SWOT վերլուծություն
2021թ․ դեկտեմբեր
SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2021թ․ ԴԵԿՏԵՄԲԵՐ
Քոլեջի՝ 2021թ. գործունեության հաշվետվություն
Մեթոդաբանություն՝ SWOT վերլուծություն
Ժամանակահատված: 2021թ. ամփոփում
Նպատակը՝ Ներքին վերլուծություն, գնահատում և ռազմավարական պլանավորում
2021թ․-ի SWOT վերլուծությունը հիմք է հանդիսացել ներքին վերլուծության և հետագա ռազմավարական անելիքների, որոշումներ կայացնելու համար։
Ուժեղ կողմեր
Քոլեջը մեծապես առանձնանում է իր ուժեղ կողմերով, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետորեն իրականացնել կրթական գործընթացը.
Հեղինակային մանկավարժության իրականացում և տարածում. քոլեջի դասավանդողները, մասնագետները և ուսանողները միաժամանակ հանդիսանում են ծրագրերի հեղինակներ։ Այս մոտեցումը զարգացնում է ստեղծագործական մտածողությունը և նորարարության մշակույթը։
Բազմաֆունկցիոնալ մեդիամիջավայրի առկայություն. մեդիագրադարանը, ձայնադարանը, տեսադարանը, ցուցասրահները լայն հնարավորություններ են ընձեռում թե՛ ուսուցման, թե՛ կրթական ծրագրերի տարածման համար։
ՏՀՏ միջոցների հագեցվածություն. արդիական տեխնոլոգիաների առկայությունը նպաստում է ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը։
Հեռավար ուսուցման կազմակերպում. քոլեջն ընդլայնել է իր հնարավորությունները՝ առաջարկելով ուսուցման հարմարավետ և ճկուն ձևաչափեր։
Բազմալեզու մանկավարժական ամսագրում և բլոգային ուսուցման նախագծերի, մեթոդական մշակումների բազմազանություն, որոնք կարևոր դեր են խաղացել կրթության բազմազանության ապահովման, ինքնակրթության գործում։
Հիմնական ձեռքբերումներն են՝
Կրթական ծրագրերը բարելավվել են
Ընդլայնվել են մեդիագրադարանը և ՏՀՏ ռեսուրսները
Վերսկսվել և իրականացվել են ուսումնական ճամփորդություններ և ճամբարներ
Ակտիվացել են մանկավարժների վերապատրաստման ծրագրերը:
Թույլ կողմեր
Չնայած ձեռքբերումներին՝ քոլեջը բախվել է որոշ սահմանափակումների, որոնք խոչընդոտել են մեր ամբողջական ներուժի իրացմանը։ Դրանք են՝
Կորոնավիրուսի համավարակը
Տնտեսական անորոշությունները
Բացի այդ, արձանագրել ենք մի շարք թույլ կողմեր՝
Կրթական ծրագրերի վերաբերյալ իրազեկման պակաս. տեղեկատվական քարոզչության ոչ բավարարությունը, վերոնշյալ խորընդոտներով պայմանավորված, հանգեցրել է ուսանողների ներհոսքի դժվարությունների։
Ուսանողների փոքրաթվություն, ինչը սահմանափակել է կրթական ծրագրերի մասշտաբայնությունը և կայուն ֆինանսական հոսքերը։
Ֆինանսական ռեսուրսների սղություն, որը դանդաղեցրել է ենթակառուցվածքների բարելավումը, ինչպես նաև հետազոտական և նորարարական նախագծերի իրականացումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց (ԿԱՊԿՈւ) համար շենքային պայմանների ոչ բավարար հարմարեցվածություն, ինչը սահմանափակել է ներառական կրթության հնարավորությունները։
Հնարավորություններ
Քոլեջի առջև բացվում են մի շարք հեռանկարային հնարավորություններ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում կարող են նպաստել կայուն զարգացմանը, ինչպես օրինակ՝
Նոր մասնագիտությունների և դասընթացների մշակում. աշխատաշուկայի պահանջարկին համահունչ՝ նոր ծրագրերի ներդրումը կբարձրացնի քոլեջի մրցունակությունը։
Միջազգային համագործակցությունների ընդլայնում. այս հնարավորությունը կօգնի ներգրավել արտասահմանյան փորձագետներ, նոր տեխնոլոգիաներ և ներդրումներ։
Տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացում. արդիական տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի կրթական գործընթացի որակի բարելավմանը։
Միջոցառումների և ցուցադրությունների միջոցով իրազեկման մակարդակի բարձրացում, ինչը կնպաստի քոլեջի բրենդի ամրապնդմանը և նոր ուսանողների ներգրավմանը։
Աշխատակազմի մասնագիտական որակների զարգացում. դասավանդողների շարունակական վերապատրաստումը թույլ կտա ապահովել որակյալ կրթություն։
Վտանգներ
Քոլեջի զարգացմանը խանգարել են մի շարք ներքին և արտաքին վտանգներ. ինչպես՝
Աշխատաշուկայի պահանջարկի նվազում որոշ մասնագիտությունների նկատմամբ, ինչը նվազեցրել է ծրագրերի գրավչությունը։
Կրթության պետական ֆինանսավորման կրճատում, որը բացասաբար է ազդել ծրագրերի և ենթակառուցվածքների վրա։
Կիբերանվտանգության սպառնալիքներ, որոնք վտանգել են կրթական տեխնոլոգիական միջավայրը։
Համաճարակը, տնտեսական ճգնաժամը խաթարել է կրթական գործընթացի կայունությունը։
Այս վտանգները կառավարելու համար անհրաժեշտ են կանխարգելիչ մեխանիզմներ և ճկուն ռազմավարություն, թույլ կողմերի հաղթահարման և վտանգների նվազեցման համար հստակ և նպատակային քայլեր: Առաջնային խնդիրներից են երիտասարդ մասնագետների պակասը, լաբորատորիաների և շենքային պայմանների ոչ լիարժեք վիճակը, ինչպես նաև կրթական ծրագրերի մասին իրազեկվածության ցածր մակարդակը։ Հատկապես կարևորում ենք ֆինանսական կայունության ապահովումը, նորարարությունների ներդրումը և միջազգային համագործակցության ընդլայնումը։ Քոլեջի ապագա զարգացումն ուղղված է լինելու ավելի ներառական, տեխնոլոգիապես զարգացած և միջազգային ճանաչում ունեցող կրթական հաստատություն դառնալուն։ Հաշվի առնելով առկա հնարավորություններն ու վտանգները՝ պետք է պատրաստ լինենք արագ արձագանքելու փոփոխություններին, բարելավելու իրազեկման մակարդակը, ապահովելու տեխնոլոգիական առաջընթացը, ավելացնելու ֆինանսական ռեսուրսների քանակը, բարձրացնելու կառավարչական կարողությունները, հաստատելու միջազգային գործընկերություն։ Տարվա ընթացքում իրականացված կրթական ծրագրերը, մեդիագրադարանի և ՏՀՏ ռեսուրսների ընդլայնումը, ինչպես նաև ուսումնական ճամփորդությունները, հստակ ցույց են տալիս հաստատության հաջողությունները։ Հաջորդ տարվա համար կենտրոնանալու ենք հետևյալ ուղղությունների վրա.
երիտասարդ մասնագետների ներգրավում,
լաբորատորիաների արդիականացում,
միջազգային համագործակցությունների ընդլայնում,
շենքային պայմանների վերանորոգում։
| |
1․ ՄՍԿՀ Քոլեջի՝ ք․Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (պետական այլընտրանքային) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող,մանկավարժական համակազմի կողմից ստեղծված, մշակված և ներդրված միակ հեղինակային ուսումնական հաստատություն լինելը։ | 1․ Ոչ երիտասարդ մասնագետների առկայություն։ |
2․ Ամենամսյա, շուրջտարյա հեղինակային նախագծերի անվանական մրցանակների առկայություն։ | 2․ Անհրաժեշտ ուսումնական լաբորատորիաների սակավություն, գործող լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի ոչ լիարժեք առկայություն։ |
3․ Բարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունների առկայություն։ | 3․ Շենքային պայմանների վերանորոգման անհրաժեշտություն։ |
4․ Քոլեջի ուսանողների կողմից կրթահամալիրում իրականացվող մասնագիտական կրթության կիրառում ու փորձառության հնարավորության առկայություն։ | 4․ Քոլեջի կողմից իրականացվող կրթական ծրագերի մասին իրազեկվածության պակաս։ |
5․ Դասավանդողների վերապատրաստման ծրագրերի իրականացում: |
|
6․ Արհեստակցական կազմակերպության առկայություն: |
|
7․ Անընդհատ գործող մեդիա բաց միջավայր: |
|
8․ Մեդիագրադարանի, հեղինակային կրթական ծրագրի ձայնադարանի, տեսադարանի, ցուցասրահի, խաղադարանի գործունեությունը։ |
|
9․ ՏՀՏ միջոցների հագեցվածություն։ |
|
10․ Մանկավարժական «Դպիր» բազմալեզու ամսագրի առկայություն (հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն)։ |
|
11․ Հեռավար կրթության առկայություն: |
|
12․ Ուսումնական ճամբարիների առկայություն։ |
|
13․ Ուսումնական ճամփորդությունների առկայություն։ |
|
Հնարավորություններ (Opportunities)
|
|
1․ Երիտասարդ, նոր և բանիմաց կադրերի առկայություն:
| 1․ Երիտասարդ մասնագետների բացակայությունը կարող է հանգեցնել ուսումնական նոր մեթոդների, տեխնոլոգիաների ոչ լիարժեք օգտագործմանը ուսումնական գործընթացում, կրթության որակի անկում։ |
2․ Մանկավարժական և ուսումնաարտադրական լաբորատորիաների, ուսումնական կենտրոնների առկայություն: | 2․ Ուսումնական լաբորատորիանների բացակայությունը կարող է հանգեցնել գործնական հմտությունների ոչ լիարժեք տիրապետելուն, ուսանողների հետաքրքրվածության նվազմանը մասնագիտության հանդեպ, որը կհանգեցնի ապագա մասնագետների ոչ բավարար պատրաստվածությանը (մասնագիտությունների ոչ լիարժեք պատկերացում)։ |
3․ Նոր մասնագիտությունների ներգրավում։ | 3․ Ուսանողների պակաս։
|
4․ Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում՝ փոխանակման ծրագրեր։
| 4․ Որոշ մասնագիտությունների նկատմամբ աշխատաշուկայի պահանջարկի նվազում: |
5․ Ուսումնական ճամբարների առկայություն և նոր տարածքների ընդայում։ | 5․ Արտակարգ իրավիճակների (բնական աղետներ, համաճարակ, քաղաքական ճգնաժամ) ազդեցություն կրթական գործունեության վրա։ |
| 6․ Շենքային պայմանների ոչ լրաժեք հարմարվածությունը ուսումնական գործընթացին կարող է հանգեցնել ուսուցման պրոցեսի խաթարմանը։ |