«Մուտք Քոլեջ» ճամբար
Կազմակերպման կարգ
Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի
15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՔՈԼԵՋ
«ՄՈւՏՔ ՔՈԼԵՋ» ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ընդունելությունը կազմակերպում է Մուտքի ճամբարով։
Ճամբարը կազմակերպվում է երկու փուլով՝ երևանյան և արտագնա։
Մուտք ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտագրվել։ Մուտքի ճամբարն իրականացվում է երեք փուլով՝
հունիս ամսին
հուլիս ամսին
օգոստոս ամսին
Մուտք ճամբարի նպատակներն են՝
ծանոթացում հեղինակային մանկավարժությանը, ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին,
ծանոթացում նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրերին,
մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների ընձեռում,
ինքնադրսևորման, զարգացման հնարավորությունների ներկայացում,
ուսուցման միջավայրի, ուսուցման համար անհրաժեշտ հմտությունների յուրացում,
մեդիակրթության ապահովում։
Ճամբարի կազմակեպումը՝
Ճամբարի կազմակերպումից առնվազն 5 օր առաջ կազմակերպիչը հայտագրված դիմորդներին տեղեկացնում է ճամբարի մեկնարկի մասին։
Մուտքի ճամբարի առաջին՝ երևանյան եռօրյա փուլի ընթացքում կրթահամալիրի Քոլեջում սովորել ցանկացող դիմորդներն ընդգրկվում են ճամբարային ջոկատում։
Արտագնա փուլը կազմակերպվում է մեկօրյա կամ բազմօրյա ուսումնական ճամփորդությամբ, բարձունքի հաղթահարմամբ։ Արտագնա փուլի համար վճարում են կրթահամալիրը և ծնողը։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդների Մուտքի ճամբարի կազմակերպումը բազմամասնագիտականի թիմի անդամի կամ ուղեցողի աջակցությամբ։
Ճամբարի բովանդակությունը՝
շրջայց կրթահամալիրով,
ծանոթացում ուսումնական կենտրոնների գործունեությանը,
ծանոթացում մասնագիտական կրթական ծրագրերին,
մասնակցություն դասընթացներին,
բլոգավարություն, էլ․ փոստի վարում,
շրջակա միջավայրի խնամք,
սովորող-սովորեցնող համագործակցություն ուսանողների հետ,
ուսումնական ճամփորդություն,
բարձունքի հաղթահարում,
այլ աշխատանք՝ ըստ ճամբարի ղեկավարի հրապարակած աշխատակարգի։
Ճամբարի ավարտին համակարգողը ներկայացնում է մասնակիցների գործունեության հաշվետվություն՝ գրանցելով ցուցանիշներ։ ԿԳՄՍՆ սահմանված կարգով, և ճամբարի համակարգողի հաշվետվության արդյունքում սովորողի հետ կնքվում է ուսումնառության պայմանագիր։
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր
9-րդ դասարանի վկայականը
ծննդյան վկայականի պատճեն
4 լուսանկար
սոցքարտի պատճեն (ՀԾՀ)
ծնողի անձնագրի պատճեն