Համբարձման ծես

Աստղիկ Գրիգորյան

Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք․ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» ։

Սերտորեն կապված լինելով Սուրբ Զատկի հետ՝ Համբարձման տոնը դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։

Այս տարի Համբարձման տոնը նշել ենք շատ գեղեցիկ ձևով։Աղջիկները կրում էին ծաղկահյուս պսակներ։Ծեսի ընթացքում նաև վիճակ հանեցինք և սաներից ամեն մեկն իր հանած վիճակից գոհ մնաց։

Նյութը՝ բլոգում․․․


westernschool

Edit Delete