«Իմ ժամանակակիցը» նախագիծ

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Օրը՝ հունիսի 7

Ժամը՝ 11։00

Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Հրավիրում ենք հանդիպման ժամանակակից գրող Մհեր Իսրայելյանի հետ։

Նախագծի համակարգող՝ Ելենա Սարգսյան և ընկերներ 

Կարդում ենք  ժամանակակից արձակ։

Արձակագրի կյանքն ու գործունեությունը հակիրճ․

Մհեր Վրեժի Իսրայելյան (ծնվել է 1974թ. հուլիսի 5-ին Երևանում), արձակագիր:

Կրթություն՝ 1991թ.-1996թ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
2001թ. սովորել է Ջ.Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների Եվրոպական կենտրոնում․ Գերմանիա։

1996-2004թթ. ՀՀ պաշտպանության նախարարություն, միջազգային ռազմական համագործակցության վարչություն։

 2004-2016թթ.– ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում (Բելգիա) տարբեր պաշտոններ։
 2016 թ.-ից ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ։
 2011թ. գնդապետի կոչումով զորացրվել է ՀՀ զինված ուժերից, նույն թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է Քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ստեղծագործական գործունեություն․

Ստեղծագործել սկսել է հոր՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի մահից հետո: Հրապարակվել է գրական մամուլում` «Գրական թերթ»,  «Գրանիշ»: «Գեներալ Ալթինթոփ և գայլուհի Աշենա» պատմվածքը ներառվել է Գրանիշի 2015 թվականի՝  «Տարվա լավագույն պատմվածք» անվանակարգում:  ՀՀ գրողների միության անդամ է 2016 թվականից։



highschool

Edit Delete