Մանկավարժական աշխատողի ազնվության սկզբունքներ

Կանոնակարգ

                                                                                                           Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի

                                                                                                            15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով

 

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ 

  ՔՈԼԵՋ       

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱԶՆՎՈւԹՅԱՆ ՍԿԶԲՈւՆՔՆԵՐ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 

 

Փաստաթղթի հիմքում ընկած են՝ 

 

1. ԸՆԴՀԱՆՈւՐ  ԴՐՈւՅԹՆԵՐ  

 

Սույն կարգը  սահմանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի մանկավարժական աշխատողի ակադեմիական ազնվության սկզբունքները, դրսևորումներըկանխարգելման ձևը և ակադեմիական ազնվության սկզբունքների խախտման հետևանքները։  

2․ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈւԹՅՈւՆ 

 Աշխատանքի կատարումն առանց այլոց աշխատանքներից արտագրության, շահադիտական նպատակներով կիրառման՝ ենթադրում է ակադեմիական ազնվություն: Իր աշխատանքում հեղինակն ուրիշի մտքերը, խոսքը, նյութերն օգտագործելիս պարտավոր է տալ դրանց ծանոթագրությունը՝ նշելով մատենագիտական տվյալները, աղբյուրները (աշխատության հեղինակին, վերնագիրը, հրատարակության տարեթիվը, էջը): Կարգը կոչված է Քոլեջում որոշակի կանոններ հաստատելու՝ մանկավարժական աշխատողների և ուսանողների միջավայրում ակադեմիական ազնվությունը պահպանելու համար։ Ակադեմիական ազնվության խախտման ցանկացած դեպք համարվում է ակադեմիական անազնվություն, ինչն ունենում է համապատասխան հետևանքներ՝ համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի։ Քոլեջի դասավանդողները պետք է տեղեկացված լինեն Քոլեջի ակադեմիական ազնվությունը երաշխավորող և գրագողությունը կանխարգելող միջոցների վերաբերյալ Քոլեջի քաղաքականության և դրանից բխող գործընթացների մասին` ակադեմիական ազնվության գաղափարն ընկալելու և տարածելու համար: Հետևաբար, Քոլեջի  մանկավարժական յուրաքանչյուր աշխատող պատասխանատվություն է կրում ակադեմիական սկզբունքների պահպանության հարցում։   

3․ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՆԱԶՆՎՈւԹՅՈւՆ 

  Ակադեմիական անազնվությունը ուրիշի ուսումնական, քննական, ավարտական, հետազոտական աշխատանքները, ուսումնասիրութունները, հետազոտությունները որպես սեփական աշխատանք ներկայացնելն է, ինչպես նաև այլոց աշխատանքները հատվածաբար կամ ամբողջությամբ պատճենելը և սեփական աշխատանք ներկայացնելը։   

Ուրիշի ստեղծագործություն ասելով՝ հասկանում ենք յուրաքանչյուր հրապարակված և չհրապարակված նյութ` գրավոր (ձեռագիր, տպագիր կամ առցանց) կամ բանավոր, վիզուալ (տեսանյութ, նկար, ձայնագրություն, գրաֆիկ, աղյուսակ, որում միանշանակորեն երևում են հեղինակային տվյալները և հրատարակման/հրապարակման ժամանակագրությունը): 

Ուրիշի ստեղծագործության յուրացումը և/կամ առանց պատշաճ հղումների օգտագործումը համարվում է գրագողություն` անկախ սկզբնաղբյուրի հեղինակների և/կամ սեփականատերերի կողմից նյութի՝ որպես սեփական ներկայացնելուն տրված համաձայնությունից (շահադիտական նպատակներից ելնելով կամ առանց դրանց)։ 

Ակադեմիական ազնվության խախտման տեսակներն են՝ 

  • Ուրիշի ստեղծագործությունից մտքերի, հատվածների ամբողջական կամ մասնակի յուրացումը, պատճենումը և բառացիորեն որպես սեփական ներկայացումը: 

  • Ուրիշի ստեղծագործությունից մտքերի, որոշ հատվածների պատճենումը և/կամ, շրջասությամբ, այլ բառերով առանց պատշաճ հղումների վերաշարադրումը։ 

  • Ուրիշի ստեղծագործությունից մտքերի, հատվածների բնագիր լեզվից տարբեր լեզվով հրատարակումը և/կամ ներկայացումը՝ առանց բնագրին պատշաճ հղումների։ 

  • Գրագողության փաստը միտումնավոր քողարկելը, որը ևս ակադեմիական ազնվության խախտման դեպք է և արժանի կարգապահական ընթացակարգերի։ 

Գրագողության դեպքերը կարող են լինել գիտակցված՝ միտումնավոր կամ ոչ գիտակցված՝ անփութորեն երկու դեպքում էլ սահմանվում են կարգապահական ընթացակարգեր:  

Գրագողության դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է` 

ա) Ուրիշի և/կամ սեփական ստեղծագործություն/ներից մտքերի, հատվածների բառացի մեջբերումները ներկայացնել պատշաճ հղումներով: Անհրաժեշտության դեպքում առավել մեծ մեջբերվող մտքերը, գաղափարները, աղյուսակները, գրաֆիկներն ու պատկերները ներառել հավելվածում` տալով համապատասխան հղում/ներ: 

բ) Ուրիշ/ների ստեղծագործություն/ներից մտքերի, հատվածների վերաձևակերպումը և/կամ համակցումը ներկայացնել պատշաճ հղումներով` նշելով օգտագործված բոլոր աղբյուրները։ 

գ) Գրագողության խնդիրներից խուսափելու համար տեղին է ընդհանրացնել ուրիշի մտքերը, գաղափարները, փաստարկները սեփական բառերով և տալ համապատասխան հղումներ։ 

դ) Եթե հրատարակվող կամ հրապարակվող նյութի հիմքում ընկած են այլ անհատների, խմբերի, կազմակերպությունների ուղղակի գործունեության և/կամ հետազոտությունների արդյունքները, ապա պետք է դա հիշատակել աշխատանքում՝ շեշտելով յուրաքանչյուրի ներդրումը։ 

  ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ 

Յուրաքանչյուր աշխատանք, որը չի համապատասխանում ակադեմիական ազնվության սկզբունքներին, համարվում է անվավեր աշխատանք և չի ընդունվում համապատասխան հանձնաժողովի և պատասխանատուի կողմից։   Գրագողություն իրականացրած  անձի հանդեպ գործում են տարբեր պատժամիջոցներ՝ 

  • աշխատանքի անվավեր ճանաչում 

  • նկատողություն 

  • կրկնվելու դեպքում՝  աշխատանքային պայմանագրի լուծարում։ 


college

Edit Delete