Մասնագիտական փորձառության կարգ

                                                                                                             Հաստատված է՝  Կրթահամալիրի տնօրենի

                                                                                                                        15․09․2023թ․ թիվ 10-1087 հրամանով 

 

                                                                     «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ 

                                                          ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ 


Մասնագիտական փորձառության չընդհատվող գործունեություն 
Աշխատանքի վրա հիմնված ուսուցում 

                                             1․ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈւՄ ԱՌԿԱ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, իր բազմապրոֆիլ համալիրային բնույթով պայմանավորված, ունի դպրոցներ, ուսումնական կենտրոններ, տարբեր ծառայություններ, որոնք քոլեջին մասնագիտական փորձառության կազմակերպման լայն հնարավորություններ են տալիս։

Կրթահամալիրը որդեգրել է արտադրությամբ ուսուցման սկզբունքը և, հատկապես Քոլեջում, մասնագիտական կրթությունն իրականացվում է այս սկզբունքով. մասնագիտական փորձառությունը չի սահմանափակվում միայն պետական ծրագրերով նախատեսված շաբաթներով կամ ամիսներով։ 

Քոլեջի գրեթե բոլոր մասնագիտությունների մասնագիտական փորձառությունը կազմակերպվում է հենց կրթահամալիրի տարբեր օղակներում՝ ապահովելով իրական մասնագիտական միջավայր՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցմամբ։
Տարբեր մասնագիտությունների ուսանողներ մասնագիտական իրական փորձառություն են ձեռք բերում՝ սպասարկելով կրթահամալիրի տարբեր դպրոցների գործունեությունը՝ տարածքի, հագուստների, նյութերի ձևավորումից մինչև կազմակերպում և մասնակցություն։


Մասնագիտական փորձառության կազմակերպման կարգ


college

Edit Delete