Քոլեջի կանոնադրությունը

 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ  

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  

ՔՈԼԵՋԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) քոլեջը (այսուհետ՝ քոլեջ) կրթահամալիրի մասնաճյուղ է: 

  1. Քոլեջը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: 

  1. Քոլեջը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն: 

  1. Քոլեջի կանոնադրությունը և դրանում փոփոխությունները կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ): 

  1. Քոլեջը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և սույն կանոնադրություններով: 

  1. Քոլեջի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Անդրանիկի 92/1: 

  1. Քոլեջը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ: 

  1. Կարճ անվանումն է ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ»: 

  1. Քոլեջն ունի էլեկտրոնային կայք` college.mskh.am,որը գործում է որպես քոլեջի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է քոլեջի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, քոլեջի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։ 

  1. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել հայաստանյան, օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ: 

  1. Քոլեջում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը: 

 

  1. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ 

 

  1. Քոլեջի գործունեության առարկան նախադպրոցական կրթության հեղինակային ծրագրի, նախնական մասնագիտական (արհեստագործական) (այսուհետ՝ արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, հեղինակային հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջի գործունեության նպատակներն են` 
     

  • առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում. 

  • սովորողների՝ արտադրությամբ (աշխատանքով) մասնագիտական ուսուցման համար նյութական, մանկավարժական-հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում. 

  • վերավորակավորման գործընթացի կազմակերպում 
     

  1. Քոլեջի խնդիրներն են՝ 
     

  • նախադպրոցականի խմբերի գործունեության կազմակերպում, 

  • անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության ստեղծում և կիրառում, 

  • կրթահամալիրի պայմաններում սովորողի մասնագիտական կողմնորոշման և կրթության շարունակականության ապահովում, 

  • մանկապարտեզի, դպրոց-պարտեզի համար կրթահամալիրի մանկավարժությունը յուրացրած դաստիարակների պատրաստում, վերապատրաստում և վերավորակավորում, 

  • այլոց մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների վերաիմաստավորում ու ներդրում, 

  • հաղորդակցության մանկավարժության մշակում, կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ, 

  • աշխատանքային շուկայի ուսումնասիրություն՝ մասնագիտական ուսուցման ծրագրերի, ուսուցման կազմակերպման մեջ ներառելու նպատակով, 

  • մասնագիտական ուսուցման ոլորտում սոցիալական գործընկերության հաստատում,

    միջազգային կապերի ստեղծում, փորձի փոխանակում: 
     

  1. Քոլեջը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում է անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման համար: 

  1. Քոլեջի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա: 

  1. Քոլեջը պատասխանատու է պետական կրթական չափորոշիչներին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի անվտանգության, առողջության պահպանման և մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային և փորձնական (պետական այլընտրանքային) ծրագրերի իրագործման, ուսուցման մեթոդների և ձևերի մշակման ու ընտրության համար: 


  1. ՔՈԼԵՋԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 


  1. Քոլեջի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար քոլեջը ստեղծում է ուսումնա-արտադրական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ:  

  1. Քոլեջում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկն ընտրվում է կառավարության հաստատածից: 

  1. Քոլեջում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրերով ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա, օրենսդրության սահմանած կարգով: 

  1. Քոլեջի, կրթահամալիրի դպրոց-պարտեզների մանկապարտեզային խմբերը բազային են կրթահամալիրի քոլեջի ուսանողների համար. սովորողները, նրանց դասավանդողները ուսումնական պլանով և աշխատակարգերով նախատեսված մեթոդական-հետազոտական աշխատանքներ են կատարում, ուսանողներն ուսումնական փորձառությունն են անցկացնում: Քոլեջի սովորողներն ըստ իրենց մասնագիտությունների ներառվում են կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում իրականացվող աշխատանքներում, ծառայություններում։ 

  1. Կրթահամալիրի հնարավորությունները լիարժեք ծառայում են նաև քոլեջի ուսումնական պլանով նախատեսված առարկաներին և պարապմունքներին: 

  1. Քոլեջում ուսուցման լեզուն հայերենն է: 

  1. Քոլջում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրերով իրականացվում է արտադրությամբ ուսուցում: Տվյալ մասնագիտությունների ուսումնական պլանները կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: 

  1. Քոլեջում արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձին տրվում է արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ՝  
     

  • արհեստագործական կրթության դիպլոմը և նրա ներդիրը 

  • միջին մասնագիտական կրթության դիպլոմը և նրա ներդիրը 

  • մասնագիտական ուսուցման՝ ներառյալ վարպետային ուսուցման որակավորման վկայականը: 
     

  1. Քոլեջի մանկավարժական աշխատողների մեթոդական-հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը կազմակերպում են կրթահամալիրի մասնագիտական խմբերը (այսուհետ` մասնախմբեր): 

  1. Քոլեջում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա: 

  1. Քոլեջում ուսումնական պլանը, ուսումնական մոդուլները, ուսուցման կազմակերպման ձևերը, գնահատման համակարգը մշակվում են կրթական պետական չափորոշիչներին համապատասխան։ 

  1. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` խումբ, կուրս, սովորողների ընտրությամբ գործունեության և դասընթացի ուսուցման խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելության խումբ, մասնագիտական փորձառության խումբ, և անհատական: 

  1. Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն: 

  1. Խմբային ուսուցումը կազմակերպվում է դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով՝ ապահովելով ուսուցման անհատականացում, ուսուցման կազմակերպման (տեղ, ձև, ժամանակ, պայմաններ) հարմարվածությունը անհատին, ամբողջական ներառականություն։ 

  1. Քոլեջում կիրառվում են առկա, հեռակա, հեռավար, տնային ուսուցման ձևեր` սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն: 

  1. Սովորողների մասնագիտական փորձառությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, նախադպրոցական խմբերում, ուսումնական կենտրոններում, ծառայություններում, պետական և ոչ պետական կազմակերպություններում, անհատական վարպետանոցներում։ 

  1. Լրացուցիչ կրթական ծրագիրը, որպես ծառայություն, իրականացվում է ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում: 

  1. Առանձին սովորողների համար կրթական ծրագրերի յուրացման նորմատիվ ժամկետները կարող են փոփոխվել նախարարության սահմանած կարգով: 

 

  1. ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 


  1. Քոլեջի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ղեկավարը (տնօրենը), ում Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: 

  1. Քոլեջում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, սովորողների խորհուրդ: Սովորողների խորհուրդը սովորողներից ընտրում է Խորհրդի երկու անդամ 

  1. Մանկավարժական և սովորողների խորհուրդները իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։ 

  1. Քոլեջի սովորողների խորհուրդը ր երկու ներկայացուցիչն ունի Խորհրդում: 

  1. Քոլեջի ղեկավարը` 

ա) կազմակերպում է քոլեջի սովորողների ընդունելությունը՝ դիմորդներին ծանոթացնում է քոլեջի, կրթահամալիրի կանոնադրություններին, լիցենզավորված մասնագիտությունների ցանկին, ընդունվելու կարգին, կնքում է ուսումնառության պայմանագիր, 
բ) կազմակերպում է ըստ մասնագիտությունների ուսումնական պլանի, դրանցով որոշված ուսումնական մոդուլների ստեղծումը, 
գ) կազմակերպում է սովորողների արտադրությամբ ուսուցումը, մասնագիտական փորձառությունը, 
դ) կազմակերպում է շրջանավարտների դիպլոմային նախագծերի իրականացումը, դիպլոմային թեզերի պաշտպանությունը, 
ե) կազմակերպում է քոլեջի արհեստանոցների, լաբորատորիաների, կաբինետների, ուսումնաարտադրական արհեստանոցների ապահովումը անհրաժեշտ նյութերով, գործիքներով և սարքավորումներով, 
զ) կազմում և Խորհրդին է ներկայացնում քոլեջի զարգացման ծրագիրը, 
է) մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի մասնաժողովի, վարչական խորհրդի նիստերին, անհրաժեշտ նյութեր նախապատրաստում այդ նիստերի համար, 
ը) սահմանված կարգով տնօրինում է քոլեջի գործունեության համար առանձնացված տարածքը, գույքը, 
թ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, աշխատանքների կազմակերպման, քոլեջի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, 
ժ) հաստատում է քոլեջի դասացուցակը և դրա փոփոխությունները, 
ժա) ապահովում է ներքին կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը, 
ժբ) խրախուսում և տույժի է ենթարկում սովորողներին, 
ժգ) քոլեջի աշխատողներին ներկայացնում է տույժի, խրախուսանքի, լրավճարի և պարգևատրման առաջարկություններ է անում, 
ժդ) աշխատանքի բաժանում է կատարում ոչ մանկավարժական աշխատողների միջև, 
ժե) կազմակերպում է մանկավարժական խորհրդի աշխատանքը, նպաստում սովորողների խորհրդի գործունեությանը, 
ժզ) կազմում է քոլեջի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում Խորհրդի հաստատմա college


Edit Delete