Հարցում 5

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Հետազոտական և նախագծային ուսուցման վերաբերյալ հարցում ուսանողներից




Հարցման նպատակն է պարզել, թե ուսանողները ինչպես են կարողանում իրականացնել նախագծային և հետազոտական աշխատանքներ, ինչ խնդիրների են նրանք բախվում և ինչ առաջարկներ ունեն ուսուցման այս ձևերի կազմակերպման վերաբերյալ։

Հետազոտական և նախագծային ուսուցումը կարևոր դեր ունի ուսանողների մասնագիտական պատրաստության և հմտությունների զարգացման գործում:
Հարցումը կօգնի հասկանալ, թե ուսանողները ինչպես են ընկալում և գնահատում նախագծային, հետազոտական ուսուցման կազմակերպումը։

Տվյալային մաս


Диаграмма ответов в Формах. Вопрос: Կուրս. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ո՞ր մասնագիտությամբ եք սովորում. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ի՞նչ խնդիրների եք բախվում ուսման ընթացքում թվային սարքեր օգտագործելիս:
. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Սովորելու ընթացքում որքա՞ն հաճախ եք տեխնիկական խնդիրներ ունենում թվային սարքերի հետ կապված:
. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Որո՞նք են ուսուցման մեջ թվային սարքերի օգտագործման առավելությունները: (կարող եք ընտրել մի քանի տարբերակ)
. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Որքա՞ն են թվային ուսումնական նյութերը ձեզ բավարարում։
. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ինչպե՞ս կգնահատեք ձեր մոտիվացիայի մակարդակը սովորելու համար թվային սարքեր օգտագործելիս՝ համեմատած ավանդական մեթոդների հետ:
. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Մասնակցե՞լ եք նախագծային կամ հետազոտական աշխատանքների ներկայացմանը. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Եթե այո , ապա նշեք մոտավոր քանակը. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Իրականացրե՞լ եք նախագծային կամ հետազոտական աշխատանք
. Количество ответов: 133 ответа.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ձեր կարծիքով որքանո՞վ է Քոլեջն աջակցում ուսանողների հետազոտական և նախագծային աշխատանքների ստեղծմանը
. Количество ответов: 136 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ի՞նչ դրական կողմեր ​​կան, ըստ Ձեզ, Հետազոտական և նախագծային ուսուցման մեջ : (Կարող եք ընտրել մի քանիսը)
. Количество ответов: 136 ответов.

Վերլուծություն

Հարցմանը մասնակցել է 136 տարբեր մասնագիտություններով սովորող ուսանող, այդ թվում՝ Շուկայաբանություն, Զբոսաշրջություն, Համակարգչային գեղարվեստական նախագծում, Հագուստի մոդելավորում, Ոսկերչություն, Նախադպրոցական կրթություն, Հաշվողական տեխնիկա, Լուսանկարչություն և Գինեգործություն:

Խնդիրներ թվային սարքերի օգտագործման ժամանակ՝

  • 84 ուսանող (61.8%) նշել է, որ բախվում է տեխնիկական խնդիրների (ինտերնետ, սարքավորումներ),

  • 19 ուսանող (14%) նշել է, որ ունի կրթական հարթակներն օգտագործելու դժվարություններ, 

  • 37 ուսանող (27.2%) նշել է, որ աչքերը հոգնում են էկրաններից:

Թվային ուսումնական նյութերի բավարարում.

  • 73 ուսանող (53.7%) նշել է, որ հիմնականում բավարարված է թվային ուսումնական նյութերով, 

  • 28 ուսանող (20.6%) նշել է, որ բավարարված չէ:

Մոտիվացիայի մակարդակը թվային սարքեր օգտագործելիս.

  • 35 ուսանող (33.8%) նշել է, որ մոտիվացիան նույն մակարդակի վրա է,

  • 46 ուսանող (25.7%)՝ մի քիչ ավելի բարձր,

  • 41 ուսանող (8.1%)՝ շատ ավելի բարձր:

Նախագծային և հետազոտական աշխատանքների մասնակցություն.

  • 122 ուսանող (89.7%) մասնակցել է նախագծային կամ հետազոտական աշխատանքների,

  • 112 ուսանող (84.2%) իրականացրել է այդպիսի աշխատանքներ:

Քոլեջի աջակցությունը.

  • 59 ուսանող (43.4%) նշել է, որ Քոլեջը լավ աջակցում է տրամադրում ուսանողի աշխատանքներին,

  • 32 ուսանող (26.5%) նշել է, որ շատ լավ աջակցում է:

Հետազոտական և նախագծային ուսուցման դրական կողմերը

  • 69 ուսանող (50.7%) նշել է, որ թիմում աշխատելու հնարավորություն է ունենում,

  • 62 ուսանող (45.6%)՝ զարգացնում է քննադատական մտածողությունը,

    • 53 ուսանող (39%)՝ հանրային ելույթի փորձ են ձեռք բերում:

Եզրակացություն

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ուսանողները ընդհանուր առմամբ գոհ են հետազոտական և նախագծային ուսուցման մեթոդներից և  Քոլեջի կողմից տրվող աջակցությունից: Այնուամենայնիվ, կարևոր է ուշադրություն դարձնել տեխնիկական խնդիրներին և կրթական հարթակների օգտագործման դժվարություններին, որոնք կարող են խոչընդոտել ուսանողների արդյունավետ ուսուցմանը: Քոլեջի կողմից աջակցությունը բարձր է գնահատվում, սակայն կարիք կա ավելի խորը ուսումնասիրելու, թե ինչ հավելյալ միջոցներ կարելի է ձեռնարկել՝ ուսանողների հետազոտական և նախագծային աշխատանքներին աջակցման համար:

Ուսանողների կողմից առաջարկված առաջարկությունները կարող են նպաստել հետազոտական և նախագծային ուսուցման մեթոդների բարելավմանը և ուսանողների կրթական փորձի բարձրացմանը:



 Հարցման պատասխանատուներ՝  Մերի Խաչատրյան, Սուրիկ Համբարձումյան

Շուկայաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ



Հարցումն իրականցվել է դեկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։





college

Edit Delete