Դասավանդողների կազմի կայունությունն ապահովող հիմքեր
Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի
15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԻ
ԿԱՅՈւՆՈւԹՅՈւՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՔԵՐ
ՀԻՄՔ՝ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Դասավանդողների կազմի կայունության ապահովումը Քոլեջի կադրային քաղաքականության զարգացման ռազմավարական կարևոր, երկարաժամկետ ուղղություններից է՝ ուղղված բարձր որակավորում ունեցող կազմի ձևավորմանը, պահպանմանը և զարգացմանը: Այն սահմանում է հետևյալ մոտեցումները՝
աշխատանքի ընդունման ռազմավարական մոտեցում
մասնագետի թիրախային ընտրություն (այդ թվում՝ Կադրերի բանկից)
աջակցող աշխատանքային մշակույթ և միջավայր
մենթորություն
աշխատանք-կյանք հավասարակշռություն
վարձատրության ճկուն համակարգ, լրավճար
մասնագիտական գործունեությունից բավարարվածության բարձրացում
մասնագիտական զարգացման հնարավորություններ
բաց համագործակցություն
ինստիտուցիոնալ աջակցություն
պաշտոնավարման և առաջխաղացման քաղաքականություն
կրթական բաց համայնքի ստեղծում
Մասնագիտական ոլորտում առաջխաղացման հարցերում աջակցություն։
Վերոնշյալ մոտեցումների հիմքում ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները՝
հեղինակային, նախագծային ուսուցում
ինքնակրթություն
քոլեջի ղեկավար անձնակազմի և դասավանդող կազմի ակտիվ համագործակցություն
մասնագիտական գիտելիքի գործնական կիրառություն, փորձառություն
դասավանդողների մասնագիտական աճի և աշխատանքի արդյունավետության բարձրացման աջակցություն՝ մրցակցային միջավայրի ստեղծմամբ,
դասավանդողների հետաքրքրությունների հաշվի առնում,
հարցումների պարբերական անցկացում՝ աշխատակազմի բավարարվածության և սպասելիքների բացահայտման համար,
հետադարձ կապի մեխանիզմների ակտիվ կիրառում։
Քոլեջում դասավանդողների կայուն աշխատանքային ծանրաբեռնվածությունը պայմանավորված է ուսանողների ընդունելությամբ, քանակով:
Կրթահամալիրում դասավանդողների կայուն աշխատանքային ծանրաբեռնվածությունն ապահովվում է նաև այլ մասնաճյուղերում ծանրաբեռնվածության տրամադրմամբ:
ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Բոլոր դասավանդողներն իրավունք ունեն և պարտավոր են անընդհատ զարգացնել իրենց մասնագիտական ունակությունները, որոնք անհրաժեշտ են Քոլեջի կրթական գործունեության զարգացման և կատարելագործման համար: Դրա համար կրթահամալիրի, Քոլեջի ղեկավար կազմի կողմից կազմակերպվում են միջոցառումներ՝ կադրերի մասնագիտական առաջընթացի ապահովման հարցում աջակցություն տրամադրելու նպատակով: Մասնագիտական առաջընթացը կարող է երաշխավորվել այն դասավանդողների շրջանակում, որոնք միտում ունեն անընդհատ զարգացնելու իրենց մասնագիտական կարողությունները և հմտությունները, և ապահովում են կրթական գործունեության առավել բարձր ցուցանիշներ: Մասնագիտական առաջընթացի ապահովումը ենթադրում է՝
Նոր կրթական տեխնոլոգիաների տիրապետում (բլոգային հարթակներ, փոստային հարթակներ, էլեկտրոնային դասասենյակներ)
Որակի ապահովման և կառավարման սկզբունքների տիրապետում ու կիրառման ունակություն
Մասնագիտական ոլորտի գիտական խնդիրների լուծում և համապատասխան որոշումների կայացում:
Կրթահամալիրում դասավանդողները հանդես են գալիս և՛ որպես իրենց կայուն առաջընթացն ապահովող գործընթացների մասնակից, կատարող, և՛ որպես այդ գործընթացների կազմակերպիչ, իրականացնող, համակարգող։
Հիմնական դասավանդողների կազմի խմբերն իրականացնում են մենթորական աշխատանք, հանդես են գալիս որպես վերապատրաստողներ, նախագծերի համակարգողներ, դիպլոմային և հետազոտական աշխատանքների, մասնագիտական ուսումնասիրությունների ղեկավարներ: Մասնագիտական կայուն առաջընթացն ապահովող մեխանիզմներն են՝
մուտքի ճամբարները
մասնագիտական զարգացման սեմինարները։
Վերապատրաստումը հատուկ գիտելիքների, հմտությունների ձեռքբերման գործընթաց է, որն իրականացվում է փորձառությամբ որոշակի պարբերականությամբ։ Այն միտված է ընդլայնելու դասավանդողի մասնագիտական հմտություններն ու կարողությունները, նպաստելու նրա համակողմանի զարգացմանը։
Մուտքի ճամբարը հեղինակային կրթական ծրագրով իրականացվող վերապատրաստման տեսակ է, որի միջոցով դասավանդողը ծանոթանում է կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրին, գործունեությանը, կազմակերպմանը։
Մենթորությունը ուսուցման ու զարգացման համագործակցություն է, որի դեպքում միմյանցից սովորում են երկու կողմերը։ Մենթորը փոխանցում է իր գիտելիքները, փորձը, հմտությունները՝ խթանելով դասավանդողի մասնագիտական համակողմանի զարգացումը, նպաստելով հեղինակային կրթական ծրագրի յուրացմանն ու գործնական կիրառմանը։
Մասնագիտական զարգացման սեմինարների ուղղություններն են՝
բնագիտական-բնագիտատեխնիկական ստեղծագործության, տեխնոլոգիական նախագծեր,
հայրենագիտական- հայրենագիտական ճամփորդություններ, արշավախմբային ճամփորդություններ, բնապահպանական նախագծեր, ճամբարներ
հումանիտար-հասարակագիտական - թարգմանական, լրագրողական, հասարակագիտական նախագծեր,
ֆիզիկական զարգացման - մարմնամարզական, ռազմամարզական խաղեր,
տեղեկատվական տեխնոլոգիաների- ՏՀՏ հմտություններ, վլոգերություն-բլոգերություն
Դասավանդող կազմի առաջընթացի ապահովման մեխանիզմն արտացոլված է կրթահամալիրի ուսումնական օրացույցում շուրջտարյա ուսումնական տարաբնույթ, բազմազան նախագծերի, սեմինարների, վերապատրաստումների ժամանակացույցում՝
Ամենամյա հանրակրթական ստուգատեսներ
Գեղարվեստը կրթահամալիրում
Հակաբացիլ Կոմիտաս
Ստեղծագործական բաց հավաքներ
Շուրջտարյա ճամբարներ
Հայրենագիտական ճափորդություններ
այլ։
Սույն քաղաքականության իրականացնող, վերահսկող, պատասխանատու մարմիններն են Կրթահամալիրի տնօրենը, Քոլեջի ղեկավարը, գրասենյակի ղեկավարը, կադրերի տեսուչը։
Քոլեջի հիմնական դասավանդողների կազմի կայունությունն ապահովող ընթացակարգերի քաղաքականությունը ենթակա է փոփոխման կամ վերանայման, ըստ անհրաժեշտության: