Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառման կարգ

                                                                                             Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի
                                                                                                    15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աշխատողի նկատմամբ կարգապահական  տույժի կիրառման կարգ

 

1. Սույն կարգը կարգավորում է աշխատողի անհատական աշխատանքային հարաբերությունների, իրավունքների ու պարտականությունների խախտման ընթացակարգերը:

Աշխատանքային կարգապահությունը ՀՀ Աշխատանքային օրենսգրքով (այսուհետ՝ ԱՕ), աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, այլ նորմատիվ իրավական ակտերով, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, աշխատանքային պայմանագրով, «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի և աշխատողների արհեստակցական կազմակերպության միջև կնքված պայմանագրով  սահմանված անհրաժեշտ կանոնների ու վարքագծի պահպանման համակարգ է, որոնց ենթարկվում են բոլոր աշխատողները:

2. Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ՝ Կանոններ) կարգավորվում են աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, որոշվում են աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, աշխատողների աշխատաժամանակի հաշվառմանը, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր: Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանները սպասարկող կարգերը, կրթահամալիրի արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների, ծառայությունների աշխատակարգերը  Կանոնների հավելված են։ Կանոններն արտացոլված են աշխատանքային պայմանագրում, ներքին  իրավական այլ ակտերում։ Աշխատողը կանոններին ծանոթանում է աշխատանքային պայմանագիրը կնքելիս։

 3. Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի հիմնական նպատակն է ապահովել կարգապահական համակարգի արդյունավետությունը, խթանել աշխատանքի լավ կազմակերպվածությունը:

4․ Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով ամրագրված պարտականությունները վատ կատարելու կամ չկատարելու, Կանոնները շրջանցելու կամ խախտելու դեպքում կրթահամալիրի տնօրենը անհատական իրավական ակտով (հրամանով) աշխատողի նկատմամբ կիրառում է ՀՀ օրենքով որոշված կարգապահական տույժ՝ նկատողություն, խիստ նկատողություն, աշխատանքից ազատում։ Կարգապահական տույժի հրամանի հիմքը աշխատողի անմիջական ղեկավարի, այլ մասնաճյուղի ղեկավարի, կրթահամալիրի փոխտնօրենի միջնորդությունն է։

      5․ Մեկ տարվա ընթացքում կարգապահական կանոնների երրորդ խախտումը թույլ տալու (ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ, 13-րդ կետեր) դեպքում աշխատողի հետ պայմանագիրը սահմանված կարգով լուծվում է:

Կարգապահական տույժը մարվում կամ հանվում է ԱՕ որոշված կարգով (հոդված 229, 230)։

Ընթացակարգը

-       Կարգապահական խախտման հայտնաբերում

-       Տեղեկացում

-       Բացատրութուններ

-       Վերլուծություն, որոշում

-       Տույժի կիրառում, տեղեկացում, փաստաթղթավորում

-       Հետադարձ կապ, վերահսկում

Խախտումը հայտնաբերելու դեպքում աշխատակիցը պաշտոնապես տեղեկանում է գրավոր ծանուցմամբ: Մասնաճյուղի ղեկավարը կրթահամալիրի տնօրենին և խախտում կատարած աշխատողին ուղղված նամակով կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն է ներկայացնում՝ հիմնավորելով պատճառը: Աշխատակցին հնարավորություն է տրվում ներկայացնելու բացատրություն, պարզաբանում: Աշխատողի կողմից հիմնավորված առարկության դեպքում տնօրենը հարցը քննարկում է Վարչական խորհրդում կամ դիմում է Արհեստակցական կազմակերպությանը։ Աշխատողն ինքը կարող է դիմել Արհեստակցական կազմակերպությանը՝ իր շահերը պաշտպանելու նպատակով։

 Կարգապահական տույժ և՛չկիրառելու, և՛ կիրառելու դեպքում  տնօրենի ընդունած անհատական իրավական ակտը հրապարակվում է կրթահամալիրի աշխատողների էլեկտրոնային հասցեների համակարգում։


college

Edit Delete