Կրթության տեսչական մարմնի ստուգում
2023 թվական
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
0051, Երևան, Կոմիտասի պողոտա 37/4, հեռ. 010
203027, support@eib.gov.am
№ 01/06.1/592-2023 25 հուլիսի 2023 թ.
«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ»
ՊՈԱԿ-Ի ԾՐԱԳՐԻ
ՂԵԿԱՎԱՐ ՏԱԹԵՎԻԿ ԲԼԵՅԱՆԻՆ
(Հասցե՝ ք․Երևան, Անդրանիկի 92/1, էլ․ հասցե՝ t.bleyan@mskh.um)
Հարգելի΄ տիկին Բլեյան
Հիմք ընդունելով ՀՀ կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) 2023 թվականի գործունեության տարեկան ծրագիրը և տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 03-ի № 74-Ա հրամանը՝ 2023 թվականի հուլիսի 12-20-ը ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախնական
մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով (այսուհետ՝ ծրագիր)
իրականացվել է ստուգում՝ կրթության
բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման ապահովման նպատակով` ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի № 1139-Ն որոշմամբ հաստատված № 3 հավելվածի ստուգաթերթերի №№ 01 (1-29-րդ հարցեր), 02 (1-19-րդ
հարցեր), 03 (1-26-րդ հարցեր), 04 (1-6-րդ հարցեր), 05 (1-33-րդ հարցեր), 06
(1-18-րդ հարցեր), 07 (1-40-րդ հարցեր), 08 (1-52-րդ հարցեր), 09 (1-7-րդ հարցեր) հիման վրա:
Ստուգման արդյունքում կրթության բնագավառը
կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ չեն հայտնաբերվել:
Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Ձեզ տրամադրվել է ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
Կատ.՝ Կարինե Արսենյան (հեռ.` 015 203056)
ՀՀ կրթության տեսչական մարմնի ծառայող՝ Կարինե Արսենյանի տեղեկանքը
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար՝ Վաղարշակ Մատիկյանի գրությունը