Ուսումնական պատարագ մարմարյա սրահում

Հունիսի 7, 13:30

Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: «Երկինքը երկրի վրա». այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝  կենաց ծառի պտուղներով:


Ծրագրում՝

·         Տերունական աղոթք. միասնական

·         Խորհուրդ խորին. «Դպրաց դաս». Սյուզի Մարգարյան, Լուիզա Քեշիշյան

·         Յայս յարկ. Սեդա Թևանյան

·         Նոր ծաղիկ. Հարավային դպրոցի ուսուցչական երգչախումբ.

·         Բարեխօսութեամբ. շարական խնկարկութեան. «Սեբաստացիներ» վոկալ համույթ. Մարինե Մկրտչյան

·         Սուրբ Աստուած. միասնական կատարում

·         Հավատոյ Հանգանակ. միասնական ընթերցում

·         Յիշեա Տէր. միասնական կատարում

·         Մարմին Տէրունական. Արևելքի երգեցիկ խումբ.Լիլիթ Վերմիշյան

·         Հազարաց հրեշտակապետք. «Սեբաստացիներ» մանկական, Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» երգչախմբեր. Մարինե Մկրտչյան

·         Քրիստոս ի մէջ. միասնական կատարում

·         Սուրբ-Սուրբ. Աչեր Բաստաջյան 

·         Յամենայնի օրհնեալ ես. միասնական կատարում

·         Հոգի Աստուծոյ. Արմենուհի Սոկրատունի

·         Հայր մեր. Հյուսիսի երգեցիկ խումբ. Հասմիկ Մաթևոսյան

·         Ամեն Հայր Սուրբ. «Դպրաց դաս». Սյուզի Մարգարյան, Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան. 

·         Տէր, ողորմեա, Կոմիտաս. «Հարություն Թոփիկյանի սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. ղեկավար՝ Արամ Սարգսյան

·         Օրհնեալ է Աստուած.  Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» երգեցիկ խումբ. Մարինե Մկրտչյան

·         Որ կազմեցեր. հաղորդության շարական. Ջուլիետա Քերոբյան 

·         Լցաք. Հետազոտական վարժարանի երգեցիկ խումբ. Մելինե Փարամազյան

·         Գոհանամք զՔէն. Արևմուտքի երգեցիկ խումբ. Սեդա Թևանյան

·         Ամէն եղիցի. Միջին դպրոցի երգեցիկ խումբ.. Լուիզա Քեշիշյան-

·         Օրհնեցից զՏէր. Սյուզի Մարգարյան

·         Հայրապետական մաղթերգ. միասնական կատարում.


Շարականների տեքստերը 
Շարակնոցում։

Երգեհոնային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի։ 

Համակարգումը՝ Երգի, պարի ու ծեսի ուսումնական կենտրոնի։

Հոգևոր Հայաստան, 


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով  ամեն ուրբաթ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում կրթահամալիրի Ուսումնական ժամերգությունն է՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի խմբերի, սովորողների ծնողների, կրթահամալիրի հյուրերի մասնակցությամբ, միասնական աղոթքով, Սուրբ պատարագի շարականների կատարումով, հոգևոր ընթերցումով։ Կրթահամալիրի նախագծային խմբերը ուսումնական ժամերգություն իրականացնում են նաև Երևանի, hայաստանյան այլ եկեղեցիներում, այդ թվում՝ նաև  խոնարհված։

 


MSKH

Edit Delete