Ամառային ուսումնական ճամբար․ամփոփում
6/11/2024, 5:00:00 PM
Created By`
Վարդան Կարապետյան
Վարդան Կարապետյան
Մայիսի 27-հունիսի 7-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական չորրորդ շրջանն էր՝ հունիսյան ամառային ուսումնական ճամբար, քայլքի, ճամփորդության, զրույց-քննարկումների, ընթերցումների, ճամբարային խաղերի, այլ հետաքրքիր նախաձեռնությունների շրջան։ Հետազոտական վարժարանում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ճամբարն իրականացվել է ճամբարային ջոկատներով, յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների շրջանակում ընտրել է իր ջոկատը, ջոկատի ղեկավարին և այդպես անցկացրել ճամբարային հունիսը։
Ամփոփում-հաշվետվությունը՝ դասավանդողի բլոգում
Ջոկատի ղեկավար՝ Վարդան Կարապետյան
Նախագծային ուսուցիչ՝ Ելենա Սարգսյան
Էջի լուսանկարում՝ ճամբարականներով Կարեն Դեմիրճյանի թանգարանի բակում