Հարցում 2

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի դասավանդողների շրջանում իրականացված հարցում

Քոլեջի դասավանդողների աշխատանքային հարաբերությունը, գործընկերային կապը միջառարկայական-մասնագիտական, նախագծային և հետազոտական աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը կրթահամալիրի մասնախմբերի, լաբորատորիաների հետ

2023-2024 ուսումնական տարի



Նպատակ

 Ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատելու Քոլեջի դասավանդողների աշխատանքային հարաբերությունը, գործընկերային կապը և լաբորատորիաների ու արհեստանոցների արդյունավետ օգտագործումը՝ ելնելով ուսումնական գործընթացից:

Կրթահամալիրի, Քոլեջի զարգացման և ուսուցման արդյունավետության բարձրացման համար կարևոր է դասավանդողների համագործակցությունը և նախագծային ու հետազոտական աշխատանքների կազմակերպումը։ Ուսումնասիրությունը հիմնված է հարցման արդյունքների վրա։
Հարցմանը մասնակցել են 22 դասավանդող:

Տվյալային մաս

Диаграмма ответов в Формах. Вопрос: Որքա՞ն հաճախ եք լաբորատորիաները, արհեստանոցները օգտագործում ձեր դասավանդման ընթացքում:. Количество ответов: 22 ответа.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Բավարարված եք արդյո՞ք լաբորատորիաների, արհեստանոցների աշխտատանքի կազմակպումից
. Количество ответов: 22 ответа.


Диаграмма ответов в Формах. Вопрос: Ձեր դասավանդած առարկայի կամ մոդուլայի ծրագրում կարողանում եք իրականացնել նախագծային կամ հետազոտական բաղադրիչը. Количество ответов: 22 ответа.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Որքա՞ն հաճախ եք ուսանողներին ներգրավում նախագծային և/կամ հետազոտական ​​գործունեության մեջ:
. Количество ответов: 22 ответа.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ինչպե՞ս եք ինտեգրում նախագծային և/կամ հետազոտական ​​գործունեությունը ձեր առարկայի, մոդուլի դասավանդման մեջ:
. Количество ответов: 22 ответа.Диаграмма ответов в Формах. Вопрос: Համագործակցում եք արդյո՞ք այլ դասավանդողների հետ
. Количество ответов: 22 ответа.Диаграмма ответов в Формах. Вопрос: Միջմասնագիտական ​​համագործակցության ո՞ր ձևերն եք առավել օգտակար համարում: (Ընտրեք այն ամենը, ինչ կիրառվում է)
. Количество ответов: 22 ответа.

  1. Լաբորատորիաների և արհեստանոցների օգտագործումը

    • Հազվադեպ (1-2 անգամ կիսամյակում) - 2 (9,1%)

    • Երբեմն (1-2 անգամ ամսական) - 8 (36,4%)

    • Հաճախ (ամեն շաբաթ) - 4 (22,7%)

    • Միշտ (շաբաթական մի քանի օր) - 7 (31,8%)

  2. Լաբորատորիաների աշխատանքային պայմաններից բավարարվածություն

    • Բավարարված չեմ - 0

    • Մասամբ բավարարված եմ - 7 (31,8%)

    • Բավարարված եմ - 15 (68,2%)

  3. Նախագծային կամ հետազոտական բաղադրիչի համատեղելիությունը դասավանդվող առարկայի կամ մոդուլի հետ

    • Անհամատեղելի է - 1 (4,5%)

    • Համատեղելի է - 13 (59,1%)

    • Քիչ համատեղելի է - 0

    • Ամբողջությամբ համատեղելի է - 8 (36,4%)

  4. Ուսանողների ներգրավվածությունը նախագծային և հետազոտական գործունեության մեջ

    • Երբեք - 0

    • Հազվադեպ (1-2 անգամ կիսամյակում) - 0

    • Երբեմն (ամսական 1-2 անգամ) - 3 (13,6%)

    • Հաճախ (ամեն շաբաթ) - 17 (77,3%)

    • Շատ հաճախ (շաբաթը մի քանի անգամ) - 2 (9,1%)

  5. Նախագծային և հետազոտական գործունեության ինտեգրումը դասավանդման մեջ

    • Չեմ ինտեգրում - 0

    • Երբեմն բերում եմ հետազոտության օրինակներ - 0

    • Օգտագործում եմ հետազոտական և նախագծային աշխատանքներ - 11 (50%)

    • Կազմակերպում եմ նախագծային հետազոտական աշխատանքներ - 10 (45,5%)

    • Ամեն թեմայի հետ կապված կազմակերպում եմ հետազոտական աշխատանքներ - 1 (4,5%)

  6. Համագործակցություն այլ դասավանդողների հետ

    • Երբեք - 0

    • Հազվադեպ - 0

    • Երբեմն - 4 (18,2%)

    • Հաճախ - 14 (63,6%)

    • Շատ հաճախ - 4 (18,2%)

  7. Միջմասնագիտական համագործակցության ձևեր

    • Համատեղ նախագծեր - 18 (81,8%)

    • Միջառարկայական սեմինարներ և հանդիպումներ - 8 (36,4%)

    • Դասավանդման մեթոդների փոխանակում - 10 (45,5%)

    • Համագործակցային ուսուցում - 19 (86,4%)

    • Միջառարկայական խմբերի ստեղծում - 4 (18,2%)

Եզրակացություն

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Քոլեջի դասավանդողները հաճախ են օգտվում լաբորատորիաներից և արհեստանոցներից, և մեծ մասը բավարարված է առկա պայմաններից: Դասավանդվող առարկաների կամ մոդուլների մեջ նախագծային և հետազոտական բաղադրիչի համատեղելիությունը բարձր է, ինչը նպաստում է ուսանողների ակտիվ մասնակցությանը, համակողմանի զարգացմանը: Դասավանդողները համագործակցում են միմյանց հետ, ինչը հնարավորություն է տալիս ինտեգրել տարբեր ուսուցման մեթոդներ և կազմակերպել  նախագծային արդյունավետ աշխատանքներ:

Արդյունքում, համագործակցության բարձր մակարդակը և միջառարկայական, միջմասնագիտական կապերը նպաստում են կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչը կարևոր է ուսանողների մասնագիտական զարգացման համար:



 Հարցման պատասխանատուներ՝  Մերի Խաչատրյան և Սուրիկ Համբարձումյան

Շուկայաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ



Հարցումն իրականցվել է սեպտեմբերի
15-20-ի ընթացքում։



college

Edit Delete