Ուսումնական ճամփորդության կազմակերպում

Կարգ

Հաստատված է՝  
Կրթահամալիրի տնօրենի 15
092023թ թիվ 10-1087 հրամանով 

 

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

 Քոլեջ

Ուսումնական ճամփորդությունները (այսուհետ` ճամփորդություն) կրթական ծրագրի բաղկացուցիչներն են: Դրանք որոշված են առարկայական, մասնագիտական  ծրագրով,  ըստ մասնագիտությունների՝ նախապես մշակված  ճամփորդական ուղեցույցի համաձայն կամ ուսումնական նախագծով (նախագծերով), և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են:

Հհայրենագիտական ճամփորդության բովանդակությունը ներառում է.

       հասարակագիտական-քաղաքացիական աշխատանք. նախագծի գործընկերների ներգրավում. կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, համայնքի խնդիրների ուսումնասիրություն։

       Հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը,  մշակույթին՝ բարբառին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, աշխատանքային-ծիսական երգ ու պարին, բառ ու բանին։

       Աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն։

       Մշակութային աշխատանք (համերգի, պլեների կազմակերպում, տարածքի ճարտարապետական, մշակութային արժեքների ուսումնասիրություն)։

       Տնտեսագիտական աշխատանք. նախագծի նախահաշիվ՝  ծախսերի և մուտքերի ուղղություններ, այդ առումով այլ նախագծերի հետ համեմատում, տրանսպորտային տեղափոխության կազմակերպում։

       Տեխնոլոգիական աշխատանք. սննդի կազմակերպում, ճամբարային տարածքի բարելավում-ձևավորում։

       Հեղինակային կրթական ծրագրի ներկայացում։

Աշխատանքի բոլոր ուղղությունները ներկայացվում-լուսաբանվում են ճամփորդության կազմակերպչի, ուսանողների բլոգներում, կայքում։ Ղեկավարի հաշվետվությունն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ ճամփորդության արդյունքների մասին` գործընկերության (նոր գործընկերներ կամ հին կապերի վերահաստատում, էլեկտրոնային հասցեներ, պայմանավորվածություններ), ստեղծագործական-հետազոտական աշխատանքի (նոր ուսումնական նյութերի), ճամփորդության մասին հրապարակված նյութերի լուսաբանումներ, ղեկավարի դիտարկումներ։ Առանձին դեպքերում ճամփորդության ժամանակ առաջացած խնդիրների մասին ղեկավարը կարող է գրել դպրոցի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին։

Ճամփորդությունները, ստուգատեսային ճամբարները, արտագնա ստեղծագործական հավաքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հրամանով, Քոլեջի ղեկավարի հայտով։  

Քաղաքում թանգարան, ցուցահանդես, թատրոն, համերգասրահ, մշակութային-ճանաչողական այլ վայրեր կարճատև այցելությունները կարող են կազմակերպվել երկուշաբթի-ուրբաթ օրերին: Ճամփորդության օրվա բաց թողած պարտադիր ուսումնական պարապմունքները (այդ թվում՝ շաբաթօրյա) լրացվում են հեռավար և առցանց ուսուցմամբ:

Քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են միայն ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին: Երևանից դուրս ճամփորդության մասին հայտը ներկայացվում է կրթահամալիրի տնօրենին առնվազն երեք օր առաջ՝ նշելով հիմքը (դասընթացի ծրագիր, նախագիծ, կրթական փոխանակումների ծրագիր, հրավեր), մեկնելու վայրը, օրը, ժամը, մասնակիցների ցուցակը (նշելով՝ ով է նախկինում եղել այդ վարում), ճամփորդության ղեկավարին (սովորողների թիվը 10-ից ավելի լինելու դեպքում` անպայման նաև ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին), ճամփորդության կազմակերպման ֆինանսական աղբյուրները, փոխադրամիջոցը, այդ վայրից նախագծին միացողներին: Ճամփորդության տևողությունը որոշվում է ըստ ճամփորդության նպատակի, խնդիրների, մասնակիցների տարիքի և ֆիզիկական պատրաստականության։

Մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ-ը՝ բացառությամբ մասնագիտական այնպիսի ճամփորդության պահանջի, որը ենթադրում է գիշերակացով բազմօրյա գործունեություն։
 Երևանյան ճամփորդության մասին հայտը կրթահամալիրի տնօրենին կարող է ներկայացվել երկու օր առաջ։
Ուսանողի մասնակցությունը
ուսումնական պարապմունքի գրանցման համար սահմանված կարգով  ճամփորդությանը գրանցվում է էլեկտրոնային մատյանում։     

Ճամփորդության ընթացքում սովորողի անվտանգության համար պատասխանատու է ճամփորդության ղեկավարը: Ճամփորդություն գնացող խումբը պարտավոր է ունենալ առաջին բուժօգնության արկղիկի, արկղիկում` յոդ, ջրածնի պերօքսիդ, վիրակապ, շինաներ, անոթալայնիչ, ցավազրկող դեղեր, յուրաքանչյուր մասնակցի մոտ՝ անհրաժեշտ ճամփորդական անհատական պարագաներ, մարզակոշիկ, մարզահագուստ։ Դաշտային-արշավախմբային նախագծերի իրականացման ժամանակ խումբն օգտվում է կրթահամալիրի հայրենագիտական-արշավախմբային բազայից, մասնակիցն ունենում է անհատական քնապարկ, ուսապարկ, լապտեր, խոշորացույց, կողմնացույց, գլխարկ, անձրևանոց, մարզագույք։ 

Զբոսաշրջություն մասնագիտության ուսանողների, խմբի ճամփորդության համակարգողները տվյալ մասնագիտության ուսանողներն են։ Իրենք պատասխանատու են նախագծի իրագործման համար՝ նախապատրաստումից մինչև ամփոփում։
Մյուս մասնագիտությունների ճամփորդությունները իրականացվում են՝ հիմքում ունենալով մասնագիտական ուղղվածությունը,  առարկայական ծրագրի պահանջը։

Ճամփորդության պարտադիր ուղղությունները

Քաղաքային

Հիմնական կրթության առաջին կուրսերի համար

§  Հայաստանի պատմության պետական թանգարան

§  Հայաստաանի ազգային պատկերասրահ

§  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

§  Հովհաննես Թումանյանի թանգարան

§  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,

§  Եղիշե Չարենցի տուն-թանգարան

§  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

§  Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

§  Մատենադարան

§  Էրեբունի, Երևանի Բիայնական դամբարան

§  Երևանի գիտության և տեխնիկայի թանգարան

§  Կարմիր բլուր

§  Շենգավիթ հնավայր

§  Երկրաբանության թանգարան

§  Բնության թանգարան

§  Հիդրոօդերևութաբանական կայան

 

Արդյունաբերական գործարաններ

 

§  Թափոնների վերամշակման գործարաններ

§  Պլասմասաների վերամշակման գործարան

§  Տիքստիլի վերամշակման գործարան

§  Սննդի արդյունաբերական գործարաններ

 

Բնապահպանական, հայրենագիտական, ազգագրական

 

§  Ղալթախչի գյուղի էկոֆերմա

§  Լոռու մարզի ATP բնապահպանական նախագծերի կենտրոն. Մարգահովիտ

§  ՀՀ Կենտրոնական բանկ

§  Օրգովի ռադիոալեավաք կայան

§  Բյուրականի աստղադիտարան

§  Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան

§  Ժամանակակից արվեստի թանգարան

Հագուտի մոդելավորում և նախագծում մասնագիտության համար

§  Փայտարվեստի թանգարան

§  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

§  Երվանդ Քոչարի թանգարան

§  Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

§  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

§  Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

§  Սերգեյ Փարաջանովի թանգարան

§  Կարի արտադրամասեր

§  Գեղարվեստի ակադեմիա

§  Հայկական պետական մանկավարժական համալսարան

Նախադպրոցական կրթություն մասնագիտության համար

§  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

§  Փայտարվեստի թանգարան

§  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

§  Երվանդ Քոչարի թանգարան

§  Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

§  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

§  Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

§  Սերգեյ Փարաջանովի թանգարան

§  Հայկական պետական մանկավարժական համալսարան

Համակարգչային գեղարվեստական նախագծում, Լուսանկարչական գործ մասնագիտությունների համար

§  Պիքսարտ

§  Դիջիթեյն

§  Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

§  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

§  Երվանդ Քոչարի թանգարան

§  Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

§  Սերգեյ Փարաջանովի թանգարան

§  «ՆՓԱԿ» հայկական ժամանակակից արվեստի փորձարարական կենտրոն

Զբոսաշրջություն մասնագիտության համար

§  Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

§  Փայտարվեստի թանգարան

§  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

§  Երվանդ Քոչարի թանգարան

§  Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

§  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

§  Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

§  Սերգեյ Փարաջանովի թանգարան

§  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

§  «ՆՓԱԿ» հայկական ժամանակակից արվեստի փորձարարական կենտրոն

 

 

Գրադարանային գործ մասնագիտության համար

 

§  Գրատպության թանգարան

§  Մատենադարան

§  Ազգային գրադարան

§  Խնկո Ապոր անվան գրադարան

§  Սլավոնական համալսարանի գրադարան

  • Իսահակյանի անվան գրադարան
  • Փափազյան գրադարան
  • Զանգակ հրատարակչություն

Մեկօրյա մարզային

Բազմօրյա՝

  • Արատեսի դպրական կենտրոն
  • Արտանիշի բնապահպանական ճամբար
  • ՀՀ մարզեր՝ ըստ զբոսաշրջության մասնագիտական ուղղությունների

college

Edit Delete