փուլում՝ քնապարկ, անհատական հիգիենայի պարագաներ, ճամփորդական գույք
«Մուտք» վարժարան աշխատարանի օրակարգ
Հուլիսի 1
- 9։30-ից՝ սովորողների մուտք, գրանցում
- 10։00-10:30՝ հանդիպում Ավագ դպրոցի ընթերցասրահում
- Աշխատարանի բովանդակությունը ներկայացնում է Ավագ դպրոցի ղեկավարը
- ընդունելության կարգը
- պայմանագիրը
- ուսումնական պլանը՝ 9-րդ դասարանի , 10-12-րդ դասարանների
- 10:30-11:30 ` բլոգավարության պարապմունք /պատասխանատու Լիլիթ Յախինյան
- 11:00-11:45 ՝ գրականության բաղադրիչը Ավագ դպրոցում, Ելենա Սարգսյան
- 12:00՝ -12:45 ՝ թարգմանական և ընթերցանության նախագիծ անգլերեն / պատասխանատու՝ Սիլվա Հարությունյան
- 12:50-13։15 ՝ ընդմիջում
- 13:15՝ քայլքով դեպի կրթահամալիրի Քոլեջ. պարապմունք Խաղողի և գինու դպրոց/ պատասխանատու՝ Մարիաննա Գևորգյան/
- 14։00՝ օրվա ամփոփում, հրապարակումներ բլոգում:
Հուլիսի 2
- 09։00-ից՝ սովորողների մուտք, գրանցում
- 09։30՝ -10:30՝ բլոգավարության պարապմունք /պատասխանատու Լիլիթ Յախինյան
- 10։35-11:15՝ թարգմանական և ընթերցանության նախագիծ անգլերեն լեզվով / պատասխանատու Սիլվա Հարությունյան
- 11։20- 12։00՝ լեզվագործունեության բաղադրիչ / պատասխանատու Հասմիկ Ղազարյան
- 12։00-12։30 ՝ օտար լեզուները կրթահամալիրում, քուիզի միոցով ճանաչում ենք լեզուները ՝ Դիանա Նազարյան, Մարիամ Սարդարյան
- 12։30-12։55՝ ընդմիջում
- 12։55-13։45 ՝ սովորողների ուսումնական կարողություների, նախասիրությունների բացահայտում Աշոտ Տիգրանյան
- 14։00՝ օրվա ամփոփում, հրապարակումներ բլոգում
Հուլիսի 3
- 09։00-ից՝ սովորողների գրանցում
- 9։15-10:00` թարգմանական և ընթերցանության նախագիծ անգլերեն / պատասխանատու Սիլվա Հարությունյան
- 10:05-10:40` գրականության բաղադրիչը Ավագ դպրոցում, Ելենա Սարգսյան
- 10:40-11:00 ` ընդմիջում
- 11:00-13։00՝ ԲՏՃ
օր կրթահամալիրում ՝ պատասխանատու ՝ Հերմինե Անտոնյան և ընկերներ
Հուլիսի 4
- 09։00-ից՝ սովորողների գրանցում, Արատեսում եռօրյա ճամբարի ներկայացում
- 9:30 -10:15՝ լեզվագործունեության բաղադրիչ / պատասխանատու Հասմիկ Ղազարյան
- 10:20- 11:00՝ նախասիրությունների բացահայտում. պատասխանատու՝ Աշոտ Տիգրանյան
- 11:00 -11:15-ից՝ սարալանջով դեպի Հյուսիս
- 11:20- 13։00՝ աշխատարան Գեղարվեստի ուսումնական կենտրոնում՝ Ալիս Գևորգյան, Գագիկ Չարչյան, Դավիթ Պետրոսյան,
- 13։00-13։30՝ ընդմիջում
- 14։00՝ օրվա ամփոփում, հրապարակումներ բլոգում
Մասնակիցների հայտագրումը կից հղումով
Հուլիսի 6-8՝ Արտագնա ճամբար Արատեսում