Ուսանողի ակադեմիական ազնվություն
Կարգ
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋԻ ՈւՍԱՆՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈւԹՅԱՆ ԿԱՐԳ
Փաստաթղթի հիմքում ընկած են՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը հետևում է ակադեմիական ազնվության սկզբունքներին և երաշխավորում, որ ուսանողները տեղեկացված են դրանց մասին:
Ակադեմիական ազնվության քաղաքականության համատեքստում կարևոր է նշել, որ այն պետք է արտահայտվի ուսանողների ակադեմիական աշխատանքներում, որոնցով երևալու են նրանց ակադեմիական կարողություններն ու հմտությունները:
ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ
Ակադեմիական ազնվությունը ենթադրում է աշխատանքի ինքնուրույն կատարում՝ առանց արտագրության։ Բոլոր այն դեպքերում, երբ հեղինակը օգտագործում է ուրիշի մտքերը, խոսքերը, աշխատանքները, այլ նյութեր, նա պարտավոր է ներկայացնել դրանց աղբյուրը ծանոթագրությամբ՝ նշելով մատենագիտական տվյալները (աշխատության հեղինակին և վերնագիրը, հրատարակության տարեթիվը, էջը): Կարգն ուղղված է Քոլեջում աշխատակիցների և ուսանողների միջավայրում ակադեմիական ազնվությունը պահպանելու և գրագողությունը կանխարգելելու համար որոշակի կանոններ հաստատելուն։
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈւԹՅՈւՆ
Ակադեմիական ազնվություն է համարվում՝
իրական (ոչ կեղծ) հետազոտական արդյունքներով հիմնավորված աշխատանքի ստեղծումը,
հետազոտական աշխատանքներում տվյալ մտքի, գաղափարի իրական հեղինակի նշումը,
ստուգարքային, նախագծային, քննական աշխատանքների անցկացման ընթացքում պատշաճ պահվածքը։
Ուսանողը պետք է գիտակցի իրեն հանձնարարված աշխատանքի ինքնուրույն կատարման պատասխանատվությունը և խստորեն հետևի կարգապահական կանոններին և հրահանգներին ուսումնառության ընթացքում տարաբնույթ առաջադրանքներ կատարելիս:
Աշխատանքի ղեկավարը և/կամ գիտելիքների ստուգումն անցկացնող դասավանդողը նախապես ներկայացնում է աշխատանքի կատարման սկզբունքները՝ նշելով, որ դրանցով չառաջնորդելու դեպքում առաջանում է ակադեմիական ազնվության սկզբունքների խախտում:
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՆԱԶՆՎՈւԹՅՈւՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԿԱՏԱՐՈւՄ
Ակադեմիական անազնվություն է համարվում`
գրագողությունը` այլոց գաղափարները, մտահղացումները, ուսումնասիրությունները, հետազոտությունները և այլ նյութերը մասնակի կամ ամբողջովին սեփականացնելը և որպես ինքնուրույն աշխատանք ներկայացնելը, աշխատանքի՝ առանց իրական հեղինակի և աղբյուրը նշելու մասնակի կամ ամբողջական ընդօրինակումը (համացանցից, հոդվածներից, գրքերից, ամսագրերից, այլ տեղերից), օգտագործված գրականության ցանկի բացակայությունը կամ ոչ պատշաճ, ակնհայտ խախտումներով ներկայացումը․
համաձայնությունը` աշխատանքի անբարեխիղճ կատարմանը աջակցելը, թեստային աշխատանքի, քննության կամ այլ տիպի աշխատանքները (մասնագիտական ուսումնասիրություն, դիպլոմային նախագիծ, լաբարատոր աշխատանք և այլն)՝ ուրիշի փոխարեն կատարելը կամ ուրիշի աշխատանքի հանձնելը սեփականի փոխարեն․
պատճենումը, բազմապատճենումը (նույն կամ տարբեր վերնագրերով ներկայացնելը)՝ միևնույն աշխատանքը տարբեր տիպի գնահատումների համար (ներկայացված կամ արդեն գնահատված) մասնակի կամ ամբողջական կրկնությամբ ներկայացնելը․
ցանկացած այլ գործողություն, որը անարդարացի առավելություն է տալիս ուսանողին և ազդում նրա արձանագրած արդյունքների, գգնահատման վրա․
խախտումների այլ ձևեր։
Որակի ապահովման և ակադեմիական ազնվության չափանիշները խախտողները պատասխանատվության են ենթարկվում: Տույժի ձևերն են՝
Աշխատանքի վերահանձնում
Չվերահանձնելու դեպքում աշխատանքի զրոյացում
Պաշտոնական զգուշացում
Հեռացում