Հարցում 3

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Նյութատեխնիկական բազային առկայություն և ուսումնական գործընթացում դրանց կիրառում

2023-2024 ուսումնական տարի



Նպատակ

Նյութատեխնիկական բազայի վերաբերյալ հարցումը նպատակ ունի գնահատելու դասավանդողների համար անհրաժեշտ պայմանները Քոլեջում՝ ներառյալ կաբինետների վիճակը, ջեռուցման և էլեկտրականության խնդիրները, ինտերնետ հասանելիությունը, և ուսումնական գործընթացի խոչընդոտները։ Ստորև ներկայացված են հարցման արդյունքները, որոնք օգնում են պարզել Քոլեջի նյութատեխնիկական բազայի վիճակը և հնարավոր բարելավման ոլորտները։

Տվյալային մաս

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ի՞նչ վիճակում են կաբինետները
. Количество ответов: 17 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ինչպիսի՞ հաճախականությամբ են առաջանում խնդիրներ ջեռուցման հետ։. Количество ответов: 17 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ինչպիսի՞ հաճախականությամբ են առաջանում խնդիրներ էլեկտրականության հետ։
. Количество ответов: 17 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ինչպիսի՞ն է ինտերնետ հասանելիության որակը :
. Количество ответов: 17 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ինչպիսի՞ն է դասասենյակների վիճակը թվային ուսուցման համար:
. Количество ответов: 17 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ի՞նչ խոչընդոտների եք սովորաբար հանդիպում Քոլեջում աշխատելիս:
. Количество ответов: 17 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ինչպե՞ս եք գնահատում ուսումնական հաստատության շենքային հարմարավետությունը
. Количество ответов: 17 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Գոհացուցի՞չ է Ձեզ համար բուժկետի գործեությունը. Количество ответов: 17 ответов.

Վերլուծություն

Կաբինետների վիճակը

  • 17 հարցվածներից 94.1%-ը կաբինետների վիճակը գնահատել է լավ (16) և գերազանց (1):

  • Ջեռուցման հետ կապված խնդիրների հաճախականությունը

    • Հարցվածների 11.8%-ը նշել է, որ երբեք չի հանդիպում խնդիրների, 29.4%-ը՝ հազվադեպ, 52.9%-ը՝ երբեմն, և 5.9%-ը՝ հաճախ։

  • Էլեկտրականության հետ կապված խնդիրների հաճախականությունը

    • Հարցվածների 23.5%-ը երբեք չի հանդիպել խնդիրների, 35.3%-ը՝ հազվադեպ, 41.2%-ը՝ երբեմն։

  • Ինտերնետ հասանելիության որակը

    • 17 հարցվածներից 17.6%-ը նշել է, որ ինտերնետի հասանելիությունը ցածր է կամ բացակայում է, 35.3%-ը՝ լավ, որոշ վայրեր ունեն դանդաղ արագություն կամ ժամանակավոր խնդիրներ, 41.2%-ը՝ գերազանց, ինտերնետը գերարագ է առանց ընդհատումների։

  • Դասասենյակների վիճակը թվային ուսուցման համար

    • Հարցվածների 17.6%-ը նշել է, որ դասասենյակները ոչ բարվոք վիճակում են, 76.5%-ը՝ լավ, 17.6%-ը՝ գերազանց։

  • Ուսուցման խոչընդոտները

    • Հարցվածների 11.8%-ը նշել է, որ դասերին պատրաստվելու համար ունի անբավարար ժամանակ, 35.3%-ը՝ տեղեկատվական ռեսուրսների կամ ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ, իսկ 41.2%-ը նշել են, որ խոչընդոտներ չեն հանդիպում։

  • Ուսումնական հաստատության շենքային հարմարավետությունը

    • Հարցվածների 17.6%-ը գնահատել է շենքային պայմանները շատ հարմարավետ, 41.2%-ը՝ հարմարավետ, և 41.2%-ը՝ գոհացուցիչ։

  • Բուժկետի գործունեության գնահատումը

    • Բոլոր 17 հարցվածները նշել են, որ բուժկետի գործունեությունը գոհացուցիչ է։

  • Լրացուցիչ ուսուցման միջոցների և սարքավորումների անհրաժեշտությունը

    • Հարցվածների մի մասը նշել է հեռուստացույցների և անխափան ինտերնետի անհրաժեշտություն՝ դասասենյակներում ավելի արդյունավետ ուսումնական պարապմունքներ կազմակերպելու համար։

Եզրակացություն

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Քոլեջի նյութատեխնիկական բազան հիմնականում բավարար է, սակայն որոշ ոլորտներում կա բարելավման անհրաժեշտություն։ Առավել կարևորվող խնդիրներն են՝ ինտերնետ հասանելիության և տեղեկատվական ռեսուրսների հետ կապված խոչընդոտները, ինչպես նաև որոշ լսարաններում հեռուստացույցների բացակայությունը։ Դասասենյակների ընդհանուր վիճակը գնահատվել է լավ, իսկ բուժկետի գործունեությունը գոհացուցիչ է։ Առաջիկայում հաշվի առնելով հարցվածների կողմից նշված խնդիրները՝ Քոլեջը միջոցներ կձեռնարկի ուսուցման պայմանները բարելավելու ուղղությամբ։


 Հարցման պատասխանատուներ՝  Մերի Խաչատրյան, Սուրիկ Համբարձումյան

Շուկայաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ



Հարցումը իրականցվել է սեպտեմբերի 20-30-ի ընթացքում։





college

Edit Delete