Զարկենք հասնենք մեր հույսին․․․ուրբաթ-համերգ
6/5/2024, 6:57:00 AM
Created By`
LusinePashayan
Հունիսի 7, 15։15
Հունիսի 7-ին՝ 15։15, կրթահամալիրի մարմարյա սրահում ուրբաթ-համերգի հյուրն է հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին։
Ծրագրում՝
- Տարատարիք ճամբարականների հակաբացիլ ողջույնը. «Էսօր ուրբաթ է, պաս է»
- «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. «Էջ Միածինն ի հօրէ»․ խոսք՝ Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի․ երժշտ.՝ Ռոբերտ Ամիրխանյանի
- Վահան Արծրունի․ «Երկիր Արմենիա, երազ Արմենիա». խոսք և երժշտ․՝ Վահան Արծրունու
- Կարդում ենք Թումանյան. «Կանաչ ախպեր»
- Կրթահամալիրի շվիահարների համույթ․ «Հեյ իմ նազաn»
- Վահան Արծրունի․ Այաս․ խոսք և երժշտ․՝ Վահան Արծրունու
- Երաժշտական տեսաֆիլմի ցուցադրություն-ներկայացում․ վարող՝ Վահան Արծրունի
- Հակաբացիլ Կոմիտաս․ «Երկինքըն ամպել է»
- Կարդում ենք Ռազմիկ Դավոյան․ «Երեկ տխուր, այսօր ուրախ»
- Վահան Արծրունի․ Ազգն ու քարը. խոսք՝ Ռազմիկ Դավոյանի և երժշտ․՝ Վահան Արծրունու
- Կարդում ենք Թումանյան․ «Թռչունի մտածմունքը»
- Գործիքային իմպրովիզ․ Վահան Արծրունի և կրթահամալիրի գործիքային խմբեր․ «Լորիկ»
Համակարգող՝ Սյուզի Մարգարյան։
Տեխնիկական սպասարկումը՝ Էմիլ Զաքարյանի։
Ֆոտոլուսաբանումը՝ Արմինե Թոփչյանի, Սուսան Ամուջանյանի։