Գնահատումը Քոլեջում
Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի
15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՔՈԼԵՋ
ՈՒՍԱՆՈՂԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ
Գնահատումը մանկավարժական գործընթացի յուրաքանչյուր շրջափուլի առանցքային բաղադրիչն է։ Գնահատման նպատակն է տեղեկություններ ստանալ ուսանողի, նրա գիտելիքների, կարողությունների, անձնային որակների, արժեքային համակարգի մասին, վերլուծել տվյալները և դրա հիման վրա վերակազմակերպել ուսուցման գործընթացը՝ ուսման որակի վերահսկման ու բարելավման նպատակով:
Գնահատման հիմքում պետական չափորոշիչների, ինչպես նաև կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: