Հարցում 1

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանողների շրջանում իրականացված հարցում

2023-2024 ուսումնական տարի



 Հարցման նպատակն է պարզել ուսումնական գործունեության ընթացքում ուսանողների  սպասելիքները դասավանդողներից, ուսումնասիրել դասավանդման մեթոդները, գնահատել արդյունավետությունը։

Ամփոփումը ներառում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի 2-3-րդ կուրսի ուսանողների շրջանակը։

Տվյալային մաս


Диаграмма ответов в Формах. Вопрос: Ո՞ր մասնագիտությամբ եք սովորում։. Количество ответов: 90 ответов.




Диаграмма ответов в Формах. Вопрос: Ընտելացե՞լ եք մեդիակրթությանը։. Количество ответов: 90 ответов.


Диаграмма ответов в Формах. Вопрос: Գիտելիքների ստուգման, ո՞ր տարբերակն եք նախընտրում։. Количество ответов: 90 ответов.Диаграмма ответов в Формах. Вопрос: Ուսուցման, ո՞ր տարբերակն եք նախընտրում։. Количество ответов: 90 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Տեխնիկական խոչընդոտներ, որոնց հանդպում եք դասերի ընթացքում։. Количество ответов: 90 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Մանկավարժական, մեթոդական,  դժվարություններ, որոնք առաջանում են դասապրոցեսի կազմակերպման ընթացքում։. Количество ответов: 90 ответов.



Диаграмма ответов в Формах. Вопрос: Ինչպիսի՞ աջակցության կարիք եք զգում։. Количество ответов: 90 ответов.

Վերլուծություն
Մասնագիտությունների բաշխումը

Ուսանողների մասնագիտական ընտրությունները ներկայացված են հետևյալ կերպ.

  • Շուկայաբանություն - 3 (3.3%)

  • Զբոսաշրջություն - 11 (12.2%)

  • Հաշվողական տեխնիկայի միջոցներ - 12 (13.3%)

  • Համակարգչային գեղարվեստական նախագծում - 30 (33.3%)

  • Հագուստի մոդելավորում և նախագծում - 12 (13.3%)

  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն - 5 (5.6%)

  • Լուսանկարչական գործ - 5 (5.6%)

  • Նախադպրոցական կրթություն - 12 (13.3%)

Մեդիակրթության վերաբերյալ

  • 96.7%-ը նշել է, որ մեդիագրագետ է, ընդ որում՝ 87-ը (96.7%) սովորել է մեդիակրթություն քոլեջում,

  • 2%-ը (2.2%) նշել են՝ ոչ, 

  • 1 ուսանող (1.1%) նշել է, որ 1-ին դասարանից ծանոթ է մեդիակրթությանը։

Գիտելիքների ստուգման նախընտրելի տարբերակները

  • 25.6%-ը (23 ուսանող) նախընտրում է գրավոր քննություն,

  • 42.2%-ը (38 ուսանող) բանավոր քննություն,

  • 62.2%-ը (56 ուսանող) ընթացիկ, բլոգային աշխատանք

  • 40%-ը (36 ուսանող) հետազոտական (նախագծային) աշխատանք։

Ուսուցման նախընտրելի մեթոդները

  • 22.2%-ը (20 ուսանող) նախընտրում է դասի ամենօրյա հարցում,

  • 56.7%-ը (51 ուսանող) հարց ու պատասխանով դասի քննարկում- ամփոփում,

  • 40%-ը (36 ուսանող) նոր դասը տեղում յուրացնելուց հետո քննարկում- ամփոփում,

  • 38.9%-ը (35 ուսանող) խմբային աշխատանքի միջոցով դասի հարցում, 

  • 20%-ը (18 ուսանող) նախընտրում է դասի հարցում - ամփոփում անհատական, գործնական աշխատանքի միջոցով։

Տեխնիկական խոչընդոտներ

Ուսանողները նշել են մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնց հանդիպում են դասերի ընթացքում․

  • Առաջադրանքի հետ կապված տեղեկատվության որոնման անմատչելիություն - 26.7% (24 ուսանող)

  • Գործնական աշխատանքների սակավություն - 12.2% (11 ուսանող)

  • Անհետաքրքիր դասերի կազմակերպում - 17.8% (16 ուսանող)

  • Դասացուցակի ծանրաբեռնվածություն - 17.8% (16 ուսանող)

  • Վարդակների սակավություն և անսարքութույուն - 26.7% (24 ուսանող)

  • 2%-ը (2 ուսանող) նշել է, որ չունեն տեխնիկական խնդիրներ:

Մանկավարժական և մեթոդական դժվարություններ

Հարցմանը մասնակցած ուսանողները նշում են հետևյալ մանկավարժական ու մեթոդական դժվարությունները.

  • Դասավանդողի կողմից տրված նյութի, թեմայի դժվար յուրացում՝ 16.7% (15 ուսանող)

  • Տնային առաջադրանքների կատարում՝ 15.6% (14 ուսանող)

  • Անհատական աշխատանքների կատարում՝ 17.8% (16 ուսանող)

  • Նախագծային, հետազոտական աշխատանքների դժվարություն՝  24.4% (22 ուսանող)

  • 4.4%-ը (4 ուսանող) նշել են, որ չեն ունենում դժվարություններ:

Աջակցության կարիք

Ուսանողները կարիք են ունենում հետևյալ աջակցությունների.

  • Համակարգչային գրագիտություն՝  11.1% (10 ուսանող)

  • Բլոգավարություն՝ 7.8% (7 ուսանող)

  • Անգլերենի խորացված ուսուցում՝ 35.6% (32 ուսանող)

  • Մասնագիտական առարկաների խորությամբ ուսումնասիրություն՝ 31.1% (28 ուսանող)

  • Մասնագիտական գրականության անհրաժեշտություն՝ 15.6% (14 ուսանող)

  • Կացարանով ապահովում՝  6.7% (6 ուսանող)

  • 2.2%-ը (2 ուսանող) նշել են, որ չունեն ոչնչի կարիք:

Դասավանդողի աշխատաոճի յոթ պարտադիր կանոններ

Ուսանողները կարևորել են աշխատաոճի հետևյալ կանոնները՝

  • Կարգապահ աշխատանք - 56.7% (51 ուսանող)

  • Դասավանդողի մասնագիտական աշխատանք - 51.1% (46 ուսանող)

  • Դեռահասի անձնային որակների ճանաչում - 62.2% (56 ուսանող)

  • Հաղորդակցական հմտությունների զարգացում - 45.6% (41 ուսանող)

  • Ժամանակի կառավարման հմտություններ - 46.7% (42 ուսանող)

  • Թիմում աշխատելու կարողություն - 64.4% (58 ուսանող)

  • Համբերատարություն - 67.8% (61 ուսանող)

Եզրակացություն

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուսանողները հիմնականում բավարարված են մեդիակրթությամբ և ուսումնական գործընթացի կազմակերպմամբ։ Սակայն նրանք ունեն որոշակի տեխնիկական և մանկավարժական դժվարություններ, ինչպես նաև ակնկալում են աջակցություն մասնագիտական առարկաների խորությամբ ուսումնասիրության, լեզուների ուսուցման և համակարգչային գրագիտության ոլորտներում։ Դասավանդման արդյունավետության բարձրացման համար կարևոր են համարվում կարգապահությունն ու հաղորդակցական հմտությունները, ինչպես նաև թիմում աշխատելու կարողությունը։


 Հարցման պատասխանատուներ՝  Մերի Խաչատրյան և Սուրիկ Համբարձումյան

Շուկայաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ



Հարցումն իրականցվել է սեպտեմբերի
15-20-ի ընթացքում։





college

Edit Delete