Կարիքների վերհանում

                                                                                                           Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի

                                                                                                           15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով

 

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ 
ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈւՄ, ԳՆԱՀԱՏՈւՄ ԵՎ  ԱՋԱԿՑՈւՄ 

 

Փաստաթուղթն ապահովում է կրթության որակի բարձրացումը և արդյունավետությունը, ուսանողների մասնագիտական հմտությունների և կարողությունների առավելագույն կիրառությունը, որն իրականացվում է նաև ուսանողների կարիքների բացահայտման, ուսումնասիրման միջոցով, ինչի արդյունքում բացահայտվում են  ուսանողների տարատեսակ կարիքները, և միջոցներ են ձեռնարկվում աջակցության համար։ 

Ուսանողները, դասավանդողները Քոլեջ են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով։ Քոլեջի շենքի ամբողջ տարածքով գործում է WI FI ծածկույթ։ Ուսանողներն առաջին կուրսից սպասարկում են իրենց անհատական բլոգները, ունեն կրթահամալիրի ցանցում գործող էլեկտրոնային հասցե, որը հնարավորություն է տալիս ազատ հարաբերվել դասավանդողների, մասնագետների, տնօրենի հետ և ցանկացած հարց բարձրացնել և պահանջել ցանկացած թեմայով քննարկում, պարզաբանում կամ այլ մոտեցում։ 

  Քոլեջում իրականացվում են նաև հարցումներ, որոնք հնարավորություն են տալիս նաև ուսանողներին և ծնողներին նաև անանուն ներկայացնել իրենց հարցադրումները, անհանգստությունները, առաջարկները։ 

Քոլեջի շահակիցների կարիքների վերհանման մեխանիզմներ են`

Դասավանդողների, ուսումնաօժանդակ կազմի  անդամների հետ հանդիպումները, մանկավարժական հավաքանիով, մասնախմբերով հանդիպուները, ամենօրյա պարբերականությամբ հանդիպումները ղեկավարի, կազմակերպչի հետ, նամակագրությունը, հարցումները։

Ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ իրականացվում են հարցումներ առցանց եղանակով, ինչը հնարավորություն է տալիս ծնողին տնից մասնակցել հարցմանը։ 

Պարտադիր հարցման ժամանակահատված՝ 

  • Սեպտեմբեր  

  • Մայիս

    Ուսանողների կարիքների գնահատումը իրականացվում է հետևյալ 

նպատակով՝ 

  • Քոլեջի և ուսանողների միջև կապի ամրապնդում, 

  • Քոլեջի մշտական բարձր վարկանիշի ամրապնդում, 

  • Քոլեջի ծառայությունների որակի շարունակական բարձրացում: 

Ուսանողների կարիքների գնահատումը ներառում է` 

  • Քոլեջի միջավայրից և մատուցվող ծառայություններից ուսանողների և 

դասավանդողների անձնակազմի բավարարվածության գնահատումը: 

Ուսանողների կարիքների ուսումնասիրման մեթոդներն են՝ 

  • գնահատումը, 

  • հարցումները, 

  • փաստաթղթերի ուսումնասիրությունը և այլն: 

Ուսանողների կարիքների գնահատումը բաղկացած է հետևյալ փուլերից` 

  • Կարիքների ստացում ուսանողներից 

  • Տեղեկատվական աղբյուրների որոշում 

  • Կարիքների, հուզող հարցերի, խնդիրների ուսումնասիրություն 

  •  Արդյունքների մշակում, տվյալների համակարգում, վերլուծություն 

  • Գնահատման մեթոդների ընտրություն 

  • Գնահատման համակարգի կիրառում 

  • Կարիքների բավարարում 

  • Աջակցության տրամադրում 

  • Արդյունքների փաստում 

  • Ուսանողների կարիքների գնահատման, աջակցության տրամադրման վերաբերյալ հաշվետվության կազմում 

  •  Այլ մեթոդների կիրառում 


college

Edit Delete