Հարցում 4

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանողների շրջանում իրականացված հարցում

2023-2024 ուսումնական տարի


Հարցման նպատակն է  պարզել, թե նյութական և տեխնիկական ի՞նչ խնդիրների են բախվում ուսանողները ուսումնական գործընթացի ընթացքում։ Հարցման արդյունքում կատարած վերլուծությունը նպաստելու է ուսանողների կրթության որակի բարձրացմանը:


Տվյալային մաս

Forms response chart. Question title: Ի՞նչ վիճակում են գտնվում առարկայական կաբինետները, արհեստանոցները, լաբորատորիաները. Number of responses: 120 responses.

Forms response chart. Question title: Ինչպիսի՞ հաճախականությամբ են առաջանում խնդիրներ ջեռուցման հետ։. Number of responses: 120 responses.

Forms response chart. Question title: Ինչպիսի՞ հաճախականությամբ են առաջանում խնդիրներ էլեկտրականության հետ։. Number of responses: 120 responses.

Forms response chart. Question title: Ինչպիսի՞ն է ինտերնետի հասանելիության որակը :. Number of responses: 120 responses.

Forms response chart. Question title: Ինչպիսի՞ն է դասասենյակների պայմանները թվային ուսուցման համար:


. Number of responses: 120 responses.

Forms response chart. Question title: Ի՞նչ խոչընդոտների եք սովորաբար հանդիպում Քոլեջում սովորելիս:
. Number of responses: 120 responses.

Forms response chart. Question title: Ինչպե՞ս եք գնահատում ուսումնական հաստատության տեխնիկական հարմարավետությունը։
. Number of responses: 120 responses.

Forms response chart. Question title: Գոհացուցի՞չ է Ձեզ համար բուժկետի գործունեությունը։. Number of responses: 120 responses.

Վերլուծություն


Ուսանողների կարծիքը կաբինետների, արհեստանոցների, լաբորատորիաների վերաբերյալ

 

  • 5․8%-ը (7 ուսանող) առարկայական կաբինետների և լաբորատորիաների վիճակը գնահատել է գերազանց,

  • 53․3%-ը (64 ուսանող) գնահատել է լավ,

  • 35․8%-ը (43 ուսանող) գնահատել է բավարար,

  • 5%-ը (6 ուսանող) գնահատել է անբավարար։


Ջեռուցման հետ  կապված խնդիրների առաջացման հաճախականությունը․


  • 22․5%-ը (27 ուսանող) նշել է, որ երբեք չի հանդիպում նման խնդրի,

  • 33․3%-ը (40 ուսանող) հազվադեպ է հանդիպում,

  • 33․3%-ը (40 ուսանող) երբեմն հանդիպում է,

  • 8․3%-ը (10 ուսանող) հաճախ հանդիպում է,

  • 2․5%-ը (3 ուսանող) շատ հաճախ հանդիպում է։


Էլեկտրականության հետ կապված խնդիրների առաջացման հաճախականությունը․


  • 10%-ը (12 ուսանող) նշել է, որ երբեք չի հանդիպում նման խնդրի,

  • 36․7%-ը (44 ուսանող) հազվադեպ է հանդիպում,

  • 35․8%-ը (43 ուսանող) երբեմն հանդիպում է,

  • 12․5%-ը (15 ուսանող) հաճախ հանդիպում է,

  • 5%-ը (6 ուսանող) շատ հաճախ հանդիպում է։


Ինտերնետի հասանելիության որակը․


  • 3․3%-ը (4 ուսանող) ինտերնետի որակը գնահատում է գերազանց՝ գերարագ ինտերնետ՝ առանց ընդհատումների,

  • 25%-ը (30 ուսանող) լավ՝ որոշ վայրեր ունեն դանդաղ արագություն կամ մուտքի ժամանակավոր խնդիրներ,

  • 35%-ը (42 ուսանող) բավարար՝ ինտերնետի արագությունը ցածր է, տեղ-տեղ՝ անհասանելի։


Դասասենյակների պայմանները թվային ուսուցման համար․


  • 8․3%-ը (10 ուսանող) դասասենյակների պաայմանները գնահատում է գերազանց,

  • 49․2%-ը (59 ուսանող) լավ,

  • 35․8%-ը (43 ուսանող) բավարար,

  • 6․7%-ը (8 ուսանող) անբավարար։


Խոչընդոտներ Քոլեջում սովորելիս․


  • 13.3%-ը (16 ուսանող) - դասերին պատրաստվելու համար անբավարար ժամանակ,

  • 12.5%-ը (15 ուսանող) - անհրաժեշտ սարքավորումների բացակայություն կամ դրանց անսարքություն,

  • 52․5%-ը (63 ուսանող) - տեղեկատվական ռեսուրսների կամ ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ,

  • 16.7%-ը (20 ուսանող) - դասաժամերի անհարմար դասավորվածություն,

  • 30․8%-ը (37 ուսանող) - կարճ դասամիջոցներ,

  •  12%-ը (14 ուսանող) - չի հանդիպել։


Ուսումնական հաստատության տեխնիկական հարմարավետությունը․


  • 10․8%-ը (13 ուսանող) հաստատությունը գնահատում է շատ հարմարավետ,

  • 12%-ը (14 ուսանող) հարմարավետ,

  • 30%-ը (36 ուսանող) գոհացուցիչ,

  • 5%-ը (6 ուսանող) անբավարար։


Գոհացվածությունը բուժկետի գործունեությունից․


  • 86․7%-ը (104 ուսանող) բուժկետի գործունեությունը գնահատում է գոհացուցիչ,

  • 11․7%-ը (14 ուսանող) այնքան էլ գոհացուցիչ չէ,

  • 1․7 %-ը (2 ուսանող) գոհացուցիչ չէ։


Ի՞նչ լրացուցիչ ուսուցման միջոցներ և սարքավորումներ են անհրաժեշտ ինչպես թվային, այնպես էլ ոչ թվային դասերը արդյունավետորեն անցկացնելու համար:


  • ամեն ինչ բավարար է - 43․2%
  • ինտերնետի բարելավում - 20․4 %
  • վարդակների ավելավում - 6%
  • ավելի շատ գրատախտակներ - 2․4%
  • բուֆետ - 2․4%
  • լսարանից դուրս դասեր - 1%
  • հարմարավետ սեղաններ և աթոռներ - 1%
  • դասավանդողների հետ անհատական պարապմունքներ -1 %
  • սահիկաշարերի կառավարման վահանակ - 1%
  • գրիչների առկայություն - 1%
  • համակարգիչ - 1%
  • երկարացման լար - 1%
  • ստեղծել գաղտնաբառ սեբաստացի ուսանողների և դասավանդողների համար - 1%

Եզրակացություն

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուսանողները հիմնականում բավարարված են հաստատության նյութատեխնիկական պայմաններից և ուսումնական  գործընթացի կազմակերպումից։ Սակայն կան որոշ տեխնիկական խնդիրներ, ինչպիսիք են՝ ինտերնետի բարելավումը և լսարաններում վարդակների ավելացումը։

 Հարցման պատասխանատուներ՝  Մերի Խաչատրյան և Սուրիկ Համբարձումյան

Շուկայաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ




Հարցումն իրականցվել է հոկտեմբերի
1-10-ն ընկած ժամանակահատվածում։



college

Edit Delete