Ֆինանսների տնօրինման քաղաքականություն
Հաստատված է՝ Կրթահամալիրի տնօրենի
15․09․2023թ․ թիվ 10-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1․ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1.1 Սույն ընթացակարգի գործունեության ոլորտը
տարածվում է կրթահամալիրի հաշվապահության և կառուցվածքային ստորաբաժանումների (մասնաճյուղերի)
վրա։
1.2 Ֆինանսների տնօրինման ընթացակարգը որոշում
է կրթահամալիրի, նրա մասնաճյուղերի ֆինանսական ապահովման գործընթացների բովանդակությունը
և հաջորդականությունը։
1.3 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆինանսների տնօրինման քաղաքականությունը նախատեսում է ֆինանսական ռեսուրսների օգտագործումը հաստատության՝ ռազմավարությամբ սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար։
2․ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՆ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ
ՍԿԶԲՈւՆՔՆԵՐԸ
Սույն քաղաքականությունը որոշում է կրթահամալիրի ֆինանսների կառավարման սկզբունքները՝
· համապատասխանություն (կրթահամալիրի ռազմավարական
նպատակներին),
· հստակություն (իրականացման ժամանակահատված,
վերահսկողություն),
· թափանցիկություն
(պարբերական
ֆինանսական հաշվետվություններ` հասանելի վարչական խորհրդին և շահագրգիռ կողմերին),
· ճկունություն (ճգնաժամային իրավիճակներում
և նոր հնարավորություններին արագ արձագանքում),
· ամբողջականություն (գործողությունների իրականացման տրամաբանական շարունակություն):
Կրթահամալիրի ֆինանսավորման հիմնական աղբյուրներ են՝
1.
ՀՀ բյուջեից՝
· հանրակրթության ծրագրով՝ կրթահամալիրի նախադպրոցկան (5 տարեկանների), տարրական, հիմնական, միջնակարգ հանրակրթական ծրագրերով.
· միջին մասնագիտական կրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության
ծրագրերով.
· հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում, որպես պետական
աջակցություն, կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության
ծրագրերի, կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում նախադպրոցական ուսուցման, լրացուցիչ
կրթության՝ օժտվածության զարգացման բաց համակարգի պահպանման համար.
2.
ուսումնառության պայմանագրերով
որոշված լրացուցիչ կրթական ծառայությունների համար վճարներից, այդ թվում՝
· 2-5 տարեկան սաների, 1-12-րդ դասաարանում սովորողների, քոլեջի ուսանողների ուսումնական
վճարները,
· երկարացված օրվա կազմակերպման համար վճարումներ,
· լրացուցիչ կրթական ծրագրերի սովորողների ուսվճարներ.
· կրթական այլ ծառայությունների դիմաց վճարներ,
3.
այլ միջոցներ, որոնք գոյանում են
ուսումնաարտադրական գործունեության շնորհիվ, օրենքով չարգելված գործունեության այլ
տեսակներից,
4.
«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամից.
5.
նպատակային այլ ներդրումներից.
6. դրամաշնորհային ծրագրերից:
3.ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆինանսների տնօրինումն իրականացվում է որոշակի փուլերով՝
1.
Բյուջեի
պլանավորում: Նախապես իրականացվում է ֆինանսական ռեսուրսների և պահանջների վերլուծություն՝
հիմք ընդունելով նախորդ տարիների ֆինանսական հաշվետվությունները և ներկա տարվա պահանջները:
2.
Բյուջեի մշակում: Կրթահամալիրի հաշվապահությունը տնօրենի ղեկավարությամբ, մասնաճյուղերի
ղեկավարների, գնումների, նյութական միջավայրի շահագործման-նորոգման համակարգողների հետ քննարկելով, մշակում է տարեկան
բյուջեն՝ հաշվի առնելով կրթահամալիրի ռազմավարությունը, նպատակները:
3.
Բյուջեի հաստատում: Նախահաշիվը ներկայացվում է վարչական խորհրդին, որտեղ այն քննարկվում
է, անհրաժեշտ փոփոխությունների ենթարկվում: Հետո այն ներկայացվում է կրթահամալիրի կառավարման խորհրդի հաստատմանը, նրա միջոցով՝
ՀՀ ԿԳՄՍՆ՝ որպես տարեկան ֆինանսական պլան:
4.
Բյուջեի ստացում: ՀՀ կառավարոււթյան որոշումով սահմանված կարգով ձևակերպվում և ստացվում
է պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը: Լրացուցիչ կրթական ծառայությունների համար վճարումներն արվում
են անկանխիկ՝ կրթահամալիրի հաշվին փոխանցումով։
5. Ֆինանսական ռեսուրսների բաշխում: Ֆինանսական ռեսուրսները բաշխվում են ըստ բյուջեի մեջ նախատեսված առաջնահերթությունների՝ ներառյալ ուսումնական նյութերի, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և աշխատակազմի համար նախատեսված ծախսերը:
6.
Ծախսերի վերահսկում: Ծախսերն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ այլ ակտերով սահմանված կարգով,
ըստ կրթահամալիրի կառավարման խորհրդի հաստատած ցուցանիշների, մասնաճյուղերի ղեկավարների
հայտերի։ Իրականացվում է ծախսերի վերահսկում՝ ապահովելով ֆինանսական միջոցների նպատակային
և արդյունավետ օգտագործումը: Կազմակերպվում է ֆինանսական գործունեության պարբերական
մշտադիտարկում վարչական խորհրդին, կառավարման խորհրդին, ԿԳՄՍՆ ներկայացվող հաշվետվությունների
միջոցով։
7. Աուդիտ: Իրականացվում են կրթահամալիրում սահմանված կարգով ներքին (հանրային) աուդիտ, ՀՀ ԿԳՄՍՆ որոշած շրջանակով, ժամկետներում աուդիտ՝ ապահովելով ֆինանսական գործունեության օրինականությունը և արդյունավետությունը:
Կրթահամալիրի ֆինանսական ռեսուրսների բաշխումն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
·
Աշխատավարձ՝ մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ կազմի աշխատողների: Ֆինանսական միջոցների մեծ մասը հատկացվում է աշխատավարձին:
·
Կոմունալ, ՏՏ ծառայությունների համար վճարումներ, ըստ ծառայությունների պայմանագրերով սահմանված կարգերի,
ժամկետների։
·
Սննդի, հիգիենայի, խնամքի ծախսեր՝ որոշված նախադպրոցական խմբերի սաների, երկարացված օրվա սովորողների պայմանագրով։
·
Ուսումնական նյութերի և ռեսուրսների ձեռքբերման ծախսեր։ Ձեռք են բերվում ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ ուսումնական նյութեր,
գրքեր, սարքավորումներ և այլ ռեսուրսներ, մասնաճյուղերի, նախագծերի ղեկավարների հայտերով։
·
Տեխնոլոգիական համակարգեր: Ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ
և համակարգեր, որոնք նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը:
·
Նյութական միջավայրի բարեկարգում: Միջավայրի պահպանության,
ընթացիկ նորոգման, բարեկարգման աշխատանքներն արվում են կրթահամալիրի սաների, սովորողների,
ուսանողների ուսումնառության պայմանագրով որոշված վճարումներից հատկացումների միջոցով,
ամեն ամիս հաստատվող նախագծով՝ ելնելով հեղինակային կրթական ծրագրի միջավայրը սանիտարական
նորմերին, հեղինակային մանկավարժության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից,
ծախսերի առաջնահերթություններից։
·
Նախագծային ուսուցում: Ներդրվում են միջոցներ նախագծային
ուսուցման ծրագրերի իրականացման համար, որոնք նպաստում են դասավանդողների, սովորողների/ուսանողների
պրակտիկ հմտությունների և թիմային աշխատանքի զարգացմանը
·
Նոր կրթական ծրագրեր: Ներդրվում են նախնական մասնագիտական,
միջին մաասնագիտական նոր կրթական ծրագրեր, որոնք համապատասխանում են ժամանակակից պահանջներին
և ուսումնական նպատակներին:
·
Նորարարական մեթոդներ: Ներդրվում են նորարարական ուսուցման
մեթոդներ և ծրագրեր, որոնք նպաստում են ուսանողների ստեղծագործական և մտածողական հմտությունների
զարգացմանը:
·
Դասավանդողների մասնագիտական զագացում, վերապատրաստում: Կազմակերպվում են դասավանդողների վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ՝ ապահովելով
նրանց մասնագիտական զարգացումը:
·
Միջազգային համագործակցություն: Ներդրվում են միջոցներ միջազգային համագործակցությանա և փոխանակման ծրագրերի
իրականացման համար, որոնք նպաստում են դասավանդողների և սովորողների/ուսանողների փորձի
և գիտելիքների ընդլայնմանը:
·
Որակի գնահատում և մշտադիտարկում: իրականացվում են ուսումնասիրություններ, ապահովվում են միջոցներ ուսումնական
գործընթացի որակի գնահատման և մշտադիտարկման համար:
·
Հետազոտություններ և զարգացում: Ներդրվում են միջոցներ հետազոտությունների իրականացման և կրթական գործընթացների
շարունակական զարգացման համար:
·
Սոցիալական աջակցություն: Ֆինանսական
ռեսուրսներն ուղղվում են սոցիալական աջակցության ծրագրերին՝ ներառյալ կարիքավոր սովորողների/ուսանողների
և ընտանիքների աջակցության միջոցները:
·
Միջոցառումներ, տոնակատարություններ, շուրջտարյա ճամբարներ: Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, սեմինարներ
և տոնակատարություններ, շուրջտարյա մանկավարժական և սովորողների/ուսանողների ճամբարներ,
որոնք նպաստում են ուսումնական գործընթացի բազմազանությանը և դասավանդոների, սովորողների/ուսանողների
ներգրավվածությանը:
Ռեսուրսների բաշխումն իրականացվում
է վարչատնտեսական գծով փոխտնօրենի, գնումների համակարգողի, հաշվապահության միջոցով
մասնաճյուղերի, լաբորատորիաների, արհեստանոց-արվեստանոցների, ուսումնական կենտրոնների
հայտերի հիման վրա:
Ֆինանսական ամբողջական հաշվետվությունը
պատրաստվում է նորմատիվ ակտերով սահմանված կարգերով, ժամկետներում։