Արտաքին և ներքին շահակիցներ

                                                                                                           Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի

                                                                                                                15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով

 

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ  

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇԱՀԱԿԻՑՆԵՐ 

  1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ 

 

1․1 Սույն կարգը սահմանում է   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի շահակիցների ներգրավման և կարիքների գնահատման մեխանիզմները։ 

1․2․ ՄՍԿՀ քոլեջը պարբերաբար իրականացնում է իր շահակիցների ներգրավվածության, որակի ապահովման, կարիքների ուսումնասիրություն, գնահատում և հաշվի է առնում արդյունքները Քոլեջի զարգացման և կատարելագործման համար: 

1․3․ Ընթացակարգի նպատակն է քոլեջի բոլոր շահակիցների առջև ապահովել քոլեջի և առանձին ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ հաշ- վետվողականություն: 

1․4․ Սույն ընթացակարգը որակի ապահովման համակարգի բաղադրիչ մասն է, և դրա դրույթները կարող են օգտագործվել բոլոր շահակիցների կողմից: 

1․5․ Ընթացակարգի պահանջները պարտադիր են տվյալ գործընթացում մասնակից բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների համար: 

 Քոլեջի շահակիցներն են՝  

  • դիմորդները 

  • քոլեջի դասավանդողները և  ուսումնաօժանդակ կազմը 

  • կրթահամալիրի կրտսեր, միջին, ավագ դպրոցները 

  • ուսանողները  

  • ծնողները /կամ օրինական ներկայացուցիչը/ 

  • շրջանավարտները 

  • աշխատաշուկայի ներկայացուցիչները 

  • գործատուները 

  • հասարակությունը և պետական մարմինները 

  • հասարակական կազմակերպությունները 

  • մասնագիտական ոլորտի ներկայացուցիչները 

Քոլեջի արտաքին շահակիցներն են՝ 

  • շրջանավարտները 

  • աշխատաշուկայի ներկայացուցիչները 

  • գործատուները 

  • ծնողները /կամ օրինական ներկայացուցիչը/ 

  • պետական մարմինները 

  • հասարակական կազմակերպությունները 

  • մասնագիտական ոլորտի մասնագետները, ներկայացուցիչները 

  • միջազգային կազմակերպությունները, ներկայացուցիչները 

  • ԶԼՄ-ները 


    Քոլեջի ներքին շահակիցներն են՝ 

  • քոլեջի դասավանդողները  

  • ուսումնաօժանդակ կազմը 

  • կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարները 

  • ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների ղեկավարները 

  • վարչական խորհրդի անդամները 

  • կառավարման խորհրդի անդամները 

  • մասնաժողովի, մասնախմբերի անդամները 

  • ուսանողները  

2․ ՇԱՀԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎՈւՄ   

2․1 Քոլեջի շահակից կողմերը ներգրավված են որակի ապահովման գործընթացներում, հատկապես` 

  • ՄՍԿՀ-ի կառավարման խորհրդում՝ որպես պաշտոնական մասնակիցներ (ձայնի իրավունքով) (Քոլեջի դասավանդողներ, ուսանողներ, ծնողներ),  

  • մասնագիտությունների կրթական ծրագրերի մշակման, լրամշակմանմշտադիտարկման և վերանայման գործընթացներում, 

  • քոլեջի ինքնագնահատման և այլ գնահատման գործընթացներում, 

  • հարցումների անցկացման գործընթացում՝ անհատական  հիմունքներով 

2.2 Ներքին շահակիցների ներգրավվածություն 

 2.2.1․ Ուսանողների ներգրավվածություն  

 Քոլեջի ուսանողական համայնքի ներկայացուցիչները ՄՍԿՀ կառավարման խորհրդում (ձայնի իրավունքով)՝ 

  • մասնակցում են որակի ապահովման գործընթացներում` որպես ինքնակառավարման մարմինների (ուսանողական մասնագիտական խմբեր, ուսանողական գիտական խմբեր) ներկայացուցիչներ, 

  • ներգրավված են դասավանդողների գործունեության գնահատման գործընթացում, 

  • կազմում են հարցումներ  

  • հարցումների անմիջական մասնակից են 

  • իրականացնում են ինքնագնահատում 

  • կազմակերպում են հանդիպումներ, բանավեճեր 

  • ստեղծում են մասնագիտական թիմեր 

  • մասնակցում են ընդունելության իրականացմանը։ 

2.2.2․ Ուսանողները կանոնավոր կերպով մասնակցում են դասավանդողների ներկայացրած նախագծերի և դասավանդողների դասավանդման որակի գնահատմանը, որը իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ՝ հեղինակային կրթական ծրագրի Աշնանային ստեղծագործական բաց հավաքի և Մայիսյան հավաքի շրջանակներում: 

2․3․ Դասավանդողների, մասնագետների ներգրավվածություն

  2․3․1  Քոլեջի դասավանդողները, մասնագետները ներգրավված են՝ 

  • Կրթահամալիրի կառավարման գործընթացներում 

  • Կրթահամալիրի մասնագիտական, առարկայական մասնախմբերում 

  • Ուսումնասիրությունների, վերլուծությունների գործընթացներում 

  • Ներքին գնահատման գործընթացում 

  • Քոլեջի գործունեության գնահատման գործընթացում 

  • Մասնագիտական, առարկայական  ծրագրերի, մոդուլների, նախագծերի ստեղծման և մշակման գործընթացներում 

  • Մասնագիտական ուսումնասիրությունների, հետազոտությունների ստեղծման գործընթացներում։ 

2․4 Արտաքին շահակիցների ներգրավվածություն 

2․4․1․ Արտաքին շահակիցները ներգրավված են՝  

  • Քոլեջի կրթական միջավայրի գնահատման գործընթացում 

  • Քոլեջի մասնագիտական կրթության մասնագիտական աջակցության գործընթացում 

  • Քոլեջի ուսանողների, շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման գործընթացում 

  • Շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման և դիպլոմային նախագծերի պաշտպանության մասնակցության և գնահատման գործընթացում 

  • Քոլեջի դասավանդողների, մասնագետների մասնագիտական աջակցության գործընթացում 

  • Քոլեջի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական փորձառության գործընթացում 

  • Քոլեջի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական կրթության շարունակության աջակցության գործընթացում 

  • Քոլեջի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական ոլորտում աշխատանքի տեղավորման աջակցության գործընթացում 

  • Քոլեջի մասնագիտական լաբորատորիաների, արհեստանոցների ստեղծման աջակցության գործընթացում 

  • Քոլեջի ուսանողների հետ հանդիպումների, միջոցառումների, կլոր սեղանների, հավաքների, ծրագրային քննարկումներիմասնագիտական դասընթացների կազմակերպման գործընթացում 

  • Քոլեջի դասավանդողների, մասնագետների, ուսանողների մասնագիտական խորհրդատվության գործընթացում 

3. ՔՈԼԵՋԻ ՇԱՀԱԿԻՑ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈւՄԸ 

Սույն ընթացակարգը հաստատում է քոլեջի շահակիցների առջև հաշվետվո- ղականության ապահովման մեթոդների և մեխանիզմների նկատմամբ ընդհանուր պահանջները և նկարագրում հաշվետվողականության ապահովման բոլոր փուլերը: 

Քոլեջի շահակից կողմերի միջև հաշվետվողականության ապահովումը ենթադրում է քոլեջի գործունեության վերաբերյալ հաշվետվության ներկայացում։ 

Քոլեջի հաշվետվողականության ապահովման նպատակն է՝ 

  • Սահմանել հաշվետվողականության ապահովման մեթոդները և մեխանիզմները, 

  • Ստեղծել հաշվետվողականության ապահովման միասնական համակարգ, 

  • Տարանջատել հաշվետվողականությունն ըստ օգտագործողների խմբերի, 

  • Հաշվետվողականության ապահովման միջոցով տեղեկացնել շահակիցներին քոլեջի գործունեության և դրա արդյունքների մասին: 

Հաշվետվություններում արտացոլվող ինֆորմացիան և տվյալները պետք է լինեն ար- դիական, անվերապահ և օբյեկտիվ: 

Հաշվետվողականությունը կարող է ներառել ինֆորմացիա և տվյալներ՝ 

  • քոլեջի հասարակական դերի վերաբերյալ, 

  • քոլեջի գործունեության արդյունքների վերաբերյալ, 

  • քոլեջի զարգացման պլանների և ձեռքբերումների վերաբերյալ, 

  • ուսանողների, շրջանավարտների, դասավանդողների կազմի ձեռքբերումների վերաբերյալ, 

  • կրթական ծրագրերի, որակավորումների, գնահատման ընթացակարգերի և այլնի վերաբերյալ։ 

 

 


college

Edit Delete