Մասնակցում ենք «ԱԲ վարպետության գավաթ» մրցույթին

Ավագ դպրոցի «Syntax error» խումբը մասնակցում է «ԱԲ վարպետության գավաթ» նախագծին։ Նախագծին մասնակցում ենք հետևյալ առաջադրանքով. տրամադրված տվյալների միջոցով պետք է գտնել ամենաթերագնահատված և գերագնահատված ֆուտբոլիստին։

Սկզբում մենք ցանկանում էինք կոռելյացիոն մատրիցայի միջոցով գտնել բոլոր ֆիզիկական տվյալների ազդեցությունը խաղացողի վարկանիշի վրա և վարկանիշի ազդեցությունը հասարակական կարծիքի վրա։ Բայց երբ հասկացանք, որ մեր տվյալների հավաքածուն բաղկացած է 19000 ֆուտբոլիստներից, որոնք ունեն 110 հատ անձնական տվյալ, որոշեցինք փոխել տակտիկան։ «Եթե ալարում ես ինչ-որ բան անել, տուր գործը մեքենային» փիլիսոփայությամբ առաջնորդվելով, որոշեցինք դիմել մեքենայական ուսուցման ալգորիթմներին, ինչպիսիք են target encoder-ը և random forest regressor-ը։ Արդյունքում, մեր թիմի գաղափարը դուր էր եկել հանձնաժողովին, և նրանք մեզ ուղղումներ տվեցին, որոնց շնորհիվ մենք կարող ենք զարգացնել նախագիծը, և մեկ շաբաթ հետո ներկայացնենք աշխատանքը իր վերջնական տեսքով։ Սպասեք վերջնական փուլին, ինչու չէ նաև «Syntax error» թիմի հաղթանակին։

Պատումը՝ Դավիթ Մազլումյանի։


highschool

Edit Delete