Ընդունելություն Քոլեջում
2024-2025 ուսումնական տարի
9-րդ դասարանի սիրելի՛ շրջանավարտ, հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու։
Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները: Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության` որակավորման հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
-Չորս լուսանկար
-Կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում՝ նաև ներդիրի) պատճենը
-Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող -ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
-կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում):
Դիմորդը միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար Հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտություններով՝
- Շուկայաբանություն
Որակավորումը՝ Շուկայաբան
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3 - Հագուստի մոդելավորում և նախագծում
Որակավորումը՝ Մոդելավորող-նախագծող՝ հագուստի
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3․5 տարի - Լուսանկարչական գործ
Որակավորումը՝ Լուսանկարիչ
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3.5 - Զբոսաշրջություն
Որակավորումը՝ Մասնագետ՝ զբոսաշրջության ծառայությունների սպասարկման
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3 - Նախադպրոցական կրթություն
Որակավորումը՝ Դաստիարակ` նախադպրոցական կրթության
Կրթության հիմքը՝ հիմնական և միջնակարգ
Ուսումնառող տարիները՝ 3 և 2 - Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
Որակավորումը՝ Տեխնոլոգ՝ խմորման արտադրության և գինեգործության
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3․5 տարի - Համակարգչային գեղարվեստական նախագծում
Որակավորումը՝ Վեբ-դիզայներ
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3 - Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում
Որակավորումը՝ Տեխնիկ` հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 4 - Գրադարանային գործ մասնագիտություն
Որակավորումը՝ Գրադարանավար
Կրթության հիմքը՝ միջնակարգ
Ուսումնառող տարիները՝ 2
Մանրամասն տեղեկությունների համար համեցե՛ք Քոլեջ
Հասցե՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1
Հեռախոսահամարներ՝ (010) 740022, (077) 092848, (094) 132026
Էլ․ հասցեներ՝ college@mskh.am, t.bleyan@mskh.am
Ռուսերեն տեքստը՝ հղմամբ։