Մանկավարժական աշխատողների և սովորողների խրախուսման քաղաքականություն

 

 Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի
                                                                                                    15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով

 

 

 

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ 

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ 

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է մանկավարժական աշխատողների  խրախուսման  հստակ համակարգ։ Սահմանված են անվանական մրցանակներ, որին կարող է հավակնել կրթահամալիրի յուրաքանչյուր մանկավարժական աշխատող։ Յուրաքանչյուր ուսումնական տարի հրապարակվում է  անվանական մրցանակների անվանակարգը, ներկայացվող պահանջները և աշխատանքների ներկայացման ժամանակացույցը։ Հաղթողը ստանում է դրամական մրցական։ 

Անվանակարգեր, անվանակարգերի ներկայացվող պահանջներ 

 

«Հակոբ Հակոբյան»՝ 

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում բլոգային-նախագծային-լաբորատոր ուսուցման կազմակերպման, տարածման համար. 

  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման համար։ 

  

«Տիգրան Հայրապետյան»՝ 

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար. 

 

  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝հասարակագիտական, քաղաքացիականուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։ 

 

«Վահան Ասատրյան»՝ 

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ ռազմամարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար. 

  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։ 

 

«Մխիթար Սեբաստացի»՝ 

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար. 

  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։ 

 

«Ռուդիկ Հարոյան»՝ 

  • մանկավարժական աշխատողին ` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար. 

  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրությանբնագավառում ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։ 


«Աիդա Պետրոսյան»՝ 

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար. 

  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։ 

 

«Վարպետ Պետո»՝ 

  • Կրթահամալիրի աշխատողին՝ ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի համակարգման, իրականացման համար. 

  • կրթահամալիրիմիջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝միջավայրի խնամքի, բարելավման նախաձեռնությունների, նախագծերի համար: 

 

«Վանո Սիրադեղյան»՝ 

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար. 

  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։ 

 

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»՝ 

  • Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման մեջ էական ներդրում ունենալու համար. 

  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով ծրագիր, ուսումնական նյութեր ստեղծելու համար։ 


«Իմացումի հրճվանք»՝ 

  • Դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար: 

 

«Մուտք մանկավարժություն»՝ 

  • Այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված մասնագետին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է կրթահամալիրային նախագծերում։ 

 

«Ձմեռ Պապ»՝ 

  • Կրթահամալիրի աշխատողին, սովորողին, նախագծային խմբին՝ կոնկրետ նախագծի (նախագծերի) համար, որտեղ ակնհայտ են հեղինակային-նորարարական մոտեցումները, շարունակականությունը, այլոց կողմից կիրառելությունը։ 

    Մրցանակակիրների առաջադրման, ընտրության կարգ՝ 

        • Մրցանակակիրների առաջադրման եղանակը՝ ինքնառաջադրում, առաջադրում։
        • Անվանական  մրցանակների հայտերն ընդունում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը:
        • Մրցանակի առաջադրված աշխատողը, սովորողը իր բլոգում ներկայանում է մրցանակային  աշխատանքների ամփոփ ցուցադրությամբ:
        • Մրցանակակրի առաջադրումը, հայտի քննարկումը, կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը՝ իր հրապարակած ժամանակացույցի համաձայն։  
        • Մրցանակակրին համաձայնությամբ որոշում է կրթահամալիրի մասնաժողովը, որի յուրաքանչյուր անդամ ծանոթ է ներկայացված բոլոր հայտերին, մասնակցել է բաց ներկայացմանը։ 
        • Կրթահամալիրի տնօրենը, մասնաժողովի որոշման հիման վրա, իր հրամանով հաստատում է մրցանակակրին:
        • Մրցանակ ստացած մանկավարժական աշխատողը ներկայանում է հոդվածով:
        • Մրցանակակիրը կրթահամալիրում նույն անվանակարգով մեկից ավելի մրցանակ չի կարող ստանալ։

        Նախորդ տարիների մրցանակակիրները


        college

        Edit Delete